«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Արտգործնախարարության աղբյուրները «պաշտոնապես» լռում են

    Արտգործնախարարության աղբյուրները «պաշտոնապես» լռում են

    30.07.2013| 16:17
    Ռուսական «զաչիստկան» իր դերում է կրկին: Հերթական «ռաունդն» է միգրանտների դեմ պայքարում: Օրերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում քաղաքացիականների մի խումբ Սանկտ-Պետերբուրգում նվաստացնում է միգրանտ մրգավաճառներին, նրանց ապրանքը ոտքի տակ տալիս:
  • Հռոմի պապը ներում է գեյ-հոգևորականներին

    Հռոմի պապը ներում է գեյ-հոգևորականներին

    30.07.2013| 15:44
    Հռոմի պապը աշխարհին շարունակում է ապշեցնել իր ներողամտությամբ ու մարդասիրությամբ: «Եթե մարդը միասեռական է և Աստծո որոնումների մեջ է, ո՞վ եմ ես, որ դատեմ նրան»,- ասել է նա Բրազիլիայից վերադառնալուց հետո՝ Վատիկանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
  • Ով ում ինչ է ուզում ապացուցել

    Ով ում ինչ է ուզում ապացուցել

    30.07.2013| 11:36
    Արդարադատության նախարարությունը և Բաղրամյան հասցեում գտնվող նոտարական գրասենյակի նոտարները մուկ ու կատվի խաղ են սկսել։ «Դատալեկս» կայքի համաձայն, նշված հասցեի նոտարները հուլիսին դիմել են վերաքննիչ` տարածքից իրենց հանելու մասին առաջին ատյանի որոշումը բեկանելու համար, այնուհետև մի քանի օր անց հետ են վերցրել իրենց դիմումները։ Եվ սա առաջին դեպքը չէ։
  • Որն է իրական «կադաստրը» Գյումրիում

    Որն է իրական «կադաստրը» Գյումրիում

    30.07.2013| 11:35
    Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզի անշարժ գույքի և կադաստրի տարածքային ստորաբաժանման արանքով սև կատու է անցել: Ավելի ճիշտ` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի և կադաստրի պետ Արա Առաքելյանի: Գյումրու մեր աղբյուրների տեղեկացմամբ, Մալխասյանն ամեն կերպ փորձում է ինչ-որ կեղծիքներ հայտնաբերել ու Առաքելյանին «փուռը» տալ: Իսկ շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված:
  • Վերաքննիչն էլ  վայր դրեց զենքերը

    Վերաքննիչն էլ վայր դրեց զենքերը

    30.07.2013| 11:29
    Նախորդ համարում ծանոթացանք անգամ մեր խառնակ իրականության համար արտառոց մի պատմության. «Սերնդե Սերունդ» ՍՊԸ-ի տնօրեն ՄԿՐՏԻՉ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դատի է տվել ՄԱԿ-ի գրասենյակին, զի վերջինիս ճնշումների պատճառով դատապարտված է անգործության։ Առայժմ ՀՀ դատական ատյանները, աչք փակելով ՄԱԿ-ի գրասենյակի արարքների վրա, իրենց հերթին կապանքում են հանրապետության քաղաքացու և գործարար մարդու իրավունքները։
  • ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

    ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

    30.07.2013| 11:21
    Մեծարգո պարոն Հովսեփյան, ես լիովին համաձայն եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ ամեն ձևով պետք է պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ և այն արմատախիլ անել մեր կյանքից: Խոշոր կոռուպցիոն գործարքները շատ վտանգավոր են պատերազմող Հայաստան երկրի համար, սակայն պակաս վտանգավոր չեն մեր կյանքում առկա բազմաթիվ կենցաղային կոռուպցիոն ռիսկերը, որոնց հետ իրենց առօրյա կյանքում հաճախ են շփվում մեր շարքային քաղաքացիները: Կաթիլ առ կաթիլ գումարվելով, այդ միկրոռիսկերը, ի վերջո, կարող են այնպիսի որակների հանգեցնել, որոնք կստվերեն ՀՀ Վերահսկիչ պալատի վերջերս կատարած աղմկահարույց բացահայտումները: Դրանք վտանգավոր են իրենց տարածվածության աստիճանով և շարքային քաղաքացիների շահերի կոպիտ ոտնահարման պատճառով: Փաստերի համար հեռու չեմ գնա: Բերեմ մեկ կոնկրետ օրինակ իմ անձնական կյանքից:
  • Անջելինա Ջոլին ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է

    Անջելինա Ջոլին ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է

    30.07.2013| 11:08
    Ամերիկյան Forbes ամսագիրը կինոաստղ Անջելինա Ջոլիին կրկին ճանաչել է հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ Հանդեսի տվյալներով՝ նրա եկամուտը 2012թ. հուլիսից մինչև 2013թ. հուլիսը կազմել է մոտ 33 միլիոն դոլար։
  • Եվրոպակա՞ն, թե՞  հայկական չափորոշիչ

    Եվրոպակա՞ն, թե՞ հայկական չափորոշիչ

    30.07.2013| 00:06
    Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, քաղաքապետարանի իրազեկմամբ, իրականացնում են մասնագիտացված 12 ընկերությունների 1600 աշխատակիցներ` 408 միավոր հատուկ նշանակությամբ մեքենասարքավորումներով: Քիչ է, թե շատ, այլ հարց է: Օրերս պարզվեց, որ քաղաքապետարանը հետաքրքիր սկզբունքով է ընտրում այդ ընկերությունները: Իհարկե` մրցույթի անվան տակ:
  • Ախր դուք «մարշրուտկա» չեք նստում

    Ախր դուք «մարշրուտկա» չեք նստում

    29.07.2013| 23:55
    Տեղի տալով ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ մայրաքաղաքում հինգ օր շարունակված բողոքի, կարելի է ասել, զանգվածային շարժմանը, Երևանի ավագանու ԲՀԿ և «Բարև, Երևան» խմբակցությունների հակազդեցությանը, Երևանի քաղաքապետը հուլիսի 25-ի երեկոյան ժամանակավորապես կասեցրեց իր իսկ կայացրած 17.07.13 թ. N3660-Ա և N3661-Ա որոշումների կիրարկումը, հանձնարարելով կազմել մասնագետներից ու շահագրգիռ անձանցից բաղկացած հանձնաժողով, որը պետք է մի քանի ամսվա ընթացքում մեխանիզմներ մշակի վերանայելու Երևան քաղաքում մարդատար տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը։
  • Բանտը համակենտրոնացման ճամբար չէ, պարո՛ն նախարար

    Բանտը համակենտրոնացման ճամբար չէ, պարո՛ն նախարար

    29.07.2013| 23:49
    Մարդուն ազատությունից զրկելն ամենամեծ պատիժն է, սակայն երբ անազատության մեջ անմարդկային պայմաններ են ստեղծում, արդեն չափազանց է: Որքան էլ հանցանքը մեծ լինի, այդուհանդերձ, ամենակարևորից` ազատությունից զրկված մարդուն ճնշված ու ստորացված պահելու մեջ էլ հանցակազմ կա: Անգամ իր պատիժը կրող անձն իրավունք ունի պահանջելու մարդասիրական վերաբերմունք: Ի վերջո, մարդուն ազատությունից զրկելը չի նշանակում նրան զրկել հիգիենայի տարրական միջոցներից, ինֆորմացիա ունենալու հնարավորությունից և այլն, և այլն։ Ծանոթանալով ազատազրկվածների այսօրվա իսկապես «գաղջ» առօրյային, այն տպավորությունն ես ստանում, թե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ստալինի հոգեզավակն է` տեղը տեղին յուրացրել է, թե ազատազրկվածների առանց այն էլ տխուր ու ծանր կյանքն անտանելի դարձնելու համար ինչ ու ինչպես պետք է անել։ Ցավալի է, որ նախարարը խառնել է ժամանակներն ու «մոռացել», որ 21-րդ դարում ենք ապրում։