Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲՀԿ-ն Ծա­ռու­կ­յա­նին ան­ձեռնմ­խե­լիու­թ­յու­նից զր­կե­լու քն­նարկ­ման ժա­մա­նակ քա­րը քա­րին չի թող­նի

ԲՀԿ-ն Ծա­ռու­կ­յա­նին ան­ձեռնմ­խե­լիու­թ­յու­նից զր­կե­լու քն­նարկ­ման ժա­մա­նակ քա­րը քա­րին չի թող­նի
16.06.2020 | 01:04
Այ­սօր Ազ­գա­յին ժո­ղո­վը կքն­նար­կի «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան և խոր­հր­դա­րա­նում հա­մա­նուն խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից զր­կե­լու հար­ցը: Գոր­ծըն­թաց սկ­սե­լու հա­մար ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զը կդի­մի Ազ­գա­յին Ժո­ղո­վին` Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին պատ­գա­մա­վո­րա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից զր­կե­լու և որ­պես մե­ղադ­րյալ ներգ­րա­վե­լու միջ­նոր­դու­թյամբ։
«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը չցան­կա­ցան կար­ծիք կամ վե­րա­բեր­մունք ար­տա­հայ­տել այդ հար­ցի առն­չու­թյամբ: «Թող բե­րեն, քն­նար­կենք ու ըստ այդմ հաս­կա­նանք, թե ինչ ենք ո­րո­շում: Այն­պես չէ, թե հար­ցը քա­ղա­քա­կան է, ու մենք էլ քա­ղա­քա­կան պա­տաս­խան ենք տա­լու: Ոչ, այն ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում է, ու ե­թե մեր խմ­բակ­ցու­թյան ի­րա­վա­բան­նե­րը գան այն եզ­րա­հանգ­ման, որ պետք է ըն­դա­ռա­ջել դա­տա­խա­զի միջ­նոր­դու­թյա­նը, ա­պա բո­լորս կողմ կք­վեար­կենք»,- ա­սաց նա:
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­ներն այս մա­սին ընդ­հան­րա­պես խո­սել չեն ու­զում: Ա­յո, շեշ­տում են, ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պետք է ան­ջատ լի­նեն, «բայց դա մեր կռի­վը չէ, չենք ու­զում խառն­վել»: «Դեռևս 2018-ի խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ էինք ա­սում, որ բիզ­նեսն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պետք է տա­րան­ջատ­ված լի­նեն: Եվ այդ ա­ռու­մով 2018-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո ԲՀԿ-ի հետ ա­մե­նաա­ռա­ջին բախ­վո­ղը մենք ենք ե­ղել, բայց այժմ այլ ի­րա­վի­ճակ է, ին­չին խառն­վել չենք ու­զում»,- նշեց ԼՀԿ-ա­կա­նը:
«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը մեծ թա­փով է պատ­րաստ­վել այ­սօր մեկ­նար­կող քա­ռօ­րյա­յին: «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը նշեց, որ ԲՀԿ-ա­կան­նե­րը եր­կու օր ա­նընդ­մեջ քն­նար­կել են, թե ով ինչ ե­լույթ է ու­նե­նա­լու, ինչ հա­կա­փաս­տարկ է բե­րե­լու: «Դե պարզ է, հիմ­նա­կան բե­ռը ծանր հրե­տա­նու ու­սե­րին է լի­նե­լու՝ Նաի­րա Զոհ­րա­բյա­նի, Մի­քա­յել Մել­քու­մյա­նի, Վա­հե Էն­ֆիա­ջյա­նի, Ար­ման Ա­բո­վյա­նի, Գևորգ Պետ­րո­սյա­նի ու Շա­քե Ի­սա­յա­նի: Գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը պետք է ե­լույթ ու­նե­նան ու խո­սեն կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տի ան­ճա­րու­թյան ու տա­պա­լում­նե­րի մա­սին: Ո­րո­շել են, քա­րը քա­րին չթող­նե­լով, անխ­նա քն­նա­դա­տել թե՛ Փա­շի­նյա­նին, թե՛ նրա թի­մին»,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ