Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն

Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն
01.07.2020 | 21:45

Հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին ՀՀ-ում տեղի կունենան բուհերի ընդունելության քննությունները, պարետատան նիստից հետո ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նկատեց, որ գործելու է 47 քննական կետրոն, որոնցից 17-ը՝ Երևանում։

Նախարարն ընդգծեց, որ ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը, քանի որ ամենաշատ դիմորդները քննություն են հանձնելու այդ օրը։ Միևնույն ժամանակ նախարարը կոչ արեց զերծ մնալ քննական կենտրոններում կուտակումներից։ «Ուզում եմ կոչ անել հնարավորինս զերծ մնալ քննական կենտրոնների մոտ ավանդական հավաքներից։ Վստահ եմ, որ ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ։ Եթե դա հնարավոր չէ, պետք է մեկ հոգի նրանց ուղեկցի և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի տարածքը», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ քննական կենտրոններում ապահովված են անվտանգության բոլոր կանոնները:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ