Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անահիտ Ավանեսյան. Կորոնավիրուսից անձի մահվան դեպքում անհրաժեշտ է չիրականացնել հերձում

Անահիտ Ավանեսյան. Կորոնավիրուսից անձի մահվան դեպքում անհրաժեշտ է չիրականացնել հերձում
30.03.2020 | 22:35

Աժ արտահերթ նիստում քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնելու մասին. «ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ, դրանք չեն բավարարում միջազգային պահանջներին»: Նրա խոսքով` դեռ պարզված չէ նաև կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը. «Ուստի հերձման արդյունքում կարող են առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ»:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ