Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ միայն հան­րաք­վեի թե­ման է ֆեյք, այլև Ա­ՅՈ-ի լո­գո­յի գոր­ծըն­թացն ու հաղ­թող­նե­րը

Ոչ միայն հան­րաք­վեի թե­ման է ֆեյք, այլև Ա­ՅՈ-ի լո­գո­յի գոր­ծըն­թացն ու հաղ­թող­նե­րը
28.02.2020 | 11:18
Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի քա­րո­զար­շավն ար­դեն մի քա­նի օր է‚ ինչ պաշ­տո­նա­պես մեկ­նար­կել է‚ սա­կայն ակն­հայտ է‚ որ ա­ռայժմ հա­կա­դիր կող­մերն ա­ռանձ­նա­պես չեն շտա­պում բա­ցել ի­րենց խա­ղա­քար­տե­րը‚ և քա­րոզ­չա­կան լուրջ ակ­տի­վու­թյուն մե­դիա հար­թակ­նե­րում ա­ռայժմ չի նկատ­վում։ Սա թերևս բա­ցատ­րե­լի է։ Հաշ­վի առ­նե­լով այն‚ թե ինչ հապ­ճե­պու­թյամբ‚ հան­պատ­րաս­տից ըն­դուն­վեց հան­րաք­վեի անց­կաց­ման ո­րո­շու­մը‚ և այն‚ որ իշ­խա­նու­թյունն ար­դեն մի քա­նի օր կորց­նում է քա­րո­զար­շա­վից‚ պարզ է դառ­նում‚ որ ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը բնավ էլ չէր ծրագ­րել հան­րաք­վե անց­կաց­նել։ Թեև այ­սօր ցան­կա­նում են հան­րու­թյա­նը ցույց տալ‚ թե ա­մեն ինչ վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո է ե­ղել‚ սա­կայն‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ նրանց ան­պատ­րաստ­վա­ծու­թյու­նը‚ կազ­մա­կերպ­չա­կան հար­ցե­րը հըն­թացս լու­ծե­լը վկա­յում են‚ որ նրանք ստիպ­ված էին ընտ­րել հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րաք­վեի տար­բե­րա­կը‚ ին­չը‚ ան­կաս­կած‚ նրանց հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կը չէր նախ և ա­ռաջ ռիս­կայ­նու­թյան տե­սա­կե­տից։ Ա­մեն դեպ­քում պարզ է‚ որ պայ­քարն աս­տի­ճա­նա­բար մտ­նում է քա­րոզ­չա­կան‚ ընտ­րա­կան պայ­քա­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ։
Հան­րաք­վեի կողմ­նա­կից­նե­րի և Ա­ՅՈ-ի ճամ­բա­րում ա­մեն ինչ հս­տա­կեց­ված է ու հաս­կա­նա­լի‚ այ­սինքն՝ կա հան­րաք­վեն նա­խա­ձեռ­նած իշ­խա­նու­թյուն՝ ի դեմս «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան և «Իմ քայ­լը» դա­շին­քի‚ ո­րոնց միա­ցել են «Հայ ազ­գա­յին կոնգ­րե­սը» և «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյու­նը։ Այս­պի­սով՝ ար­ձա­նագ­րում ենք‚ որ զար­մա­նա­լի զու­գա­դի­պու­թյամբ վե­րա­կան­գն­վել է 2018 թ. մար­տի 1-ի ընդ­դի­մա­դիր հար­թա­կը‚ որ ժա­մա­նա­կին ձևա­վոր­վել էր ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի շուր­ջը։ Ա­ՅՈ-ի քա­ղա­քա­կան թիմն ու պա­տաս­խա­նա­տու­նե­րը‚ փաս­տո­րեն‚ ընդ­գծ­վել ու հս­տա­կեց­վել են‚ և ա­մեն ինչ այս­տեղ պարզ է։
Սա­կայն նույ­նը չի կա­րե­լի ա­սել հան­րաք­վեի հա­կա­ռա­կորդ­նե­րի մա­սին. այս ճամ­բա­րում կար­ծես թե ա­ռայժմ հս­տակ և միաս­նա­կան դիր­քո­րո­շում չի նկատ­վում։ Ա­վե­լին‚ ա­ռայժմ կար­ծես թե չի նշ­մար­վում նույ­նիսկ դե­րե­րի բա­ժա­նում։ Ա­մեն ինչ տա­րե­րա­յին է‚ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­կան ուժ կամ հո­սանք իր դիր­քո­րո­շումն ու­նի‚ և դրա­նից ել­նե­լով՝ տար­բեր ու­ժեր փոր­ձե­լու են հա­մադ­րել ի­րենց ու­ժե­րը։
Ինչևէ։ Փոր­ձենք հաս­կա­նալ‚ թե ինչ է կա­տար­վում Ա­ՅՈ-ի հա­կա­ռա­կորդ­նե­րի ճամ­բա­րում։ Պարզ է‚ որ այս­տեղ ձևա­վոր­ված է պաշ­տո­նա­կան ո­ճի շտաբ‚ որ­տեղ ընդգրկված են ի­րա­վա­գետ­ներ‚ ի­րա­վա­պաշտ­պան­ներ‚ սահ­մա­նադ­րա­գետ­ներ‚ հա­սա­րա­կա­կան սեկ­տո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Պարզ է‚ որ այդ ո­ճի շտա­բը‚ ել­նե­լով իր կազ­մից՝ Ա­ՅՈ-ի դեմ հա­կա­քա­րոզ­չու­թյու­նը‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ վա­րե­լու է ի­րա­վա­կան-սահ­մա­նադ­րա­կան դաշ­տում։ Նրանք վի­ճար­կե­լու են հան­րաք­վեի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը‚ իշ­խա­նու­թյան կող­մից նա­խա­ձեռն­ված գոր­ծըն­թա­ցի լե­գի­տի­մու­թյու­նը։ Եվ ինչ­պես ի­րենք են հայ­տա­րա­րել‚ դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լու դե­ֆակ­տո ի­րա­կա­նաց­վող հան­րաք­վեի նկատ­մամբ սահ­մա­նել վե­րահս­կո­ղու­թյուն։ Ի­հար­կե‚ այս­տեղ կա ևս մեկ աս­պեկտ. ոչ պա­կաս կարևոր է այն‚ որ պաշ­տո­նա­կան ո­ճի շտա­բը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի քա­րոզ­չա­կան դաշ­տում օգտ­վե­լու ըն­ձեռ­ված մե­դիա ռե­սուրս­նե­րից‚ օգ­տա­գոր­ծե­լու պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյան անվ­ճար ժա­մե­րը‚ ինչ­պես նաև ներ­կա­յաց­ված լի­նե­լու հանձ­նա­ժո­ղով­նե­րում՝ վերց­նե­լով հանձ­նա­ժո­ղով­նե­րում ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րին հա­սա­նե­լիք տե­ղե­րը և մո­նի­թո­րին­գի ներ­քո պա­հե­լով քվեար­կու­թյան ամ­բողջ ըն­թաց­քը։ Այս տե­սա­կե­տից ՈՉ-ի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բաց կլի­նեն նաև այն քա­ղա­քա­կան ու­ժե­րի հա­մար‚ ո­րոնք երևի թե կցան­կա­նան այս կամ այն չա­փով ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը հայտ­նել և մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նալ իշ­խա­նա­կան ծրագ­րի տա­պալ­ման գոր­ծում։ Սա­կայն նկա­տենք‚ որ այս ա­մե­նը կյան­քի կո­չե­լը բա­վա­կա­նին բարդ է լի­նե­լու‚ քա­նի որ ՈՉ-ի ճամ­բա­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րի դիր­քո­րո­շում­նե­րը բա­վա­կա­նին խայ­տաբ­ղետ են. հն­չում են հան­րաք­վեն բոյ­կո­տից մինչև ան­տե­սե­լու կո­չեր։
Հաս­կա­նա­լի է այն քա­ղա­քա­կան ու­ժե­րի դիր­քո­րո­շու­մը‚ ո­րոնք‚ օ­րի­նակ‚ կոչ են ա­նում բոյ­կո­տել հան­րաք­վեն. բոյ­կո­տի պա­րա­գա­յում իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­դեա ֆիք­սը՝ ընտ­րա­տե­ղա­մաս բե­րել որ­քան հնա­րա­վոր է շատ մարդ­կանց‚ ո­րոն­ցից առն­վազն 650 հա­զա­րը կողմ կք­վեար­կեն Ա­ՅՈ-ին‚ կա­րող է և տա­պալ­վել։ Այ­սինքն՝ բոյ­կո­տի տակ­տի­կա­յից բխում են կոնկ­րետ գոր­ծի­քա­կազ­մեր՝ քա­ղա­քա­կան ու­ժը‚ ո­րը բոյ­կո­տում է քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցը‚ նաև շատ կոնկ­րետ հու­շում է իր ընտ­րա­զանգ­վա­ծին կամ բոյ­կո­տի կողմ­նա­կից­նե­րին‚ թե ինչ պետք է ար­վի‚ ա­վե­լի շուտ՝ ինչ չպետք է ար­վի։ Չգ­նալն ար­դեն իսկ նպաս­տե­լու է‚ որ­պես­զի Ա­ՅՈ-ն տա­պալ­վի։ Այ­սինքն՝ բոյ­կո­տից շատ հս­տակ գոր­ծի­քա­կազմ է բխում։ Բոյ­կո­տող­նե­րից նույ­նիսկ ո­չինչ չի պա­հանջ­վե­լու ա­նել‚ քա­նի որ վե­րահս­կո­ղու­թյամբ զբաղ­վե­լու են ՈՉ-ի պաշ­տո­նա­կան շտա­բի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Այլ հարց է‚ թե որ­քա­նով կհա­ջող­վի ի­րա­կա­նաց­նել բոյ­կո­տը։ Դա պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով‚ թե հան­րու­թյունն ինչ­պես է վե­րա­բեր­վում գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին։
ՈՒ­շագ­րավ է‚ որ այս թևում ա­մե­նատ­րա­մա­բա­նա­կան վար­քա­գի­ծը դրսևո­րում են նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը‚ ո­րոնց այ­սօր­վա ղե­կա­վա­րու­թյու­նը հա­մա­ռո­րեն ներ­կա­յաց­նում է որ­պես սևի ճամ­բար և այս հան­րաք­վեն էլ փոր­ձում է բե­րել սևի-սպի­տա­կի պայ­քա­րի դաշտ։ Նախ­կին­նե­րը‚ փաս­տո­րեն‚ ի­րենց գոր­ծե­լաո­ճով ու հան­րաք­վեին չմաս­նակ­ցե­լու հայ­տա­րա­րու­թյամբ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րին թո­ղե­ցին ձեռ­նու­նայն՝ ա­ռանց սև թի­րա­խի։ Եվ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար բա­վա­կա­նին մեծ հար­ված է‚ երբ կորց­նում են ի­րենց հիմ­նա­կան թի­րա­խը‚ ո­րի շուրջ փոր­ձում են հա­մախմ­բել ընտ­րա­զանգ­վա­ծը։ Այս­պի­սով փաս­տո­րեն նախ­կին­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նին զր­կե­ցին նո­րից հե­ղա­փո­խա­կան-հա­կա­հե­ղա­փո­խա­կան թե­ման վե­րար­ծար­ծե­լու հա­ճույ­քից։
Շատ ա­վե­լի բարդ է հաս­կա­նալ ի­րենց ընդ­դի­մու­թյուն հա­մա­րող խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րի դիր­քո­րո­շու­մը‚ ո­րոն­ցից չի հաս­կաց­վում‚ թե ինչ դիր­քո­րո­շում ու­նեն հան­րաք­վեին և ան­հաս­կա­նա­լի ձևա­կեր­պում­նե­րով են հան­դես գա­լիս՝ մեր­ժել‚ ան­տե­սել և այլն։ Ի­հար­կե‚ կա­րե­լի է ա­սել‚ թե դա նույն բոյ­կոտն է‚ սա­կայն ե­թե բոյ­կո­տի պա­րա­գա­յում ու­ղե­ցույց կա քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար‚ թե ինչ չպետք է ա­նեն կամ չա­նեն‚ ա­պա այս խմ­բի ու­ժե­րի կող­մից քա­ղա­քա­ցի­նե­րի վար­քա­գի­ծը կա­ռա­վա­րող‚ հու­շող որևէ ազ­դակ չկա։ Ե­թե կա քվեար­կու­թյունն ան­տե­սե­լու կոչ‚ ա­պա պետք է բա­ցատր­վի նաև‚ թե ինչ է դրա­նից բխում։ Հա­մա­պա­տաս­խան ու­ղե­ցույ­ցի բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գա­յում նրանց գոր­ծե­լաո­ճը կի­րա­ռա­կան ար­դյունք ու­նե­նալ չի կա­րող և իշ­խա­նու­թյան հա­մար վտանգ­ներ չի պա­րու­նա­կում։ Քա­ղա­քա­կան այդ ու­ժե­րը պար­զա­պես խու­սա­փում են պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից՝ մա­նի­պու­լյա­տիվ տար­բեր հնարք­նե­րով քո­ղար­կե­լով կամ ի­րենց ան­ճա­րու­թյու­նը‚ կամ գու­ցե նաև իշ­խա­նու­թյան հետ ու­նե­ցած պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը։ Ընդ ո­րում‚ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը շատ դեպ­քե­րում նկատ­վում են խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան մոտ։
Շատ բան կպարզ­վի քա­րոզ­չու­թյու­նը սկ­սե­լուց հե­տո‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ մար­տի սկզբ­նե­րին։ Հաս­կա­նա­լի է‚ որ ՈՉ-ի քա­րոզ­չու­թյան հիմ­քում‚ բա­ցի հան­րաք­վեի ի­րա­վա­կան կող­մը վի­ճար­կե­լուց‚ կշեշ­տադր­վի նաև ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի վեր­ջին եր­կու տա­րի­նե­րի ա­պաշ­նորհ կա­ռա­վար­ման փաս­տը։ Քա­րոզ­չու­թյու­նը‚ փաս­տո­րեն‚ ըն­թա­նա­լու է այս եր­կու հար­թու­թյան մեջ՝ հան­րաք­վեի և դրա օ­րա­կար­գի ոչ ի­րա­վա­չա­փու­թյուն ու քա­ղա­քա­կան հա­կա­քա­րոզ­չու­թյուն ա­մե­նա­տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով։
Այս պա­հին մի բան հս­տակ է. Ա­ՅՈ-ի թի­մը բա­վա­կա­նին լուրջ խա­ղադ­րույք է կա­տա­րում քա­րոզ­չու­թյան վրա։ Ա­ռա­ջին քայ­լերն ար­դեն իսկ ցույց են տա­լիս‚ որ լուրջ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ են ծախս­վե­լու ընտ­րար­շա­վի վրա։ Ե­թե միայն լո­գո­յի վրա պաշ­տո­նա­պես ե­րեք մր­ցա­նա­կա­կիր­նե­րին 6 մի­լիոն դրամ հատ­կաց­նելն իշ­խա­նու­թյան հա­մար մեծ բեռ չէր‚ ա­պա կա­րե­լի է պատ­կե­րաց­նել‚ թե ի­րա­կա­նում ինչ գու­մար­ներ են ծախս­վե­լու‚ որ­պես­զի ի կա­տար ած­վի Նի­կոլ Փա­շի­նյա­նի քմա­հա­ճույ­քը՝ ա­զատ­վել Հրայր Թով­մա­սյա­նից։ ՈՒ­շագ­րավ է‚ որ ան­գամ լո­գո­յի ընտ­րու­թյան կազ­մա­կերպ­ման պա­րա­գա­յում ար­ձա­նագր­վեց հեր­թա­կան սկան­դա­լը‚ ին­չը բնո­րոշ է այ­սօր­վա ին­ֆան­տիլ իշ­խա­նու­թյա­նը։ Ըստ էու­թյան‚ ոչ միայն հան­րաք­վեի թե­ման է ֆեյք‚ այլև Ա­ՅՈ-ի լո­գո­յի գոր­ծըն­թացն ու հաղ­թող­նե­րը։
Ընդ ո­րում‚ սա այն պա­րա­գա­յում‚ երբ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը մշ­տա­պես շեշ­տում են‚ որ ի­րենք առն­չու­թյուն չու­նեն կո­ռուպ­ցիա­յի‚ տար­բեր օ­լի­գարխ­նե­րի փո­ղի տոպ­րակ­նե­րի հետ։ Նկա­տենք նաև‚ որ ըն­դա­մե­նը մեկ դրա­մա­հա­վա­քի ըն­թաց­քում Ա­ՅՈ-ի թի­մը հա­վա­քել է 205 մի­լիոն դրամ։ Պարզ է‚ որ ի­րա­կան‚ այս­պես ա­սած‚ սև դրա­մարկ­ղը շատ ա­վե­լի մեծ է‚ նույ­նիսկ մի քա­նի ան­գամ։ Թե ինչ կա­րող է դրան հա­կադ­րել ՈՉ-ի ճամ­բա­րը‚ ժա­մա­նա­կը ցույց կտա։ Բայց ար­դեն իսկ նկա­տե­լի է‚ որ Ա­ՅՈ-ի ճամ­բա­րում ո­րո­շա­կի խու­ճապ կա՝ նախ և ա­ռաջ կապ­ված բոյ­կո­տի գա­ղա­փա­րի հետ‚ և պա­տա­հա­կան չէ‚ որ Ա­ՅՈ-ի շտա­բի պետն ա­ռանձ­նա­կի նյար­դայ­նու­թյուն դրսևո­րեց իր ա­սու­լի­սի ժա­մա­նակ բոյ­կո­տի մար­տա­վա­րու­թյու­նը կի­րա­ռող քա­ղա­քա­կան և հան­րա­յին ու­ժե­րի նկատ­մամբ։ Ար­դեն իսկ պարզ է‚ որ սև-սպի­տա­կի իշ­խա­նա­կան սցե­նա­րի փաս­տա­ցի տա­պալ­ման պա­րա­գա­յում և բոյ­կո­տի մար­տա­վա­րու­թյան գրա­գետ օգ­տա­գործ­ման դեպ­քում իշ­խա­նու­թյան զի­նա­նո­ցում շատ քիչ հա­մե­մա­տա­բար օ­րի­նա­կան գոր­ծիք­ներ են մնում Ա­ՅՈ-ն լե­գի­տի­մաց­նե­լու հա­մար։ Ըստ էու­թյան‚ հան­րաք­վեի ըն­թաց­քում իշ­խա­նու­թյու­նը մե­նա­մարտ է տա­նե­լու ստ­վե­րի հետ‚ և այդ մե­նա­մար­տը ոչ ո­քի‚ բա­ցի վար­չա­պե­տա­կան թի­մից‚ չի հե­տաք­րք­րում։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 8784

Մեկնաբանություններ