Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Փարիզում ավելի քան 500 հազար մարդ դեմ է դուրս եկել միասեռ ամուսնություններին

    Փարիզում ավելի քան 500 հազար մարդ դեմ է դուրս եկել միասեռ ամուսնություններին

    03.02.2014| 14:40
    Փարիզում, փետրվարի 2-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ միասեռ ամուսնությունների, որին մասնակցել է շուրջ 500 հազար մարդ: Ոստիկանությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ցույցին մասնակցելու է ընդամենը 80 հազար մարդ: Նշվում է նաև, որ ցույցի ժամանակ իրավախախտումներ տեղի չեն ունեցել:
  • ՈՒկրաինայի ընդդիմությունը գումար է խնդրել Արևմուտքից

    ՈՒկրաինայի ընդդիմությունը գումար է խնդրել Արևմուտքից

    03.02.2014| 14:28
    ՈՒկրաինայի ընդդիմադիր առաջնորդները ֆինանսական օգնության խնդրանքով դիմել են Արևմուտքի երկրներին: Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: «Մենք խոսել ենք արևմտյան մեր գործընկերների հետ և նրանց ասել, որ մեզ ֆինանսական օգնություն է պետք», - ասել է Յացենյուկը` ընդգծելով, որ «մենք» բառը վերաբերում է ուկրաինացի ժողովրդին: Ըստ քաղաքական գործչի, Յանուկովիչի վարչակազմը չպետք է ստանա ոչ մի կոպեկ: Յացենյուկն իր այս հայտարարությունն արել է Կիևի Անկախության հրապարակում` «Ժողովրդական վեչեի» ժամանակ: Բողոքի ակցիան, որն ավանդաբար անցկացվում է կիրակի օրը, փետրվարի 2-ին դարձյալ հավաքել է տասնյակ հազարավոր մարդկանց:
  • Էլմար Մամեդյարովը և Լամբերտո Զանյերը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

    Էլմար Մամեդյարովը և Լամբերտո Զանյերը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

    03.02.2014| 13:30
    Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
  • Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

    Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

    03.02.2014| 13:24
    ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Գործող պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել Թեհրանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցները։ Նախօրեին Իրանը ստացել է Արևմուտքի կողմից սառեցված ակտիվներից առաջին տրանշը՝ ուրանի հարստացման գործունեության կրճատման մասին պայմանավորվածության շրջանակներում: Քլինթոնի կարծիքով՝ պատժամիջոցները կարող են խաչ քաշել միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների վրա: Նա կոչ է արել Կոնգրեսին հետաձգել նման միջոցների կիրառումը՝ աջակցելով նախագահ Բարաք Օբամային:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները ժամանել են Ադրբեջան

    ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները ժամանել են Ադրբեջան

    03.02.2014| 13:21
    Փետրվարի 2-ին Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այսօր նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:
  • Հայաստանը պետք է միանա մի շարք միջազգային համաձայնագրերի

    Հայաստանը պետք է միանա մի շարք միջազգային համաձայնագրերի

    03.02.2014| 13:17
    Համաձայն Ճանապարհային քարտեզի՝ Հայաստանը պետք է միանա ՄՄ անդամ պետությունների միջև արդեն կնքված մի շարք միջազգային համաձայնագրերի:
  • Գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին չի հրաժարվել իր սկզբունքներից

    Գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին չի հրաժարվել իր սկզբունքներից

    03.02.2014| 13:02
    «Վրաստանն ու Ռուսաստանը պետք է բանակցեն Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավյալ տարածքների շուրջ»,- Մյունխենում անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
  • Ըստ Ֆյուլեի՝ ԵՄ-ն պետք է վճռորոշ լինի

    Ըստ Ֆյուլեի՝ ԵՄ-ն պետք է վճռորոշ լինի

    03.02.2014| 12:20
    Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ՈՒկրաինային ԵՄ մտնելու հեռանկար խոստանա:
  • Ընդդիմությունը պատրաստ է ձևավորել կառավարություն, բայց  առանց ռեգիոնալների

    Ընդդիմությունը պատրաստ է ձևավորել կառավարություն, բայց առանց ռեգիոնալների

    03.02.2014| 10:48
    «Մենք հստակ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ձևավորել կառավարություն, որին կվստահի ժողովուրդը և որի հետ կաշխատեն արևմտյան գործընկերները»,-հայտարարել է ՈՒկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը` «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: Նա բացառել է նոր կառավարության ձևավորումը իշխող` «Ռեգիոնալների» կուսակցության հետ:
  • «Նախարարի տրամաբանությամբ Հայաստանը կարող ենք կոչել Երևանի հանրապետություն»

    «Նախարարի տրամաբանությամբ Հայաստանը կարող ենք կոչել Երևանի հանրապետություն»

    03.02.2014| 10:41
    Վերջերս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցում առաջարկով էր հանդես եկել, որն է ` Հայաստանը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Աշոտյանն իր այս միտքը մեկնաբանել էր որպես պահանջատիրությամբ պայմանավորված ցանկություն: 1994-1997թվականների ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻՆ հարցրինք, թե որքանո՞վ է տրամաբանական կամ պատճառաբանված Աշոտյանի սույն առաջարկը և ինչպե՞ս վերաբերվենք նախարարի առաջարկությանը: Այն համարենք զգացմունքային միամտությո՞ւն, թե՞ դրա տակ այլ բան կա թաքնված: