Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»
26.05.2020 | 00:55
ՄԵՆՔ Է­ԿՈ­ՆՈ­ՄԻ­ԿԱ­ՅԻ ԵՎ ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ ԵՆՔ
(Ա­սո­րես­տա­նը կոր­ծան­վեց ո­ռոգ­ման ջրի, ե­րաշ­տի պատ­ճա­ռով. Ի՞նչ է սպա­սում մեզ)
Հար­գե­լի ըն­թեր­ցող, նա­խորդ հրա­պա­րա­կում­նե­րը երևի հա­մո­զե­ցին, որ մեր ա­ռա­ջար­կած տեխ­նո­լո­գիա­յով և մե­քե­նա­յով հնա­րա­վոր է ներ­քին ռե­սուրս­նե­րը, ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով ջրա­յի­նը, ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լով ստեղ­ծել ա­նաս­նա­կե­րի կա­յուն բա­զա, ին­չը ո­լոր­տի զար­գաց­ման հիմ­նա­քարն է:
Հա­ջորդ քայ­լը ա­նաս­նա­պա­հու­թյան մե­քե­նա­յա­ցու­մը և ավ­տո­մա­տա­ցումն է, ո­րը ոչ միայն կս­տեղ­ծի նոր շա­հույթ, այլև աշ­խա­տան­քը կդարձ­նի հրա­պու­րիչ, ու մեր ջա­հել­նե­րը աչք­նե­րը հե­ռու կպա­հեն ռու­սաս­տան­նե­րից, եվ­րո­պա­նե­րից, ա­մե­րի­կա­նե­րից. կմ­նան տա­տի, պա­պի, հա­րա­զատ­նե­րի հետ, կշե­նաց­նեն նախ­նի­նե­րի բնօր­րա­նը:
ԻՆՉ­ՊԵ՞Ս ԴԱ Ա­ՆԵԼ… Ա­սեմ, որ ու­նենք այդ տի­պի աշ­խա­տանք­նե­րի դրա­կան փոր­ձը. մեր ինս­տի­տու­տում ստեղծ­ված ֆեր­մա-ավ­տո­մա­տը ա­ռա­ջինն էր ԽՍՀՄ-ում, այն ար­ժա­նա­ցավ կենտ­րո­նա­կան կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյա­նը, դրա մա­սին «Պրավ­դա»-ի ա­ռա­ջին է­ջում ըն­դար­ձակ հոդ­ված տպ­վեց, կա­ռուց­վե­ցին 2 այդ­պի­սի ա­նաս­նա­շեն­քեր` մե­քե­նա­յաց­ման և ավ­տո­մա­տաց­ման 90 տո­կոս չա­փա­բաժ­նով, շի­նա­րա­րա­կան ար­ժե­քի 30 տո­կոս կր­ճա­տու­մով, ո­րոնք, ցա­վոք, վայ­րե­նա­բար թա­լան­վե­ցին հայտ­նի 90-ա­կան­նե­րին: Այ­սօր էլ կա­րե­լի է վե­րա­կանգ­նել այդ ա­մե­նը, դրանք մեր «շա­րիկ­նե­րի» հի­շո­ղու­թյուն­նե­րում են. միայն թե ոչ մի կերպ չի ստաց­վում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը «վերևնե­րի» հետ, նրանք ի­րոք վերևնե­րում են, ամ­պե­րին նս­տած, կյան­քից կտր­ված, կա­ռա­վար­ման ճի­պո­տը ձեռք­նե­րին աջ ու ձախ փո­շիաց­նում են բյու­ջեն, թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցում գյու­ղա­ցուն ու, անձ­նա­կան թե­րար­ժե­քի բար­դույ­թը փոր­ձում են փոխ­հա­տու­ցել նոր, գյու­ղա­ցու ա­կան­ջին ան­սո­վոր, բայց մո­դա­յիկ բա­ռե­րով` «խե­լա­ցի» գո­մեր, է­կո­գո­մեր, երբ ի­րա­կա­նում ոչ մե­կը կա ոչ էլ մյու­սը: Լա՛վ, հո կրա­կը չըն­կա՞նք, հաս­կա­ցանք`«քայ­լել եք»... Ես էլ 50 տա­րուց ա­վե­լի քայ­լել եմ ար­տադ­րա­գի­տա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րով, մոտ 20 տա­րի ղե­կա­վա­րել «Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ն, ու­նենք պատ­րաս­տի աշ­խա­տանք­ներ, ո­րոնք կա­րող են ար­մա­տա­պես բա­րե­լա­վել ո­լոր­տը, բայց Ձեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, է­կո­նո­մի­կա­յի հար­գե­լի պա­րոն նա­խա­րար, հարկ չեն հա­մա­րում նույ­նիսկ լսել, հաս­կա­նալ:
Ես դառ­նա­ցած եմ այս վե­րա­բեր­մուն­քից։ «Ի­րա­տես»-ի վեր­ջին հա­մար­նե­րից մե­կում, մեր հարգ­ված, բազ­մա­փորձ, օ­րի­նա­կե­լի քա­ղա­քա­ցի, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րը դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը ստիպ­ված է գրա­ռել , որ «ի­րենց բա­նի տեղ» չեն դնում: Մի քա­նի օր ա­ռաջ, հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղորդ­ման ժա­մա­նակ, հան­րա­պե­տու­թյու­նում հայտ­նի «Ագ­րա­րա­գյու­ղա­ցիա­կան միու­թյան» նա­խա­գահ Հրաչ Բեր­բե­րյա­նը ցա­վով էր խո­սում, որ ի­րեն մաս­նա­կից չեն դարձ­նում քն­նար­կում­նե­րին, ու բազ­մա­փորձ մաս­նա­գե­տը ստիպ­ված էր «ա­մոթ» բա­ռով ո­րա­կել հա­մա­կար­գի սի­րած ԽԵ­ԼԱ­ՑԻՆ ՈՒ Է­ԿՈՆ: Ա­ռա­վել ար­մա­տա­կան, պա­հան­ջա­տեր էին ֆեր­մե­րի հար­ցադ­րում­նե­րը: ՈՒ տա­րա­կու­սում ես. մի՞­թե հնա­րա­վոր չէ ո­լոր­տի ա­ռանց­քա­յին հար­ցե­րը քն­նար­կե­լիս բո­լո­րին հրա­վի­րել մի տեղ, լսել մարդ­կանց, հատ­կա­պես գյու­ղա­ցուն, ա­նաս­նա­պա­հին, շա­հա­ռուից դի­մում ստա­նա­լիս նրան հրա­վի­րել զրույ­ցի: Ին­չու՞ չեք ա­նում։ Ին­չի՞ց եք վա­խե­նում… Պարզ­վում է, ի­րենք վա­խե­նում են ի­րեն­ցից. կա­նո­նա­կար­գի հա­մա­ձայն պաշ­տո­նյան պետք է խու­սա­փի շա­հա­ռուի հետ անձ­նա­կան շփում­նե­րից, ո­րով­հետև գեր­խե­լոք ղե­կա­վար­նե­րից մե­կը դրա­նում կոո­ռուպ­ցիա­յի հզոր վտանգ է տես­նում: Մնա­ցա­ծը պարզ է… Չի­նով­նի­կին ձեռն­տու չէ պա­տաս­խա­նի «ա­յո»-ն կամ «ոչ»-ը: Ձեռն­տուն ցրո­ղա­կան պա­տաս­խանն է և անհ­րա­ժեշտ կեց­ված­քը. հան­գիստ նս­տիր տեղդ, հլու հնա­զանդ, ան­թարթ աչ­քե­րով նա­յիր շե­ֆիդ, հա­ճա­խա­կի կրկ­նիր` դուք ճիշտ եք, շեֆ, ու աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցու­մը, հա­վե­լավ­ճարն էլ հե­տը, ա­պա­հով­ված են: Այս ա­մե­նը ի­րոք այս­պես է, ան­հաս­կա­նա­լի է վար­չա­պե­տի տր­տուն­ջը` չի­նով­նի­կը նա­խա­ձեռ­նող չէ:
ՈՒ այս­պես էլ վերևնե­րի հետ ոչ մի հարց չի լուծ­վում. մնում է են­թադ­րել, որ պատ­ճա­ռը նաև «սևե­րի» ցու­ցա­կում մեր հայ­տն­վելն է: Սա ա­նար­դար, ա­նըն­դու­նե­լի մո­տե­ցում է. մաս­նա­վո­րա­պես «Ի­րա­տես»-ի հե­ղի­նա­կիս նկատ­մամբ, ո­րը հե­ղա­փո­խու­թյան հենց սկզ­բից լո­յալ էր կա­ռա­վա­րու­թյա­նը, փոր­ձում էր իր հոր­դոր­նե­րով, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով օգ­նել հատ­կա­պես տն­տե­սա­կան հար­ցե­րում, և մեր մեղ­քը չէ, որ բա­զում ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րից ոչ մե­կը նույ­նիսկ «չն­կատ­վեց» հե­ղա­փո­խա­կան­նե­րի կող­մից:
Ինչևէ, փոր­ձենք շարժ­վել ա­ռաջ… Հիմ­նա­վո­րենք և նա­խագ­ծենք մե­քե­նա­յաց­ված նոր գո­մը:
Ինչ­պես ար­դեն աս­վեց, ո­լոր­տը փո­շիաց­ված է. կրկն­եմ` ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող 200 000 գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րից 170 000-ը, ամ­բող­ջի 85 տո­կո­սը, ու­նեն մի­ջին հաշ­վով 3 գլուխ տա­վար, ու ինչ­պես տե­սանք, մի կերպ ի­րենց գլուխն են պա­հում` շա­հույթ չկա: Մինչ­դեռ ո­լոր­տի ներ­քին ռե­սուրս­նե­րում թաքն­ված է էա­կան հարս­տու­թյուն, ո­րը կի­րաց­վի, ե­թե ա­նաս­նա­պա­հու­թյու­նը «մե­քե­նա­յաց­վի»: Բայց մե­քե­նա­յա­ցումն էլ ու­նի իր պա­հանջ­նե­րը. 3 գլուխ տա­վա­րի դեպ­քում մե­քե­նա չեն գնում. ար­տադ­րան­քի` կաթ, միս, կաթ­նամ­սամ­թերք, ինք­նար­ժե­քը կբարձ­րա­նա: ՈՒ­րեմն, ե­թե մաս­նա­վո­րը ցան­կա­նում է շարժ­վել ա­ռաջ, ա­վե­լաց­նել շա­հույ­թը ար­տադ­րու­թյան մե­քե­նա­յաց­մամբ, ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը պետք է խո­շո­րաց­նի, կենտ­րո­նաց­նի: Ինչ չա­փո՞վ… Տա­րօ­րի­նակ կա­րող է թվալ, բայց այս հար­ցադր­ման ճիշտ պա­տաս­խա­նով է նաև պայ­մա­նա­վոր­ված հա­սա­րա­կա­կան կյան­քի ներ­քին լար­վա­ծու­թյան թու­լա­ցու­մը, հա­մայն­քում ջերմ, փո­խա­դարձ հար­գան­քի, մի­մյանց մա­սին մտա­ծե­լու, որ­պես մի ըն­տա­նիք ապ­րե­լու մթ­նո­լոր­տի ստեղ­ծու­մը: Պետք է ընտ­րել խո­շո­րաց­ման այն չա­փը, ո­րը թույլ կտա ստեղ­ծել բա­րե­կե­ցիկ ապ­րող, մի­ջին շա­հու­թա­բե­րու­թյուն ու­նե­ցող մի­ջին խավ, ո­րը, գտն­վե­լով հա­րուստ­նե­րի և աղ­քատ­նե­րի մի­ջա­կայ­քում, ներ­քին ցն­ցում­նե­րի զս­պա­նա­կի դեր կա­րող է կա­տա­րել: Մաս­նա­վո­րա­պես, հար­կա­յին և այլ օ­րենք­նե­րով կա­րե­լի է ձևա­վո­րել կաթ­նապ­րան­քա­յին ֆեր­մա­նե­րի խո­շո­րաց­ման այն չա­փը, ո­րը թույլ կտա գյու­ղա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյու­նում շա­հու­թա­բե­րու­թյան չա­փա­բաժ­նով մի­ջին խա­վը հասց­նել 80-90 տո­կո­սի, հա­րուստ­նե­րի­նը և աղ­քատ­նե­րի­նը` 10-20-ա­կան տո­կո­սի: Մեր դի­տար­կում­նե­րով այս հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը հա­մա­հունչ է մարդ­կանց «բան» ստեղ­ծե­լու ու­նա­կու­թյուն­նե­րին, և, հետևա­բար, կա­րող է ներ­քին լար­վա­ծու­թյու­նից զերծ, ան­ցն­ցում հա­սա­րա­կու­թյուն ստեղ­ծե­լու ի­րա­տե­սա­կան նա­խադ­րյալ լի­նել: Շատ կցան­կա­նա­յի, որ այդ­պես լի­ներ, չէ՞ որ մենք նաև պա­տե­րազ­մող եր­կիր ենք:
Հաս­կա­նա­լի է, որ հա­սա­րա­կու­թյու­նը դի­նա­միկ կա­ռույց է և պետք է թույ­լատ­րի խա­վե­րի շար­ժը աղ­քա­տու­թյու­նից մի­ջին խավ, ա­պա հա­րուստ և հա­կա­ռա­կը: Բայց, հաս­կա­նա­լի է նաև, որ այս ա­մե­նի հիմ­քում, ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով, տն­տե­սա­գի­տու­թյան օ­րենք­ներն են, ո­րոնք եր­բեք չի կա­րե­լի խառ­նել քա­ղա­քա­կա­նու­թյան հետ, այ­լա­պես տն­տե­սու­թյան, ո­լոր­տի փլու­զու­մը ան­խու­սա­փե­լի է:
Այ­սօր հա­ճախ է խոս­վում 90-ա­կան­նե­րի երկ­րի թա­լա­նի մա­սին, ակ­նար­կե­լով նաև պե­տու­թյան ղե­կա­վա­րի «կյան­քից» կտր­ված մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը: Բայց չէ՞ որ նրա կող­քին էին գյու­ղին «մո­տիկ» կանգ­նած, այդ թվում գի­տա­կան կո­չում­նե­րով կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը, ո­րոնց քաջ հայտ­նի էին տն­տե­սու­թյան զար­գաց­ման օ­բյեկ­տիվ օ­րի­նա­չա­փո­թյուն­նե­րը: Ին­չու՞ էին նրանք լռում և ին­չու՞ թույլ տվե­ցին որ մե­քե­նա­յաց­ման բարձր մա­կար­դակ և տա­վա­րի բարձր կենտ­րո­նաց­վա­ծու­թյուն (100-200 գլուխ) ու­նե­ցող, 1000-ի հաս­նող կո­լեկ­տիվ սե­փա­կա­նու­թյուն կաթ­նապ­րան­քա­յին ֆեր­մա­նե­րը փո­շիաց­վեն, լու­ծար­վեն:
Սա ո­լոր­տի անկ­ման սկիզբն էր, որն ա­ռայ­սօր չենք կա­րո­ղա­նում կա­սեց­նել, թե­պետ մի­լիոն­ներ ծախ­սե­ցինք կոո­պե­րա­տիվ­նե­րի վրա, բայց դրանք չեն կա­յա­նում, է­լի մի­լիոն­ներ ա­րոտ­նե­րը բա­րե­լա­վե­լու վրա, բայց դրանք վե­րած­վել են ա­նա­պատ­նե­րի, է­լի մի­լիոն­ներ տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման 2007-ի տաս­նա­մյա ծրագ­րի վրա, ու ա­նաս­նա­պա­հը հայ­տն­վեց դա­տա­րա­նում, ո­րով­հետև ի­րեն գե­ղե­ցիկ բա­ռե­րով խա­բե­ցին, ու նա չկա­րո­ղա­ցավ փա­կել վար­կե­րը և այլն, և այլն:
Կա­րող եք ա­սել, որ այս ա­մե­նը ան­ցյա­լում էր, իսկ հի­մա՞…
Հի­մա էլ հայ­տն­վել են նոր, գե­ղե­ցիկ բա­ռեր` խե­լա­ցի գո­մեր, է­կո­գո­մեր… Քիչ էր մնում տո­նա­կան հա­գու­կա­պով մտ­նեի գոմ, ող­ջա­գուր­վեի «ԽԵ­ԼԱ­ՑԻ» տա­վա­րի հետ, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեի խե­լոք մտ­քե­րի, ան­զու­գա­կան է­կո­մի­ջա­վայ­րի հա­մար, ԲԱՅՑ շնոր­հա­կալ եմ վար­չա­պետից, հե­ռուս­տա­ցույ­ցով, ի լուր հան­րու­թյան, ես ևս տե­ղե­կա­ցա, որ գոմ մտ­նել չի կա­րե­լի. նա­խագ­ծող­նե­րի ինչ-որ սխա­լի պատ­ճա­ռով կո­վե­րը լող են տա­լիս թրի­քի ու մե­զի խառ­նուր­դի մեջ: Սահ­մա­նա­մերձ շր­ջա­նի ծա­նոթ­նե­րիցս մեկն էլ խոր­հուրդ չտ­վեց ի­րեն հյուր գնալ, ո­րով­հետև` «էս ա­նաստ­ված գիծ քա­շող­նե­րը ոնց որ ադր­բե­ջան­ցի­նե­րի օր­թաղ­նե­րը լի­նեն, գո­մի բարձ­րու­թյու­նը հասց­րել են 7,5 մետ­րի, ա­ռաջ­վա 2,5 մետ­րի փո­խա­րեն. ու հի­մա գո­մը ադր­բե­ջան­ցի­նե­րի ու­ղիղ նշա­նա­ռու­թյան տակ է: Էդ էլ քիչ էր, գո­մի ծած­կը պլյոն­կա­յից ա, մի հատ ու­ժեղ կար­կուտ ու…գո­մը չկա: Եր­կու օր ա­ռաջ, շա­րու­նա­կում է նա, փո­շե­խառն փո­թո­րիկ էր, ու ամ­բողջ պլյոն­կան ծածկ­վել ա էդ փո­շով, մաք­րե­լու հնար չկա. ո՞նց եմ բարձ­րա­նա­լու 7,5 մետր, ո՞նց եմ կանգ­նե­լու պլյոն­կա­յի վրա, ստիպ­ված գո­մում օ­րը ցե­րե­կով հո­սանք եմ վա­ռում»…
Ինձ հա­մար դժ­վար էր լսել զրու­ցակ­ցիս, ա­սել, որ ամ­ռան շո­գե­րին ի­րեն ա­վե­լի մեծ փոր­ձու­թյուն­ներ են սպա­սում, որ գո­մի տա­նի­քը ամ­բող­ջու­թյամբ փլուզ­վե­լու է, ո­րով­հետև արևի ճա­ռա­գայթ­նե­րը անց­նե­լով փո­շու մաս­նիկ-ոսպ­նյա­կի մի­ջով, ֆի­զի­կա­յի հայտ­նի օ­րենք­նե­րի հա­մա­ձայն, սո­վո­րա­կան մա­ղի կվե­րա­ծեն տա­նի­քը` դրա­նից բխող բո­լոր հետևանք­նե­րով: Մինչ­դեռ ծա­նո­թիս պարտ­քը ար­դեն 10 մլն վար­կա­յին դրամ է: ՈՒ ար­դեն հի­մա պարզ է, որ նա այս երկ­րի պո­տեն­ցիալ ար­տա­գաղ­թող­նե­րից է: Երևի այս ա­մե­նը նկա­տի ու­ներ «Ագ­րա­րա­գյու­ղա­ցիա­կան միու­թյան» նա­խա­գահ Հրաչ Բեր­բե­րյա­նը, երբ հե­ռուս­տաե­թե­րից ի լուր հան­րու­թյան, խե­լա­ցին ու է­կոն բնո­րո­շեց «բա ա­մոթ չի՞», ար­տա­հայ­տու­թյամբ:
Ինչ­պես տես­նում եք, այ­սօր, ինչ­պես նախ­կի­նում. ա­ռանց խոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի, քն­նար­կում­նե­րի ըն­դու­նում են ո­րո­շում­ներ, ծրագ­րեր, հատ­կաց­նում մի­լիո­նա­վոր դո­լար­ներ, ո­րոնց ճա­կա­տա­գի­րը նա­խորդ­նե­րի հա­յե­լա­պատ­կերն է լի­նե­լու: ՈՒ այդ ծրագ­րե­րից մե­կը «խե­լա­ցի» է­կո­գո­մերն են` 32,8 մլն դո­լար ընդ­հա­նուր ար­ժո­ղու­թյամբ:
Ինչևէ, շարժ­վենք ա­ռաջ, փոր­ձենք գտ­նել հա­կա­քայ­լը` նոր գո­մի նա­խա­գի­ծը, ո­րի հիմ­քում մի պարզ հարց է. քա­նի՞ գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն պետք է ու­նե­նա մաս­նա­վո­րը, որ­պես­զի բա­րե­կե­ցու­թյան իր մա­կար­դա­կով դառ­նա հա­մայն­քի, վե­րը նշ­ված 80-90 տո­կո­սը կազ­մող, մի­ջին խա­վի ան­դամ (այս թի­վը անհ­րա­ժեշտ է նաև գո­մը նա­խագ­ծե­լու, շա­հույ­թը հաշ­վե­լու հա­մար): Հար­ցի պա­տաս­խա­նը միան­շա­նակ չէ. ցան­կա­նու՞մ ենք որ հա­մայն­քի (երկ­րի) բնաար­տադ­րա­կան­ ռե­սուրս­նե­րը քիչ թե շատ հա­վա­սա­րա­չափ բաշխ­վեն հա­մայն­քի ան­դամ­նե­րի միջև, որ ստեղծ­վի մի­ջին շա­հույ­թի մա­կար­դա­կով մո­տա­վո­րա­պես հա­վա­սար խավ. ու այս դեպ­քում պի­տի մի­ջամ­տի հա­մայն­քը, ո­րով­հետև նա է սո­ցիա­լա­կան հար­ցե­րի ան­մի­ջա­կան ա­կա­նա­տե­սը, դա­տա­վո­րը, որ վե­րա­նա խիստ աղ­քատ­նե­րի և մե­ծա­հա­րուստ­նե­րի հա­կա­մար­տու­թյու­նը, որ երկ­րի ներ­քին կյան­քը լի­նի հա­մե­մա­տա­բար ան­ցն­ցում, թե՞ հար­ցի լու­ծու­մը զուտ շու­կա­յա­կան է. ով որ­քա՞ն և ինչ­պե՞ս կա­րող է (ինչ­պես ջունգ­լի­նե­րում): Կար­ծում եմ` ընտ­րենք ա­ռա­ջին տար­բե­րա­կը:
Այս հար­ցադ­րում­նե­րը ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող են թվալ ա­նի­մաստ` երկ­րի ռե­սուրս­նե­րը, նրա բնաար­տադ­րա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը վա­ղուց մաս­նա­վո­րեց­վել են: Բայց ամ­բողջ խն­դիրն այն է, որ այդ մաս­նա­վո­րեց­ված­նե­րը չեն «աշ­խա­տում» կամ ա­նար­դյու­նա­վետ են աշ­խա­տում, ու նրանց տե­րե­րի մի զգա­լի մասն էլ այս­տեղ չէ. իսկ երկ­րին զար­գաց­ման ար­դյունք է պետք: Ստաց­վում է, որ երկ­րի կա­րո­ղու­թյուն­նե­րի, ռե­սուրս­նե­րի վե­րա­բախշ­ման, տն­տե­սու­թյան մր­ցու­նա­կու­թյան բարձ­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա:
Կա­րող են ա­սել, որ այդ խն­դիր­նե­րը լուծ­վում են, օ­րի­նակ, կոո­պե­րա­տիվ­նե­րի մի­ջո­ցով խրա­խուս­վում է տն­տե­սու­թյուն­նե­րի` այդ թվում ա­նաս­նա­պա­հա­կան, խո­շո­րա­ցու­մը, որ լուծ­վում են «լք­ված» հո­ղա­տա­րածք­նե­րը վար­ձա­կա­լու­թյամբ մշա­կե­լու խն­դիր­նե­րը, որ միա­վոր­վում, խո­շո­րաց­վում են գրե­թե դա­տարկ բնա­կա­վայ­րե­րը և այլն, և այլն:
Բայց ե­կեք լի­նենք ի­րա­տես. տաս­նյակ տա­րի­նե­րով, այդ թվում այ­սօր էլ, քա­րո­զել ու քա­րո­զում ենք կոո­պե­րա­տիվ աշ­խա­տան­քը, հատ­կաց­նում զգա­լի գու­մար­ներ. բայց քա­նի՞ կա­յա­ցած կոո­պե­րա­տիվ ու­նենք: Մի քա­նի տա­րի ա­ռա­ջ ԱԺ-ն կոո­պե­րա­ցիա­յի մա­սին օ­րենք ըն­դու­նեց. նիս­տից մեկ օր ա­ռաջ «Շան­թը» մի խումբ գյու­ղա­ցի­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ կազ­մա­կեր­պեց խնդ­րի քն­նար­կում` ա­վե­լի քան 20 մաս­նա­կից­նե­րից ոչ մե­կը կողմ չխո­սեց, բայց դա չխան­գա­րեց, որ հա­ջորդ օ­րը օ­րեն­քը միա­ձայն ըն­դուն­վի: Ո՞վ շա­հեց, ո՞վ տու­ժեց… Դա­տեք ինք­ներդ: Մինչ­դեռ ակն­հայտ է, որ հա­յը իր էու­թյամբ այն­քան էլ հակ­ված չէ կո­լեկ­տիվ աշ­խա­տան­քի, կո­լեկ­տիվ պա­տաս­խա­նատ­վու­թյան, և ե­թե հա­մա­ձայ­նել է կոո­պե­րա­տի­վի ան­դամ դառ­նա­լու, ա­պա միայն է­ժան գնով գյուղ­մե­քե­նա­յի կամ կո­ռուպ­ցիոն մի այլ դրսևոր­ման հա­մար: Եվ երևի ժա­մա­նակն է, որ մենք վե­րաի­մաս­տա­վո­րենք այս ա­մե­նը, ո­րո­շումն ըն­դու­նե­լուց ա­ռաջ էլ մի լավ խոր­հր­դակ­ցենք նրանց հետ, ում հա­մար օ­րենք ենք ըն­դու­նում:
Հի­մա դառ­նանք հո­ղե­րի վար­ձա­կալ­ման օ­րեն­քի նա­խագ­ծին. այն ո՞ր խե­լոք գյու­ղա­ցին է, որ վար­ձա­կա­լած հո­ղը բեր­քա­տու հող դարձ­նե­լու հա­մար էա­կան ծախ­սեր կկա­տա­րի, գի­տակ­ցե­լով որ դա ի­րե­նը չէ, վա­ղը վե­րա­դարձ­նե­լու է: Ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ նա մինչև վերջ կքա­մի այդ հո­ղից օգ­տա­կա­րը ու հե­տո այն կվե­րա­դարձ­նի, կամ կլ­քի, կհե­ռա­նա. ու ինչ կմ­նա էդ հո­ղի՞ց… Այս հար­ցե­րի փնտր­տուք­նե­րով, հաս­կա­նա­լով նաև, որ ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի խո­շո­րա­ցու­մը պա­հան­ջում է նաև հո­ղակ­տոր­նե­րի միա­վո­րում, ե­ղա Ազ­գա­յին ժո­ղո­վում… Բայց այդ մա­սին հա­ջոր­դիվ:
Տն­տե­սա­գի­տու­թյան ա­ռու­մով վի­ճա­հա­րույց է նաև կի­սալք­ված գյու­ղե­րի խո­շո­րա­ցու­մը` կտն­տե­սեն հա­մայն­քի կա­ռա­վա­րու­մը սպա­սար­կող մի քա­նի հո­գու աշ­խա­տա­վար­ձը: Մինչ­դեռ մո­ռաց­վում է, որ այդ քայ­լով կա­ռա­վա­րող հա­մա­կար­գը ա­վե­լի է հե­ռա­նում ար­տադ­րու­թյան մի­ջոց­նե­րից, ներ­քին ռե­սուրս­նե­րից` հող, ջուր, տա­վար և այլն, ին­չը զգա­լիո­րեն ազ­դե­լու է ար­տադ­րան­քի մր­ցու­նա­կու­թյան վրա: Ա­ռերևույթ մի քա­նի կո­պեկ տն­տե­սե­լով, մենք փաս­տո­րեն կորց­նում ենք այդ հա­մայն­քի զար­գաց­ման հե­ռան­կա­րը:
Շա­րու­նա­կենք գո­մի օպ­տի­մալ չա­փի մա­սին մեր դի­տար­կում­նե­րը. այդ չա­փը պետք է տե­ղա­վոր­վի ա­նաս­նա­պա­հի մի­ջին խավ հաս­կա­ցու­թյան մեջ, տվյալ պայ­ման­նե­րում, տվյալ ժա­մա­նա­կի հա­մար ե­րաշ­խա­վոր­ված, ըն­դու­նե­լի շա­հույ­թի չա­փա­բաժ­նով: Վեր­ջինս հաշ­վարկ­վում է ոչ միայն կա­թի, մսի, կաթ­նամ­սամ­թեր­քի, այլև նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի, մե­քե­նա­նե­րի կի­րառ­մամբ ի հայտ ե­կած նոր ար­տադ­րա­տե­սակ­նե­րի ի­րա­ցու­մից: Այդ ար­տադ­րա­տե­սակ­ներն են. գրա­նու­լաց­ված օր­գա­նա­կան, օր­գա­նա­հան­քա­յին պինդ և հե­ղուկ վա­րա­կա­զերծ­ված պա­րա­տա­նյու­թեր, անձրևոր­դե­րի ա­ճեց­ման կեր, սպի­տա­կու­ցա­յին խտա­նյութ` այդ անձրևոր­դե­րից, բիո­հու­մուս, գրա­նու­լաց­ված վա­ռե­լա­նյութ` այր­վող աղ­բից, դաշ­տա­վա­րու­թյան և ան­տա­ռի թա­փուկ­նե­րից, հիդ­րո­պո­նիկ ա­ճեց­ված գա­րու կա­նաչ ա­նաս­նա­կեր, կա­թի­լա­յին ո­ռոգ­ման օր­գա­նա­կան պա­րար­տա­նյութ, վի­տա­մի­նաց­ված խո­տա­լյուր և այլն:
Այս ա­մենն ի­րաց­նե­լու հա­մար հա­մայն­քի որևէ կա­յա­ցած ֆեր­մե­րի, հա­մայն­քի ա­վա­գա­նու, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նում ձևա­վոր­ված գի­տա­տեխ­նի­կա­կան խմ­բի հա­մա­ձայ­նու­թյամբ, մշակ­վում է գո­մի (ֆեր­մա­յի) նա­խա­գի­ծը, ո­րը հաս­տա­տում է նա­խա­րա­րու­թյու­նը և այն հա­մա­ֆի­նան­սա­վո­րում: Այս ֆեր­ման լի­նե­լու է ար­տադ­րա­ցու­ցադ­րա­կան և ա­պա­հո­վե­լու է հաշ­վարկ­ված շա­հույ­թը` սե­փա­կա­նա­տի­րոջ ի­րա­վա­սու­թյան տակ գտն­վող ներ­քին ռե­սուրս­նե­րի ի­րաց­մամբ: Հա­մայն­քի մյուս` մի­ջի­նը «3 գլուխ տա­վար ու­նե­ցող» ա­նաս­նա­պահ­նե­րը, ժա­մա­նա­կա­վո­րա­պես, կհա­մա­գոր­ծակ­ցեն նոր ստեղծ­ված ֆեր­մա­յի հետ, ինչ­պես ի­րենց ներ­քին ռե­սուրս­նե­րը վե­րը նշ­ված ապ­րանք­նե­րի վե­րա­ծե­լու, դրա­նով հա­վե­լյալ շա­հույթ ստա­նա­լու, այն­պես էլ նոր տեխ­նո­լո­գիա­ներն ու մե­քե­նա­սար­քա­վո­րում­նե­րը ու­սում­նա­սի­րե­լու, բա­վա­րար ե­կա­մու­տի առ­կա­յու­թյան դեպ­քում, ի­րենց նոր ֆեր­ման մտո­վին «նա­խագ­ծե­լու»:
Այս «նոր» ար­տադ­րա­տե­սակ­նե­րի մա­սին մենք դեռ ա­ռան­ձին կխո­սենք, այժմ փոր­ձենք բա­ցա­հայ­տել նոր գո­մի էու­թյու­նը, նրա ներ­քին կա­ռուց­ված­քը, ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը:
Այս­տեղ տա­վա­րը պահ­վում է ան­կա­պի և կա­պո­վիի հա­մադր­մամբ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս կի­սով չափ կր­ճա­տել ցամ­քա­րի ծախ­սը: Ան­կա­պը հան­գս­տի գո­տում է` խոր ցամ­քա­րի վրա, կա­պո­վին` ավ­տո­մատ, կե­րակր­վե­լիս և կթ­վե­լիս: Կեն­դա­նին ցան­կա­ցած պա­հի կա­րող է դուրս գալ ա­նաս­նա­բակ, նա­խընտ­րե­լի կլի­նի հա­ջոր­դող ա­րո­տը: Ա­նաս­նա­կե­րը լց­վում է եր­կայ­նա­կան պա­տե­րից մե­կին հար­մա­րեց­ված կե­րա­մա­նի մեջ` դր­սից: Այդ պա­հից կո­վե­րը մո­տե­նում են կե­րա­մա­նին, ավ­տո­մատ կապ­վում, կե­րակր­վե­լիս կթ­վում` դույ­լա­յին տի­պի կթի ա­պա­րատ­նե­րում: Կա­թը կթ­վո­րը տե­ղա­փո­խում է գո­մին կից կաթ­նա­տուն, որ­տեղ այն վե­րամ­շակ­վում է կամ ի­րաց­վում: Տված կա­թին հա­մա­պա­տաս­խան տա­վա­րը ավ­տո­մատ սար­քե­րից ստա­նում է հա­մակց­ված կե­րի չա­փա­բա­ժի­նը: Ջրախ­մոց­նե­րը տե­ղադր­ված են կե­րա­ման­նե­րին կից, գոլ ջրի խմոց­նե­րը ա­նաս­նա­բա­կում են:
Նշ­ված գոր­ծըն­թաց­նե­րից յու­րա­քան­չյուրն ու­նի իր հիմ­նա­վո­րու­մը. ան­կապ պահ­ված­քը ա­պա­հո­վում է կեն­դա­նու շար­ժու­նա­կու­թյու­նը, նպաս­տում ա­ռող­ջու­թյա­նը: Խո­ր ցամ­քա­րը ա­պա­հո­վում է տաք պառ­կե­լա­տե­ղը. այս­տեղ գո­մաղ­բը խառն­վում է ցամ­քա­րի հետ, վե­րած­վում օր­գա­նա­կան պա­րար­տա­նյու­թի, ա­պա դաշտ տե­ղա­փոխ­վում տա­րին 2 ան­գամ: Դր­սից կե­րը տա­լը թույլ է տա­լիս մեղ­մել սթ­րե­սա­յին աղ­մու­կը մա­տու­ցող տեխ­նի­կա­յի աշ­խա­տան­քից, բա­ցա­ռել տրակ­տո­րի աշ­խա­տան­քից ա­ռա­ջա­ցած այր­ման թու­նա­վոր գա­զե­րի մուտ­քը ա­նաս­նա­շենք, և որ պա­կաս կարևոր չէ` 30 տո­կո­սի չա­փով կր­ճատ­վում է շի­նա­րա­րա­կան ծախ­սը: Կե­րակ­րե­լիս և կթե­լիս (կա­պո­վի պահ­վածք) ստաց­վում է գո­մաղ­բի օր­վա ել­քի մո­տա­վո­րա­պես կե­սը, ո­րից ան­մի­ջա­պես, հա­րա­հոս գոր­ծըն­թա­ցով պատ­րաստ­վում են վե­րը նշ­ված ար­տադ­րա­տե­սակ­նե­րը:
Այս­պի­սով տեխ­նի­կա­կան ա­ռու­մով առ­կա են բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, որ կա­թի ու մսի ար­տադ­րու­թյու­նը դառ­նա մր­ցու­նակ, շա­հու­թա­բեր։
Վի­ճար­կե­լի կա­րող է լի­նել պահ­վող ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի օպ­տի­մալ չա­փը` պայ­մա­նա­վոր­ված հա­մայն­քում կե­րի բա­զա­յի առ­կա­յու­թյան չա­փի հետ:
Մեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ այ­սօր­վա դրու­թյամբ, հա­մայ­նք­նե­րի մեծ մա­սի հա­մար գլ­խա­քա­նա­կի սահ­մա­նա­փակ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա. գյուղ­նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով ա­րոտ­ներն օգ­տա­գործ­վում են 60 տո­կո­սի չա­փով, նրանց բեր­քատ­վու­թյու­նը նոր­մա­տի­վից ցածր է 2-3 ան­գամ, ին­չը նշա­նա­կում է, որ մինչև 5 ան­գամ կա­րե­լի է ա­վե­լաց­նել գլ­խա­քա­նա­կը: Բա­րե­բախ­տա­բար, լուծ­վել է նաև մսի (կա­թի­նը լուծ­վում է տե­ղում) ար­տա­հան­ման շու­կա­յի հար­ցը` հա­րա­վա­յին ուղ­ղու­թյամբ ճա­նա­պարհ­նե­րը բաց են: Մնում է վե­րա­կանգ­նել ա­րո­տա­յին տն­տե­սու­թյու­նը, կա­յու­նա­ցել կե­րա­յին բա­զան, ու Ծո­ցի եր­կր­նե­րի նավ­թա­յին հարս­տու­թյան մի մա­սը կտե­ղա­փոխ­վի Հա­յաս­տան։ Իսկ դա ի­րա­գոր­ծե­լու հա­մար է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը պետք է բա­ցի աչ­քե­րը և հաս­կա­նա, որ ա­րո­տի բա­րե­լավ­ման մեր ա­ռա­ջար­կած տեխ­նո­լո­գիա­յի և մե­քե­նա­յի ներդ­րու­մը նպա­տա­կա­յին ա­ռա­ջին քայ­լերն են, և ին­քը պետք է զբաղ­վի դրա­նով։
Այս­պի­սով, ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի սահ­մա­նա­փակ­ման խն­դիր մեր հա­մայ­նք­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նում, այ­սօր և մո­տա­կա հե­ռան­կա­րում, չկա:
Սա­կայն դեռևս խն­դիր է 3 գլուխ տա­վար ու­նե­ցող տն­տե­սու­թյուն­նե­րում կա­թի ու մսի շու­կա­յա­կան մր­ցու­նա­կու­թյու­նը, շա­հու­թա­բե­րու­թյու­նը բարձ­րաց­նե­լը:
Հի­շենք, որ այդ տն­տե­սու­թյուն­նե­րը ե­ղա­ծի 85 տո­կոսն են կազ­մում, ընդ­գր­կում են նվա­զա­գույ­նը 680 000 շունչ, աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի հա­վաստ­մամբ, ու­նեն «ըն­տա­նի­քի օր­վա կա­րիք­նե­րին չբա­վա­րա­րող շատ ցածր ե­կա­մուտ»: Ի՞նչ­պես պետք է լուծ­վի այդ խն­դի­րը: Այդ մա­սին` հա­ջոր­դիվ:
(շա­րու­նա­կե­լի)
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 35098

Մեկնաբանություններ