ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Մադրիդում սուգ է հայտարարվել

Մադրիդում սուգ է հայտարարվել
30.03.2020 | 22:42

Մադրիդում երկուշաբթի օրվանից անորոշ ժամանակով սուգ է հայտարարվում՝ կորոնավիրուսից մահացած անձանց հիշատակին՝ հրամանագիրը ստորագրել է համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն: Մադրիդի դրոշը կխոնարհվի պետական հաստատությունների վրա: Մադրիդի կառավարությունը 12:00-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Covid-19-ի հետևանքով Մադրիդում և ողջ Իսպանիայում մահացածների հիշատակը: Երկուշաբթի օրվանից սկսած Թագավորական փոստային բաժանմունքի և Մադրիդի շրջանային կառավարության շենքերի պատշգամբից կշնչի Սեմյուել Բարբերի «Ադաջիո լարայինների համար» ստեղծագործությունը: Իսպանիայում Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7340-ի, ակտիվ վարակակիր է 61 075 մարդ: Մադրիդում մահացածների թիվը գերազանցել է 3000-ը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ