Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)

    Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)

    20.09.2013| 11:32
    Ո՜նց ենք սիրում, երբ մեզ ֆռռացնում են։ Հատկապես մեր ամենամերձավորները։ Զորօրինակ, հարևան մթերային խանութի մսամթերքի բաժնի չափավոր թմբլիկ, անուշ-մեղուշ, քիչ էլ շլդիկ վաճառողուհի տիկին Վեհանուշը։ Հարց ու փորձ է անում գիշերվա երազից, աշխարհաքաղաքական այլասերումներից, տիկնոջդ մոր առողջությունից (էդ ջադուն էն օրը սփրթնած էր, խեր լինի...), և մինչ մտքով փորձում ես Սիրիայի դեպքերը համադրել զոքանչիդ կաղ ոտքի հետ, դավադիր կշեռքն անում է յուր մրոտ գործը, ինքդ էլ շնորհակալ ու գոհ լքում ես խանութը։
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

    20.09.2013| 11:16
    Ես` «ՀՅԴ-Դրո» գործով մահվան բռնադատված Արմենակ Լևոնի Մնջոյանս, ահազանգելով տեղեկացնում եմ Ձեզ 1991-2003 թթ. մահապատիժ ստացած դատապարտյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների և անօրինականության, ինչպես նաև 2003-ից առայսօր դատապարտյալների իրավունքների և ազատությունների խախտման, բոլշևիկյան ռեպրեսիաների կիրառման իրողության մասին, ակնկալելով Ձեր օժանդակությունն ու զորակցությունը հանուն արդարության վերականգնման մեր պայքարի։
  • Աղվան Հովսեփյանը հանգստանում է

    Աղվան Հովսեփյանը հանգստանում է

    19.09.2013| 23:46
    Չնայած գլխավոր դատախազի պաշտոնի համար մեծ «խաղադրույքներ» են սահմանված, ու քաղաքական տարբեր թևեր իրենց նախընտրություններն են ներկայացնում երկրի ղեկավարին, ոմանք դեռ հույս ունեն, որ Աղվան Հովսեփյանը կվերադառնա: Սակայն դռան համբույր-հրաժեշտից հետո Հովսեփյանի համար արդեն իսկ պարզ էր, որ ինքն այլևս այդ պաշտոնին չի վերադառնա: Երկրի նախագահը նրան հստակ ասել է այդ մասին, և զուր են որոշ ուժեր փորձում «հոգեդարձ» անել վերջինիս:
  • Վերջին կարգն էլ հաստատվեց

    Վերջին կարգն էլ հաստատվեց

    19.09.2013| 16:55
    Կմեծանա՞ այլընտրանքային ծառայություն ընտրողների թիվը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ գործադիրը հաստատեց այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը։ Ի՞նչ է դա նշանակում։
  • Վերականգնողական ու բուժական սրահ` Գավառում

    Վերականգնողական ու բուժական սրահ` Գավառում

    19.09.2013| 14:17
    Գավառ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 60 աշակերտի համար բացվել է վերականգնողական ու բուժական սրահ: Դրան համատեղ նորոգվել են նաև դպրոցին կից խիստ անհրաժեշտություն համարվող կավագործության, փայտամշակման, կարուձևի արհեստանոցները: Նշված սրահները համալրվել են նոր սարքավորումներով:
  • Փորձում են պայքարել կաթվածի դեմ

    Փորձում են պայքարել կաթվածի դեմ

    19.09.2013| 12:41
    Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր շարունակվում է «Կաթվածի բուժում-2013» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին։ Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կարդում են հատուկ ծրագրով մշակված դասախոսություններ։
  • Մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքը 1,1 հա-ով ավելի է 2012-ի ցուցանիշից

    Մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքը 1,1 հա-ով ավելի է 2012-ի ցուցանիշից

    19.09.2013| 12:12
    Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850 հա-ի, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
  • «ՀԲ-ն նախկինում հիվանդանոցային ծրագրեր չի իրականացրել Հայաստանում»

    «ՀԲ-ն նախկինում հիվանդանոցային ծրագրեր չի իրականացրել Հայաստանում»

    19.09.2013| 11:55
    Վերջին շրջանում, իսկ ավելի ստույգ` օգոստոսին, մեկը մյուսի հետևից տարբեր մարզերում շահագործման հանձնվեցին վերակառուցված և բժշկական արդի սարքավորումներով հագեցած ամբուլատորիաներ։ Նկատենք, որ սա նորություն էր, քանի որ մինչ այս արդիականացվեցին և շահագործման հանձնվեցին մարզային բժշկական կենտրոններ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մարզային առողջապահական համակարգում նախարարությունը փոխել է իր քաղաքականությունը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք առողջապահության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
  • Երիտասարդական խորհուրդ Գյումրիում

    Երիտասարդական խորհուրդ Գյումրիում

    18.09.2013| 17:53
    Մարզերում երիտասարդության խնդիրներն ավելի սուր են դրված, քան մայրաքաղաքում: Սկսած ժամանցի կազմակերպման, առօրյան հետաքրքիր դարձնելուց մինչև կինո, թատրոն, համերգ այցելելը: Կա նաև կազմակերպչական մեծ տարբերություն:
  • Եթե ջրից քլորի համ է գալիս, նշանակում է ջուրն անվտանգ է

    Եթե ջրից քլորի համ է գալիս, նշանակում է ջուրն անվտանգ է

    18.09.2013| 17:26
    Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օրվա կապակցությամբ «Երևան ջուր» ՓԲԸ-ի լաբորատորիայի բաժնի պետ Սոֆյա ԱՍԱՏՐՅԱՆԸ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրի որակի վարչության պետ Մինաս ԲԵԼՈՒՅԱՆԸ և «Երևան ջուր» ՓԲԸ-ի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ ՍԱՐԳՍՅԱՆԸ իրենց համատեղ ասուլիսի ընթացքում խոսեցին խմելու ջրի որակի, նրա անվտանգ լինելու մասին: