Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փրկ­ված մա­սունք­ներ

Փրկ­ված մա­սունք­ներ
21.02.2020 | 00:45
Հայ մշա­կույ­թի նշա­նա­կա­լի երևույթ­նե­րից են հա­յե­րեն ա­մե­նա­մեծ մա­գա­ղա­թյա ձե­ռա­գի­րը՝ 1200-1202 թվե­րին Եր­զն­կա­յի Ա­վագ վան­քում գր­ված ու ծաղկ­ված «Մշո ճա­ռըն­տիր»-ը և Մշո Ա­ռա­քե­լոց վան­քի 1134 թվին հո­րին­ված փայ­տե փո­րա­գիր դու­ռը: Ա­ռա­ջի­նը մշ­տա­պես ցու­ցադր­վում է Մաշ­տո­ցի ան­վան հին ձե­ռագ­րե­րի մա­տե­նա­դա­րա­նում, երկ­րոր­դը՝ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նում: Ե­ղեռ­նի տա­րի­նե­րին «Ճա­ռըն­տիր»-ի՝ Արևմտյան Հա­յաս­տա­նից Արևե­լյան Հա­յաս­տան տե­ղա­փոխ­վե­լու մա­սին վա­ղուց շր­ջա­նառ­վում է գե­ղե­ցիկ ա­վան­դազ­րույց, ո­րը նաև գա­լիք ժա­մա­նակ­նե­րում գո­յու­թյան ի­րա­վունք ու­նի: Երևե­լի մա­գա­ղա­թյա ձե­ռա­գիր մա­տյա­նին և կի­րա­ռա­կան ար­վես­տի նմուշ հան­դի­սա­ցող քան­դա­կա­զարդ դռա­նը անդ­րա­դառ­նալ անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում դրանց փր­կու­թյունն ազ­գա­յին հե­րոս Անդ­րա­նիկ Օ­զա­նյա­նի ան­վան հետ կապ­ված լի­նե­լու և հե­րո­սա­պե­տի ծնն­դյան 155-ա­մյա­կի առ­թիվ:
«Գե­ղա­րուեստ» ամ­սա­գի­րը (1917 թ. N6) հայտ­նում է, որ Ռու­սաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի հանձ­նա­րա­րու­թյամբ 1916 թվա­կա­նին Արևմտյան Հա­յաս­տան է գոր­ծուղ­վել ա­կա­դե­մի­կոս Ն. Մա­ռի ա­շա­կերտ պատ­մա­բան, հնա­գետ, աղ­բյու­րա­գետ-վի­մագ­րա­գետ Սմ­բատ Տեր-Ա­վե­տի­սյա­նը, որն իր ու­սուց­չի կազ­մած ծրագ­րե­րով, գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րե­լուն զու­գըն­թաց, «պա­տե­րազ­մա­կան վայ­րե­րից ա­զա­տեց բա­ւա­կան թուով հա­յե­րեն գր­չա­գիր­ներ և ե­կե­ղե­ցա­կան հնու­թիւն­ներ, ո­րոնք ու­ղար­կուե­ցին Էջ­միա­ծին: Իսկ Տա­րօ­նի ս. Ա­ռա­քե­լոց վան­քի հռ­չա­կա­ւոր քան­դա­կա­զարդ դու­ռը, ո­րը հրից և ա­ւե­րից ա­զա­տուե­լը պար­տա­կան ենք պ. Տէր-Ա­ւե­տի­սեա­նին, ժա­մա­նա­կա­ւո­րա­պես տե­ղադ­րուեց Կով­կա­սեան թան­գա­րա­նում»:
Եր­կար ժա­մա­նակ այս մո­ռաց­ված մե­ծա­վաս­տակ հա­յա­գե­տը Հա­յաս­տա­նի ԳԱԱ «Գի­տու­թյուն» հրա­տա­րակ­չու­թյան 2010 թ. լույս ըն­ծա­յած «Հնա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ» գր­քում հայտ­նում է, որ 1916 թ. ռու­սա­կան բա­նակ­նե­րի՝ թուր­քա­կան ռազ­մա­ճա­կա­տում նոր ա­ռաջ­խա­ղաց­ման ժա­մա­նակ ինքն այ­ցե­լել է Տա­րոն և հարևան շր­ջան­ներ, ո­րոնց հայ բնակ­չու­թյու­նը գրե­թե ամ­բող­ջո­վին կո­տոր­ված էր, իսկ հայ մշա­կույ­թի օ­ջախ­նե­րը պայ­թեց­ված ու եղծ­ված էին: Մու­շում փախս­տա­կան­նե­րը հայտ­նում են, որ մշա­կու­թա­յին շատ ար­ժեք­ներ, նաև Ա­ռա­քե­լոց վան­քի նշա­նա­վոր դու­ռը, ինչ-որ տեղ են տա­րել գեր­մա­նա­ցի­նե­րը: Ս. Տեր-Ա­վե­տի­սյա­նը դու­ռը գտ­նում է Բիթ­լի­սում և իր մի­ջոց­նե­րով ու­ղար­կում Թիֆ­լիս՝ «Հա­յոց ազ­գագ­րա­կան ըն­կե­րու­թյա­նը»: Նա նաև հայտ­նում է, որ վա­ղուց եր­կու մա­սի բա­ժան­ված մա­գա­ղա­թյա «Մշո ճա­ռըն­տիր» մա­տյա­նի մեկ հա­տո­րը ռուս սպա­նե­րը հասց­րել են Թիֆ­լիս և նվի­րել «Հա­յոց ազ­գագ­րա­կան ըն­կե­րու­թյա­նը», իսկ մյուս մա­սը մի քա­նի տա­րի անց ին­քը Գա­րե­գին Լևո­նյա­նի հետ գտել է Թիֆ­լի­սում, մաս­նա­վոր ան­ձի մոտ և ու­ղար­կել Երևան:
Սա­կայն վերն աս­վածն ամ­բող­ջը չէ՝ կապ­ված հայ մշա­կույ­թի այդ եր­կու նշա­նա­վոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի փր­կու­թյան պատ­մու­թյան հետ: Մինչ այժմ մաս­նա­գետ­նե­րի ու­շադ­րու­թյու­նից վրի­պել է ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­կից Կա­րո Սա­սու­նու վկա­յու­թյու­նը: 1966 թ. Բեյ­րու­թում լույս տե­սած «Արևմտա­հա­յաս­տա­նը Ա. աշ­խար­հա­մար­տի ըն­թաց­քին» իր աշ­խա­տու­թյան մեջ նա հայտ­նում է, որ հա­յե­րին ե­ղեռ­նա­զար­կե­լիս թուր­քերն ու քր­դե­րը՝ որ­պես մար­դա­կեր բո­րե­նի­ներ, գնա­ցել են առջևից, իսկ նրանց ու­սու­ցիչ և ոգևո­րիչ գեր­մա­նա­ցի­նե­րը՝ որ­պես գի­շանգ­ղեր, հետևից: Ա­ռա­ջին­նե­րը, անխ­նա կո­տո­րե­լով երկ­րի բնիկ­նե­րին և ա­վե­րե­լով շե­նե­րը, թա­լա­նել են նրանց ու­նեց­ված­քը, ե­կե­ղե­ցի­նե­րում պահ­վող մշա­կու­թա­յին կերտ­վածք­նե­րը, ո­րոնք ան­մի­ջա­պես «ջրի գնով» ձեռք են գցել և հան­գիստ խղ­ճով ի­րենց հայ­րե­նիք տե­ղա­փո­խել քա­ղա­քա­կիրթ գեր­մա­նա­ցի­նե­րը:
Լսենք 1916 թվի փետր­վա­րին տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տես Կ. Սա­սու­նուն. «Մու­շի մէջ կարգ մը կար­գադ­րու­թիւն­նե­րէն ետք, Զօր. Նա­զար­բէ­գեան եւ Անդ­րա­նիկ կը վե­րա­դառ­նա­յին Բիթ­լիզ: Այդ օ­րե­րուն, ա­նոնց տե­ղե­կու­թիւն­նե­րէն յայտ­նի կըլ­լայ, որ Ա­ռա­քե­լոց վան­քի պատ­մա­կան դու­ռը, որ գեր­մա­նա­ցի­նե­րը ի­րենց հետ տա­րած են մին­չեւ Բիթ­լիզ, եւ յան­կար­ծա­կան նա­հան­ջի պատ­ճա­ռաւ հոն լքած էին, գտ­նուած էր եւ ռուս սպա­նե­րու կող­մէ ղր­կուած էր Մոս­կուա: Նոյն­պէս ա­զա­տուած էր նոյն վան­քի Ճա­ռըն­տի­րը և փո­խադ­րուած Մոս­կուա: Այժմ այդ թան­կա­գին յի­շա­տա­կա­րան­նե­րը կը գտ­նուին Երևան պե­տա­կան թան­գա­րա­նի մէջ»:
Կ. Սա­սու­նին սա­կայն չի ի­մա­ցել, որ նշա­նա­վոր մա­գա­ղա­թյա մա­տյա­նը և Ա­ռա­քե­լոց վան­քի դու­ռը չեն տար­վել Մոսկ­վա, այլ հայ­րե­նա­դարձ­վել են Թիֆ­լի­սից, իսկ դռան հետ առն­չու­թյուն չեն ու­նե­ցել ռուս սպա­նե­րը: Սմ­բատ Տեր-Ա­վե­տի­սյա­նը կարևոր լրա­ցում է կա­տա­րել: Հա­յե­րից հափշ­տակ­ված մշա­կու­թա­յին գոր­ծե­րը գեր­մա­նա­ցի­ներն ի պահ տված են ե­ղել Օ­տո­մա­նյան բան­կի Բիթ­լի­սի մաս­նա­ճյու­ղին, որ հար­մար պա­հի տե­ղա­փո­խեն Եվ­րո­պա: Սա­կայն ռազ­մա­ճա­կա­տում հօ­գուտ ռուս­նե­րի փոխ­վում է ի­րա­վի­ճա­կը: Հայ մշա­կույ­թի այս հրա­շա­կերտ մա­սունք­ներն իր հայ­րե­նա­պաշտ զին­վոր­նե­րով ա­զա­տագ­րել և հա­րա­զատ ժո­ղովր­դին է վե­րա­դարձ­րել մեր ա­ներկ­րորդ հե­րոս Անդ­րա­նի­կը: Իսկ դա տե­ղի է ու­նե­ցել այս­պես:
1916 թ. սկզ­բին թուր­քա­կան ռազ­մա­ճա­կա­տում ձեռ­նար­կած լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման շնոր­հիվ ռու­սա­կան բա­նա­կը հաս­նում է Բիթ­լի­սի մա­տույց­նե­րին: 1924 թ. Բոս­տո­նում լույս տե­սած «Զօ­րա­վար Անդ­րա­նի­կի Կով­կա­սեան ճա­կա­տի պատ­մա­կան օ­րագ­րու­թիւ­նը» աշ­խա­տու­թյան հե­ղի­նա­կը հայտ­նում է, որ քա­ղա­քին հա­սած ռու­սա­կան գն­դի հրա­մա­նա­տար Ա­բացևը վե­րին հրա­մա­նա­տա­րու­թյա­նը հե­ռագ­րում է, թե ան­կա­րե­լի է Բիթ­լի­սը գրա­վել սաս­տիկ խոր ձյան, մարդ­կանց հա­մար ու­տե­լիք և ձիե­րի հա­մար կեր չու­նե­նա­լու պատ­ճա­ռով, ուս­տի պի­տի նա­հան­ջի: Իսկ Անդ­րա­նի­կը գն­դա­պետ Ֆի­լի­պո­վի մի­ջո­ցով կոր­պու­սի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րին հե­ռագ­րեց. «Գլ­խովս կե­րաշ­խա­վո­րեմ, որ կա­րե­լի է Բիթ­լի­սը գրա­ւել ան­մի­ջա­պէս»: Ստաց­վում են Բիթ­լի­սը գրա­վե­լու հրա­մա­նը և հայ կա­մա­վոր­նե­րին օգ­նե­լու հա­մար ու­ղարկ­ված ռուս զին­վոր­նե­րի գու­մար­տա­կը:
Փետր­վա­րի 18-ի ուշ ե­րե­կո­յան Անդ­րա­նիկն այս սահ­մա­նա­փակ ու­ժերն անն­կատ մո­տեց­նում է քա­ղա­քին, յու­րա­քան­չյու­րին տա­լիս հանձ­նա­րա­րու­թյուն, խրա­խու­սում իր հրե­ղեն խոս­քով: 19-ի վաղ ա­ռա­վո­տյան սկս­վում է խնամ­քով մշակ­ված հնա­րա­միտ հար­ձա­կու­մը, ի­րենց խրոխտ «ու­ռա»-նե­րով և հրա­ցա­նա­զար­կե­րով անդ­րա­նի­կյան­նե­րը խու­ճա­պի են մատ­նում հա­կա­ռա­կոր­դին ու մինչև լու­սա­բաց գրա­վում քա­ղա­քը: «Մենք Պիթ­լի­սէն վեր­ցու­ցինք 24 թն­դա­նոթ, տաս­նեակ մի­լիոն փամ­փուշտ, 1300 թուրք գե­րի­ներ, մո­տա­ւո­րա­պէս 1400 ձի ու ջո­րի, 300 հայ կի­ներ եւ ե­րե­խա­ներ թուր­քե­րու­ տու­նե­րէն հա­նե­ցինք եւ Վան ղր­կե­ցինք,- հայտ­նում է օ­րագ­րու­թյու­նը կազ­մո­ղը:- Մեր Պիթ­լիս մտ­նե­լէն վեց ժամ վերջ մեր ե­տե­ւեն յա­ռա­ջա­ցող 8000 ռուս զի­նուոր­նե­րը Պիթ­լիս մտան: 35 թուրք զի­նուո­րա­կան պաշ­տօ­նեա­ներ շա­պի­կով եւ շա­պի­կըն­կե­րով բռ­նե­ցինք»:
Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի այս սխ­րա­լի գոր­ծո­ղու­թյան շնոր­հիվ ոչ միայն հայ կա­մա­վոր­նե­րից հեր­թա­կան խայ­տա­ռակ պար­տու­թյունն են կրում թուր­քե­րը, այ­լև գե­րու­թյու­նից ա­զատ­վում են Բիթ­լի­սի 16000 հա­յե­րից ողջ մնա­ցած 300-ը, հա­զա­րա­վոր ձե­ռա­գիր մա­տյան­ներ, գոր­գեր, ե­կե­ղե­ցա­կան սպաս­քի ա­ռար­կա­ներ, կի­րա­ռա­կան ար­վես­տի գոր­ծեր, դրանց հետ՝ «Մշո ճա­ռըն­տիր» մա­գա­ղա­թյա մա­տյա­նը և Ա­ռա­քե­լոց վան­քի փայ­տե դու­ռը: ՈՒս­տի հե­տայ­սու Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի և Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­ներն այ­ցե­լու­նե­րին բա­ցատ­րու­թյուն­ներ տա­լիս նշա­նա­վոր մա­տյա­նին և դռա­նը մո­տե­նա­լիս պի­տի ա­սեն, որ դրանք իր քա­ջա­րի ֆի­դա­յի­նե­րի հետ գե­րու­թյու­նից ա­զա­տել է ազ­գա­յին հե­րոս Անդ­րա­նի­կը:
Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ