Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ան­տար­բե­րու­թ­յու՞ն, չի­մա­ցու­թ­յու՞ն թե՞ հո­վա­նա­վոր­չու­թ­յուն

Ան­տար­բե­րու­թ­յու՞ն, չի­մա­ցու­թ­յու՞ն թե՞ հո­վա­նա­վոր­չու­թ­յուն
06.03.2020 | 01:00
Ազ­գա­յին ժո­ղո­վում չո­րեք­շաբ­թի կա­ռա­վա­րու­թյան հետ հարց ու պա­տաս­խա­նի ժա­մա­նակ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը հարց բարձ­րաց­րեց այն մա­սին, որ մար­տի 19-ին լրա­նում է Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պե­տի ու ոս­տի­կա­նա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նում գտն­վե­լու ժամ­կե­տը ու խնդ­րեց պա­տաս­խա­նել, թե ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում ժամ­կետ­նե­րը, օ­րեն­քի տառն ու բա­ռը չխախ­տե­լու հա­մար:
Հար­ցին պա­տաս­խա­նել է ՀՀ վար­չա­պե­տը:
Ընդ ո­րում՝ հս­տակ ու ամ­փոփ: Այն է՝ մար­տի 19-ին կլի­նեն նշա­նա­կում­նե­րը:
Նա­խան­ձե­լի օ­պե­րա­տի­վու­թյուն:
Սա­կայն սրա կող­քին առն­վազն տա­րօ­րի­նակ է, թե ի՞նչ տրա­մա­բա­նու­թյամբ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար է մնում Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը, որն այդ պաշ­տո­նին է նշա­նակ­վել դեռևս 2017 թվա­կա­նի հու­լի­սին:
Հի­շեց­նենք, որ օ­րա­ցույ­ցի վրա այ­սօր 2020 թվա­կա­նի մար­տի 6-ն է։
Հարց է ա­ռա­ջա­նում. այդ ին­չի՞ ար­դյուն­քում է Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյանն ար­դեն ե­րեք տա­րի շա­րու­նա­կում մնալ տնօ­րե­նի ժ/պ-ի պաշ­տո­նում:
Սա վե­րա­դա­սի ան­տար­բե­րու­թյա՞ն, չի­մա­ցու­թյա՞ն, թվա­ցյա՞լ չի­մա­ցու­թյան ար­դյունք է, թե՞ ա­մե­նա­պարզ հո­վա­նա­վոր­չու­թյան:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Հ.Գ. Քա­նի որ սույն հար­ցը չի լուծ­վում ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով, Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի պես մենք էլ ենք հարցն ուղ­ղում ՀՀ վար­չա­պե­տին՝ ակն­կա­լե­լով նրա օ­պե­րա­տիվ պա­տաս­խա­նը:
Դիտվել է՝ 5237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ