Աստծո և մարդու միջև բարեկամության մեծագույն խորհրդանիշը Սբ. Խաչի խորհուրդն է: Այն կյանքի, հաղթության և հարության նշանն է, բայց այս ամենից ավելի Աստծո անսահման սիրո և նվիրումի խորհրդանիշն է մարդկության հանդեպ:
Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Հայաստան՝ հաղորդել է թուրքական «Սաբահ» թերթը, իր մտադրության մասին պապն ասել է Վատիկանում Թուրքիայի դեսպան Քենան Գյուրսոյի հետ հանդիպման ընթացքում։
Զարկեց թմբուկը հաղթական, ու հնչեց զուռնան Մուսա լեռան ստորոտում գտնվող Վաքըֆ հայկական գյուղում, որտեղ ապրում է 135 մարդ: Այն թուրք-սիրիական սահմանից հեռու է ընդամենը 30 կմ, այստեղ էր, որ ապաստան տվեցին այս տարի Քեսաբից տարհանված տարեց հայերին: Հիրավի մարդկային լավագույն հատկություններով օժտված հայեր են այստեղ ապրում:
Բազում հայորդիների երազանքն է լինել Սուրբ երկրում, մանավանդ Երուսաղեմում։ Եվ հիմա այդպիսիների համար պիտի փորձեմ նկարագրել Տիրոջ ոտնակոխ այդ քաղաքները-քաղաքը, հնարավորինս ընթերցողի առաջ պատկերելով բազմադարյա պատմություն ունեցող Հին քաղաքի ուշադրության արժանի վայրերը, որպեսզի մտովի և հոգով ուխտագնացություն կատարեք Տիրոջ քաղաքում։
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով առաջին անգամ Թուրքիա կժամանի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...