Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Միրզոյան.Չստացվի հանկարծ, որ դիահերձումն արգելելով՝ խոչընդոտենք հանցագործության բացահայտմանը

Արարատ Միրզոյան.Չստացվի հանկարծ, որ դիահերձումն արգելելով՝ խոչընդոտենք հանցագործության բացահայտմանը
30.03.2020 | 22:35

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:


Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսի հիվանդության հետևանքով մահացած անձի հերձումը կարող է առաջացնել վարակի տարածման աննախադեպ հետևանքներ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց` դիտավորությամբ որևէ մեկին մահ պատճառելը կարող է լինել այն տեսքով, որ սպանվածի արտաքին նշաններից չերևա, ասենք` լինի թույնի տեսակ. «Կարո՞ղ է արդյոք չարամիտ մարդը թունավորել մեկին այնպիսի թույնով, որ արտաքին նշան ցույց չտա` առանց դիահերձման: Չստացվի այնպես, որ մենք, դիահերձումն արգելելով, խոչընդոտենք հանցագործության բացահայտմանը»:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ