Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գոգյանի ու Թամրազյանի մասնակցությամբ փակ նիստ գումարելու հրահանգ Փաշինյանն է տվել

Գոգյանի ու Թամրազյանի մասնակցությամբ փակ նիստ գումարելու հրահանգ Փաշինյանն է տվել
02.06.2020 | 00:26
Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի և սփյուռ­քի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վում մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած դռն­փակ նիս­տը, ո­րին մաս­նակ­ցում էին բարձ­րա­գույն ո­րա­կա­վոր­ման կո­մի­տեի նա­խա­գա­հի պաշ­տո­նից հե­ռաց­ման դի­մում գրած Սմ­բատ Գո­գյանն ու կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի փոխ­նա­խա­րար Գրի­շա Թամ­րա­զյա­նը, մեծ թվով հար­ցա­կան­ներ է ա­ռա­ջաց­րել ոչ միայն քա­ղա­քա­ցի­նե­րի, այլև հենց հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րի շր­ջանում: Թե՛ պատ­գա­մա­վոր­նե­րին, թե՛ Գո­գյա­նին ի սկզ­բա­նե աս­ված է ե­ղել, որ նիս­տը բաց է լի­նե­լու, բայց վեր­ջին պա­հին «ի­րա­վի­ճակ է փոխ­վել»: Հանձ­նա­ժո­ղո­վին մոտ կանգ­նած աղ­բյու­րից «Ի­րա­տե­սը» հե­տաքր­քր­վեց. «Ո՞վ և ի՞նչ ու­ներ թաքց­նե­լու, դա էլ հո ռազ­մա­կան գաղտ­նիք պա­րու­նա­կող քն­նար­կում չէ՞ր, որ դռն­փակ անց­կաց­վեց»:
«Պատ­գա­մա­վոր­նե­րը հաս­տատ թաքց­նե­լու բան չեն ու­նե­ցել, ա­վե­լին՝ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյանն ու Սմ­բատ Գո­գյանն էլ կաշ­կանդ­ված չեն ե­ղել: Նիս­տը դռն­փակ անց­կաց­նե­լու հրա­հան­գը ա­մե­նա­վերևից է ի­ջեց­վել՝ ոչ թե նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, այլ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից: Քն­նար­կու­մը հան­գիստ է ան­ցել, փոխ­նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է բո­լոր հար­ցե­րին, իսկ բո­վան­դա­կա­լի՞ց պա­տաս­խան­ներ է տվել, թե՞, այս­պես ա­սած, «կրու­տիտ» ա­րել, չգի­տեմ, փաստն այն է, որ դրա­նից հե­տո նրա կամ տն­տե­սա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տա­րի հրա­ժա­րա­կա­նի պա­հանջն օ­րա­կար­գա­յին չի դար­ձել»,- պա­տաս­խա­նեց մեր զրու­ցա­կի­ցը:
Նա նշեց, որ թեև վար­չա­պե­տը մինչ այս պա­հը չի ստո­րագ­րել Գո­գյա­նի հրա­ժա­րա­կա­նի դի­մու­մը, բայց ԲՈԿ նա­խա­գա­հը կլ­քի պաշ­տո­նը: Մեր զրու­ցա­կիցն ա­վե­լաց­րեց նաև, որ սու­պեր­նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նի «լայ­վը» տա­լիս է բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խա­նը. «Նա հս­տակ «մե­սիջ» ու­ղար­կեց՝ կա՛մ ես ու փոխ­նա­խա­րար Թամ­րա­զյա­նը, կա՛մ՝ Գո­գյա­նը: Շա­տերն են տա­րա­կու­սած` ի՞նչ բա­ցա­ռիկ շնոր­հի կամ տա­ղան­դի հա­մար է Հա­րու­թյու­նյա­նը ա­տամ­նե­րով պա­հում Թամ­րա­զյա­նին: Մի բան հս­տակ է՝ Գրի­շան հար­ցեր լու­ծող է, ու­ժով լի­նի, դի­վա­նա­գի­տու­թյամբ, թե «տղա­յա­կա­նով», չի թող­նում, որ Հա­րու­թյու­նյա­նը նեղ­վի ինչ-որ բա­նից»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ