Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այս­պի­սի ա­ռող­ջա­պա­հու­թ­յան նա­խա­րար, վար­չա­պետ ու­նե­նա­լու պայ­ման­նե­րում միան­գա­մայն հնա­րա­վոր է COVID-19-ի հա­մա­ճա­րա­կը

Այս­պի­սի ա­ռող­ջա­պա­հու­թ­յան նա­խա­րար, վար­չա­պետ ու­նե­նա­լու  պայ­ման­նե­րում միան­գա­մայն հնա­րա­վոր է COVID-19-ի հա­մա­ճա­րա­կը
06.03.2020 | 01:46
Նոր կո­րո­նա­վի­րու­սը (COVID-19) փո­խանց­վում է ոչ միայն վա­րա­կակ­րի հետ ան­մի­ջա­կան շփ­մամբ, այ­սինքն` նրան համ­բու­րե­լու, ձեռ­քով բարևե­լու, ինչ­պես նաև նրա մոտ գտն­վե­լու ու նրա շն­չած օ­դը շն­չե­լու (ա­ռա­վել ևս` ե­թե վա­րա­կա­կի­րը փռշ­տում կամ հա­զում է) մի­ջո­ցով: COVID-19-ը փո­խանց­վում է նաև ո­րոշ ժա­մա­նա­կաըն­թաց­քում ձեռք տա­լով այն ի­րե­րին, ո­րոնց հետ շփ­վել է վա­րակ­ված ան­ձը, ա­պա ա­ռանց ձեռ­քը լավ լվա­նա­լու, ախ­տա­հա­նե­լու, դրա­նով դիպ­չե­լով բե­րա­նին, քթին, աչ­քին:
Այն, որ վի­րու­սը ո­րոշ ժա­մա­նակ կա­րող է ապ­րել և իր վտան­գա­վո­րու­թյու­նը պահ­պա­նել նաև օր­գա­նիզ­մից դուրս, ոչ կեն­սա­բա­նա­կան մի­ջա­վայ­րում, ա­սենք, մար­դու ձեռ­քի ա­փի վրա, հայտ­նի է բազ­մա­թիվ աղ­բյուր­նե­րից, այդ մա­սին է վկա­յում նաև ս. թ. մար­տի 1-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի կո­չը. «Ե­կեք դա­դա­րենք համ­բուր­վե­լով բարևե­լը և ձեռ­քով բարևե­լը, քա­նի որ ձեռ­քով վի­րու­սը կա­րող է փո­խանց­վել»:
Նոր կո­րո­նա­վի­րու­սը, ինչ­պես նաև այլ վի­րուս­ներ ո­րոշ ժա­մա­նակ կա­րող են ապ­րել, ի­րենց կեն­սու­նա­կու­թյու­նը և վտան­գա­վո­րու­թյու­նը չկորց­նել նաև ան­շունչ ա­ռար­կա­նե­րի վրա: Այդ մա­սին է վկա­յում նաև այն, որ հաշ­վի առ­նե­լով վեր­ջին շր­ջա­նում ակ­տի­վա­ցած սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ կո­րո­նա­վի­րու­սի, վտան­գը, ՀՀ սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան տես­չա­կան մարմ­նի (ՍԱՏՄ) հանձ­նա­րա­րու­թյամբ Երևա­նի խո­շոր սու­պեր­մար­կետ­նե­րում, որ­պես կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում, ի­րա­կա­նաց­վում են սայ­լակ­նե­րի, ցու­ցա­փեղ­կե­րի և այլ­նի ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ՝ օր­վա ըն­թաց­քում 3-4 ան­գամ պար­բե­րա­կա­նու­թյամբ: Ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­նե­րը ՍԱՏՄ-ի մաս­նա­գետ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո ի­րա­կա­նաց­նում են խա­նութ­նե­րի աշ­խա­տող­նե­րը։
«Ախ­տա­հան­վում են հատ­կա­պես այն հատ­ված­ներն ու մա­կե­րես­նե­րը, ո­րոնց սպա­ռող­նե­րը կա­րող են ան­մի­ջա­կա­նո­րեն հպ­վել: Տես­չա­կան մար­մի­նը ի­րաց­ման բո­լոր կե­տե­րին հոր­դո­րում է ի­րենց տա­րածք­նե­րում ևս անց­կաց­նել կան­խար­գե­լիչ ախ­տա­հան­ման մի­ջո­ցա­ռում­ներ՝ թույլ չտա­լու հա­մար հնա­րա­վոր վա­րակ­նե­րի տա­րա­ծու­մը»,- նշ­ված է ՍԱՏՄ-ի 04.03.2020թ. հա­ղոր­դագ­րու­թյան մեջ: Նմա­նաբ­նույթ աշ­խա­տանք­ներ ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել նույ­նիսկ մար­զա­յին խա­նութ­նե­րում։
Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, ՀՀ 29 տա­րե­կան քա­ղա­քա­ցին, ո­րի մոտ կրկ­նա­կի թես­տա­վոր­ման ար­դյուն­քում փետր­վա­րի 29-ի լույս մար­տի 1-ի գի­շե­րը հաս­տատ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լու փաս­տը, փետր­վա­րի 28-ին Թեհ­րա­նից Երևան է ե­կել ինք­նա­թի­ռով: Հնա­րա­վո՞ր է, որ նա ինք­նա­թի­ռի սրա­հում կամ մինչև օ­դա­նա­վա­կա­յա­նից դուրս գա­լը ձեռք տված լի­նի ինչ-որ բա­նե­րի, օ­րի­նակ, որևէ նս­տա­րա­նի թիկ­նա­կի, ինք­նա­թի­ռից իջ­նե­լիս, շար­ժա­սան­դուղ­քի բազ­րի­քին, մաք­սա­յին ու սահ­մա­նա­յին հս­կո­ղու­թյան ժա­մա­նակ պա­տու­հա­նա­գո­գին և այլն, ո­րոնց ի­րե­նից հե­տո կա­րող էին ձեռք տալ նաև 82 ուղևոր տե­ղա­փո­խած նույն ինք­նա­թի­ռի մյուս ուղևոր­նե­րը: Ա­յո, միան­գա­մայն հնա­րա­վոր է:
Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում, թե ին­չու մյուս 81 ուղևոր­նե­րը չեն կա­րան­տի­նաց­վել: Հար­ցը չու­նի և չի կա­րող ու­նե­նալ որևէ մաս­նա­գի­տա­կան պա­տաս­խան, քա­նի որ ոչ մի տար­բե­րու­թյուն չկա այդ ա­ռար­կա­նե­րի, ի­րե­րի մա­կե­րես­նե­րի և Երևա­նի սու­պեր­մար­կետ­նե­րում անհ­րա­ժեշ­տա­բար ախ­տա­հան­վող սայ­լակ­նե­րի, ցու­ցա­փեղ­կե­րի և այլ­նի մա­կե­րես­նե­րի միջև, COVID-19-ը դրանց բո­լո­րի մի­ջո­ցով էլ կա­րող է վա­րա­կակ­րից փո­խանց­վել ա­ռողջ մար­դուն: Վե­րոն­շյալ հար­ցը, սա­կայն, ընդ­հան­րա­պես ու­նի պա­տաս­խան. ո­րով­հետև ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն Ար­սեն Թո­րո­սյանն է, ո­րին վար­չա­պե­տը վա­ղուց պետք է պաշ­տո­նանկ ա­րած լի­ներ, վար­չա­պետն էլ նրա հո­վա­նա­վոր Նի­կոլ Փա­շի­նյանն է: Ա­հա հենց այս պատ­ճա­ռով է, որ մյուս 81 ուղևոր­նե­րը չեն կա­րան­տի­նաց­վել, 14 օ­րով կա­րան­տի­նաց­վել է նրանց սոսկ փոքր մա­սը` ինք­նա­թի­ռում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ան­ձի զբա­ղեց­րած շար­քի, նրա­նից եր­կու շարք ա­ռաջ և 2 շարք հետ գտն­վող շար­քե­րի ուղևոր­նե­րը` հաշ­վի առ­նե­լով վա­րակ­ված ուղևո­րից միայն նրա ար­տաշն­չած օ­դի մի­ջո­ցով վա­րակ­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը և այդ հնա­րա­վո­րու­թյան առն­չու­թյամբ առ­կա մի­ջազ­գա­յին խոր­հր­դատ­վու­թյու­նը:
Մար­տի 1-ին Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի հայտ­նա­բեր­ման 1-ին դեպ­քի առն­չու­թյամբ հրա­վիր­ված ա­սու­լի­սի ըն­թաց­քում Ար­սեն Թո­րո­սյա­նի պա­տաս­խանն այն հար­ցին, թե ին­չու կա­րան­տին չի հայ­տա­րար­վել բո­լո­րի հա­մար, ան­հե­թեթ է և կեղ­ծիք: ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը պատ­ճա­ռա­բա­նել է, թե ա­պա­ցուց­ված չէ, որ կա­րան­տինն աշ­խա­տող գոր­ծիք է, ա­սել է նաև, թե այն որևէ կերպ խոր­հուրդ չի տր­վում որևէ ա­ռող­ջա­պա­հա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից: Ե­թե կա­րան­տինն «աշ­խա­տող գոր­ծիք» չէ, ա­պա ին­չու է այն կի­րառ­վում Ճա­պո­նիա­յի, Չի­նաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և այն բո­լոր եր­կր­նե­րի կող­մից, որ­տեղ կան COVID-19-ով վա­րակ­ված լի­նե­լու մեջ կաս­կած­վող ան­ձինք։
Ա­վե­լին, ե­թե կա­րան­տինն «աշ­խա­տող գոր­ծիք» չէ, ա­պա ին­չու՞ է այն հենց Ար­սեն Թո­րո­սյա­նի, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան, վար­չա­պե­տի կող­մից կի­րառ­վել Հա­յաս­տա­նում, ին­չո՞ւ են 31 թե 32 հո­գի (նույ­նիսկ այս կա­պակ­ցու­թյամբ են պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­կա­սա­կան) կա­րան­տի­նաց­վել, մե­կու­սաց­վել Ծաղ­կա­ձո­րի «Գոլ­դեն փե­լես» հյու­րա­նո­ցում։ Դե պա­տաս­խա­նե՛ք, նա­խա­րար ու վար­չա­պետ:
Վե­րոն­շյալ փաս­տե­րից ար­դեն պարզ է, որ հիմ­նա­զուրկ, սուտ ու կեղ­ծիք են նաև նույն ա­սու­լի­սում Թո­րո­սյա­նի այն հա­վաս­տում­նե­րը, թե «թե­րաց­ման մա­սին խո­սե­լը պար­զա­պես ա­վե­լորդ է», ՀՀ նոր կո­րո­նա­վի­րու­սի մուտ­քը և տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վող հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են բո­լոր չա­փա­նիշ­նե­րին։ Ըն­դգ­ծենք նաև, որ վե­րոն­շյալ 32 հո­գուց բո­լո­րը չէ, որ տվյալ ինք­նա­թի­ռի ուղևոր­ներն են, նրանց մի մա­սը վա­րակ­ված ան­ձին, նրա կնո­ջը տուն տե­ղա­փո­խած ավ­տո­մե­քե­նա­յի վա­րոր­դը և նրանց հետ ե­ղած ան­ձինք են, հա­վա­նա­բար նաև, մինչև նրանց հայտ­նա­բե­րու­մը, վեր­ջին­նե­րիս հետ շփ­ված ան­ձինք: Հետևա­բար նույն ինք­նա­թի­ռի ուղևոր­նե­րից ա­վե­լի քան 50-ը վե­րոն­շյալ պաշ­տո­նյա­նե­րի ու մար­մին­նե­րի ան­գոր­ծու­թյան ար­դյուն­քում կա­րան­տի­նաց­ված չլի­նե­լու պատ­ճա­ռով և այդ պայ­ման­նե­րում հնա­րա­վոր կամ պո­տեն­ցիալ վտանգ են ներ­կա­յաց­նում մարդ­կանց, կեն­դա­նի­նե­րի, Երևա­նի և ողջ Հա­յաս­տա­նի հա­մար:
Եվս մեկ ըն­դգ­ծում. «Գոլ­դեն փե­լես» հյու­րա­նո­ցում չմե­կու­սաց­ված մյուս ուղևոր­նե­րին չկա­րան­տի­նաց­նե­լը ու նրանց նկատ­մամբ տնա­յին հս­կո­ղու­թյուն սահ­մա­նելն ա­մենևին բա­վա­րար չեն նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու հա­մար, ո­րով­հետև ինք­նա­թի­ռում ու­ղեկ­ցող բժշ­կի կող­մից նմա­նաբ­նույթ հս­կո­ղու­թյուն սահ­ման­ված էր նաև COVID-19-ով վա­րակ­ված վե­րոն­շյալ ե­րի­տա­սար­դի նկատ­մամբ, սա­կայն դա բո­լո­րո­վին չօգ­նեց, որ նա ժա­մա­նա­կին հայտ­նա­բեր­վեր ու մե­կու­սաց­վեր: 29-ա­մյա այդ տղա­մար­դը հան­գիստ դուրս է ե­կել օ­դա­նա­վա­կա­յա­նից ու գնա­ցել տուն, մինչ­դեռ կա­րող էր տաք­սիով գնալ (ե­թե, ի­հար­կե, հա­վա­տանք վար­չա­պե­տին և ա­վե­լի վաղ տաք­սու մա­սին հայտ­նած, ա­պա իր խոս­քը փո­խած ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին), ո­րի վա­րոր­դը մինչև հայտ­նա­բեր­վե­լը կա­րող էր շատ շա­տե­րին վա­րա­կել` պատ­ճառ հան­դի­սա­նա­լով մեր երկ­րում նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 23450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ