Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեծ Բրիտանիայում հակահետախուզական ՄԻ-5 ծառայության նոր ղեկավար են նշանակել

Մեծ Բրիտանիայում հակահետախուզական ՄԻ-5 ծառայության նոր ղեկավար են նշանակել
30.03.2020 | 22:41

Բրիտանական հակահետախուզական ՄԻ-5 ծառայության նոր ղեկավար է նշանակվել Քեն Մակքալումը՝ տեղեկացրել է ՆԳ նախարար Փրիթի Փաթելը:
«Քեն Մակքալումը կփոխարինի սըր Էնդրյու Պարկերին՝ որպես ՄԻ-5- ի ղեկավար», - ասվում է հաղորդագրության մեջ: Մակքալումը բրիտանական հետախուզությունում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում գրեթե 25 տարի: Պարկերը թոշակի է անցել:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ