Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր շոու- բիզնեսը հարսանիքի մասին է»․ Արմենի

«Մեր շոու- բիզնեսը հարսանիքի մասին է»․ Արմենի
24.02.2021 | 22:04

Երգիչ Արմեն Նազարյանին՝ նույն ինքը Արմենիին հանդիպեցի ընդհանուր ընկերական շրջապատում: Հետաքրքիր ձայն ուներ ու այդ պահին երգում էր Սայաթ-Նովա: Հետո արդեն պարզվեց,որ նման կերպ երգելու համար պարտական է տատիկին: Մեր զրույցը սկսեցինք հենց Սայաթ-Նովայից ու տատիկից:

-Անկեղծ եմ ասում,ես դեռ չեմ լսել մեկին, որ տատիկիս նման գեղեցիկ ներկայացնի Սայաթ֊- Նովայի երգերը:Միշտ ասում էր․«Արմեն Սայաթ-Նովայի երգերին պետք է շատ զգույշ մոտենաս,քանի որ մելիզմներն ու ելևէջները շատ գրագետ ու ճիշտ պետք է կատարես»:


-Արմեն սկսենք սկզբից,ի՞նչպես հայտնվեցիք երգարվեստում:
-Ոչ մեկի համար զարմանալի չէր,որ ես ընտրեցի երգարվեստը։ Երաժշտի ընտանիքում եմ ծնվել,մորեղբայրս նույնպես երաժիշտ է,պապիկս թառահար է եղել, դե տատիկիս մասին արդեն խոսեցինք։ Բայց անկեղծ ասեմ երգիչ լինելը չի եղել իմ մանկության երազանքը:Երկար տարիներ զբաղվում էի ֆուտբոլով,ու այդ ասպարեզում բավականին մեծ հաջողությունների էի հասել։ Բոլորը ինձ «Պելե» էին ասում: Ավելին ասեմ Հայաստանից ինձ և ևս մեկ հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից: Սակայն ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակ»-ում,քանի որ զորակոչային տարիքում էի։ Իհարկե ինձ օրենքով հասնում էր տարկետում,սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար,որն իհարկե մենք չվճարեցինք: Արդյունքում զորակոչվեցի բանակ ու հենց այտեղ էլ ավարտվեց սպորտային կարիերաս: Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի նաև պրոֆեսիոնալ պարով,սակայն դա էլ դադարեցրեցի,քանի որ մահացավ պարիս ուսուցիչը ու իրենից հետո չկարողացա այլևս շարունակել:
- Կա՞րող ենք ասել,որ ֆուտբոլը կորցրեց,բայց երգարվեստը գտավ:
-(Իհարկե-ժպտում է–խմբ): Բայց ազատ ժամանակ ֆուտբոլի դաշտը ինձ կանչում է,ու ընկերներով պարբերաբար գնում ենք ֆուտբոլ խաղալու: Իսկ երգի ասպարեզ մուտքս շատ հետաքրքիր էր: Իմ առաջին քայլերի համար շնորհակալ եմ Սամվել Ամիրախյանին: 2004 թ էր, մենեջեր էի աշխատում «Armenian Music Center»-ում, իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում ու երգիչ–երգչուհիները հիմնականում այդ կենտրոնից էին օգտվում։ Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում,ու ով լսում էր ձայնս՝ ասում էին «թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում»: Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գևորգ Մեհրաբյանը ասել էր, որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելի հետ մենք գնացինք Կոնսերվատորիա,ինձ լսեց Արմանուշ Լևոնվնան ու ասաց,որ պետք է երգեմ։ Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը։ Մուտքս եղավ «Երգս քեզ նվեր» երգով,որի երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերը Ավետ Բարսեղյանը: Երգը շատ սիրվեց ու այն հնչում էր տարբեր միջոցառումների ու համերգների ժամանակ: Սկսվեց մեր տքնաջան ու ստեղծագործական աշխատանքային բուռն գործունեությունը: Երգեր էի ձայնագրում,թողարկեցի Singl, տեսահոլովակի համար պատրաստ էին մի քանի երգեր,բայց դժվար շրջան սկսվեց ու ինչ -ինչ պատճառներից ելնելով դադարեցրեցինք մեր համագործակցությունը:
-Արմեն իսկ ի՞նչու բեմանական անունդ ընտրեցիր Արմենի:
–Դա Սամվելի ձեռքի գործն է։ Երբ որևէ երգ էինք ձայնագրում ծանոթները անընդհատ հարցնում էին Սամվելին՝ թե Արմենի երգը կամ տեսահոլովակը, երբ պատրաստ կլինի։ Ու մի օր էլ Սամվելն ասեց,որ շատ բեմական է հնչում «Արմենի» անունը,ու էդպես Արմենը դարձավ Արմենի։ Ու իսկապես այն բավականին հիշվող է,բացի դա էլ իմ անունից շատ չենք հեռացել։
-Ի՞նչու և ի՞նչպես հայտնվեցիր ԱՄՆ -ում:
-Կյանքս այնպես է դասավորվել, որ ժամանակ առ ժամանակ ես ամեն ինչ սկսում եմ զրոյից: Հումորով ասում եմ․«Երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում:Բայց ես չեմ հիասաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն: Մոտ 4 տարվա դադարից հետո նորից սկսեցի երգել: Սկզբում երգում էի քավր տարբերակներ, այլ ոճի երգեր,բայց հետո հասկացա,որ պետք է երգեմ այնպիսի երգեր, որոնք հոգեհարազատ են ինձ:Ու չսխալվեցի, հանդիսատեսը ինձ սիրեց հենց այս ոճում:
-Ամերիկայի՝ այսպես ասած հայկական շոու-բիզնեսը շա՞տ է տարբերվում հայաստանյան շոու-բիզնեսից։
-Սկզբնական շրջանում կար տարբերություն,բայց հիմա եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ կասեմ․ «երկու տարբեր ֆիլմեր են,բայց նույն իմաստն ունեն»: Մեր շոու- բիզնեսը դարձել է հարսանիքի մասին: Այսինքն երգի ընտրությունից սկսած տեսահոլովակից վերջացրած ամեն ինչ արվում է, որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լավ է, թե՞ վատ,բայց դա է իրականությունը:
-Օվկիանոսից այն կողմ ու՞մ հետ ես աշխատում և ո՞վ է զբաղվում քո պրոդյուսինգով:
-Հիմնականում ինքս եմ զբաղվում:Երբ նոր էի եկել ԱՄՆ ֊ը համագործակցության զանգ ստացա երգահան Արամ Ավագյանից: Մեկ տարվա ընթացքում մենք պետք է նոր երգեր ձայնագրեինք, նաև դուետների տեսքով,տեսահոլովակներ նկարահանեինք,ու համերգային գործունեություն ծավալեինք:Սակայն այդ ամենը չիրականացավ,քանի որ մեծ գումաներ էր անհրաժեշտ: Արդեն երկրորդ անգամ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը:

Հետո սկսեցի համագործակցել մի շարք երաժիշտների ու գործիքավորողների հետ,որոնց թվում են «Կարեն-Սևակ»,«Արթուր ֊Բինա»,« MG at 9120 media» փրոդաքշենները, Գուրո Գասպարյանը, Արա Թորոսյանը՝Մուրզոն, մի քանի գործ ստեղծել ենք Արսեն Բարասմյանի հետ: Երկու երգ ունեմ, որի հեղինակն է Մելոն։
Սակայն երգերիս գերակշիռ մասի հեղիակները տաղանդավոր ընկերներս են ՝Ռիչարդ Մադլենյանը և Գրիգոր Կյոկչյանը։ Իսկ վերջերս մեր պրոֆեսիոնալ թիմին միացավ գործիքավորող Մարտին Միրզոյանը։ Իսկապես այժմ կողքիս շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք իրենց գործի գիտակ են: Իմ ստեղծագործական կյանքում նրանց լուման մեծ է։
Հուսամ մեր համագործակցությունը երկար կյանք կունենա ու այդ համագործակցությունից դեռ շատ երգեր կծնվեն:
-Այս պահին ստեղծագործական ի՞նչ փուլում ես գտնվում։
-Հիմա աշխատում եմ մի քանի երգի վրա: Անցած տարի եկա Երևան,երեք նոր երգի տեսահոլովակ պետք է նկարահանեինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Բոլոր աշխատանքները դադարեցվեցին ու ես ինչպես այդ օրերին բոլորը՝ կամավորական աշխատանքով սկսեցի զբաղվել։ որի մասին իհարկե չեմ մանրամասնի: Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադարձա ԱՄՆ–ը։ Հավատացե՛ք, սակայն օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով,երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ,բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք,ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ,որոնք կունենան նաև տեսահոլովակներ։
-Արմեն, ասեցիր,որ քո «ամենասիրելի դժվարությունը» պարբերաբար ուղեկցում է քեզ,բայց դու շարունակում ես համառորեն առաջ գնալ։ Կասե՞ս համառությանդ բանաձևը։
- Շատ պարզ է, ինձ օգնում է սպորտային համառությունս։ Երբ ուսումնասիրում էի իմ սիրելի մարզիկների կենսագրությունը՝ ֆուտբոլիստ Ռոնալդոյի,բասկեբոլիստ Koby Bryant-ի նկատեցի,որ իրենց ճանապարհն էլ հեշտ չի եղել,բայց իրենք այսօր աշխարհ են շուռ տալիս։ Կա չգրված օրենք, եթե անգամ բոլոր դռները փակվել են քո առաջ դու չպիտի հիասթափվես, ուղղակի գործդ պետք է շարունակես անել: Հաստատ մի օր մի դուռ բացվելու է: Որքան էլ քեզ այցելի դժվարությունը,այնքան պիտի համառ լինես ու հաղթես իրեն: Օրինակ ես չեմ հրաժարվել իմ նպատակից, որ օրերից մի օր զուգերգ եմ ձայնագրելու ամերիկյան հայտնի արտիստներից մեկի հետ։
Արմենի հետ մեր զրույցը ավարտեցինք հենց այս նոտայի վրա,պայմանավորվելով որ հաջորդ հարցազրույցը զուգերգի մասին է լինելու։



Դիտվել է՝ 127793

Մեկնաբանություններ