Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկու տուփ ծխա­խոտ, մի շիշ ա­րաղ` ու...կբարձ­րաց­նենք Ծա­տու­ր­յա­նի հի­շա­տա­կի օ­ղոր­մա­թա­սը

Երկու տուփ ծխա­խոտ, մի շիշ ա­րաղ` ու...կբարձ­րաց­նենք Ծա­տու­ր­յա­նի հի­շա­տա­կի օ­ղոր­մա­թա­սը
11.09.2020 | 01:32

Ըն­թեր­ցող ջան, այդ­պես` «հայ գրա­կա­նու­թյան ձա­խոր­դը», ան­վա­նում եմ բա­նաս­տեղծ ԱԼԵՔ­ՍԱՆԴՐ ԾԱ­ՏՈՒ­ՐՅԱ­ՆԻՆ (1865, Զա­քա­թա­լա-1917, Թիֆ­լիս) և գի­տե՞ս ին­չու: Ինքդ դա­տիր:
Նախ, բախ­տը չբե­րեց ծնն­դա­վայ­րի հար­ցում, որ­տեղ սո­վո­րեց ե­րեք­դա­սյա դպ­րո­ցում, և դա նրա միակ ու­սում­նա­ռու­թյունն էր: Աստ­ված նրան գրե­լու ձիրք էր տվել, բայց մո­ռա­ցել էր բախ­տի մա­սին, և Ծա­տու­րյա­նը ո­րո­շեց կռիվ տալ ճա­կա­տագ­րի հետ: 1881 թ. ե­կավ Թիֆ­լիս, որ­պես­զի Ներ­սի­սյան ճե­մա­րան ըն­դուն­վի՝ չկա­րո­ղա­ցավ. ստիպ­ված ճա­նա­պար­հա­շի­նու­թյան բան­վոր աշ­խա­տեց, ա­պա՝ «դու­քա­նի աշ­կերտ»: 1885-ին ցան­կա­ցավ Էջ­միած­նի Գևոր­գյան ճե­մա­րան ըն­դուն­վել՝ չհա­ջո­ղեց: 1888-ին ո­րո­շեց Թիֆ­լի­սի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում փա­կա­նա­գոր­ծի ար­հեստ սո­վո­րել՝ կր­կին ան­հա­ջող: Այդ­պես վե­րած­վեց պրո­ֆե­սիո­նալ ձա­խո­ղա­կի, բայց քա­նի որ գրե­լու շնորհ ու­ներ, սկ­սեց աշ­խա­տակ­ցել «Աղ­բիւր» ման­կա­կան հան­դե­սին: Ին­չու՞ այդ ամ­սագ­րին, ո­րով­հետև հան­գը պար­զու­նակ էր, ինչ­պես և միտ­քը:


Տես­նե­լով, որ բախ­տը չի բե­րում, 1902 թ. գնաց Ռու­սաս­տան՝ «խո­պան», ու­սուց­չու­թյուն ա­րեց Նիժ­նի Նով­գո­րո­դի ու Մոսկ­վա­յի մե­ծա­հա­րուստ հայ ըն­տա­նիք­նե­րում, ծա­ռա­յեց բան­կա­յին և առևտրա­յին գրա­սե­նյակ­նե­րում: Մոսկ­վա­յում ծա­նո­թա­ցավ Մ. Բար­խու­դա­րյա­նի հետ, ո­րը հրա­տա­րա­կում էր «Հան­դէս գրա­կան եւ պատ­մա­կան» լրջ­միտ պար­բե­րա­կա­նը, ու դար­ձավ դրա հիմ­նա­կան աշ­խա­տա­կի­ցը: Սկ­սեց թարգ­մա­նել ռուս բա­նաս­տեղծ­նե­րին, սրանք էլ՝ նրան, և ով­քե՞ր՝ Վ. Բրյու­սով, Յու Վե­սե­լովս­կի, Կ. Բայլ­մոնտ և այլք:
Կար­ծես թե կյան­քը կա­մաց-կա­մաց հա­ջող­վում էր, մեկ էլ ը­հը` 1917 թ. փետր­վա­րի 27-ին տե­ղի ու­նե­ցավ բուր­ժուա-դե­մոկ­րա­տա­կան հե­ղա­փո­խու­թյուն, Նի­կո­լին թախ­տից գցե­ցին, ու հան­դե­սը փակ­վեց:


Մեր ձա­խո­ղա­կը ստիպ­ված ե­կավ Թիֆ­լիս, մեկ ա­միս անց մե­ռավ ու թաղ­վեց Խո­ջի­վան­քի գե­րեզ­մա­նա­տա­նը: Երբ 30-ա­կան թթ. Բե­րիա­յի հրա­մա­նով ա­վե­րե­ցին Խո­ջի­վան­քը, Ծա­տու­րյա­նի բախ­տը հետ­մա­հու բե­րեց՝ նրա գե­րեզ­մա­նին ձեռք չտ­վե­ցին, որ­պես ցա­րիզ­մի զոհ ու հա­րուստ­նե­րի հա­լա­ծյալ:
Ըն­թեր­ցող ջան, 1901 թ. հրա­տա­րակ­վեց Ծա­տու­րյա­նի «Գր­չի հա­նաք­ներ» գիր­քը՝ Վարդ­գես Սու­րե­նյան­ցի ձևա­վոր­մամբ: Այդ ժո­ղո­վա­ծուից ընտ­րել ու քո ու­շադ­րու­թյանն եմ ներ­կա­յաց­նում «Մե­ղա՜յ քեզ Աս­տուած» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, որ­պես, այ­սօր­վա բա­ռա­պա­շա­րով ա­սած, ա­պօ­րի­նի ճա­նա­պար­հով հարս­տա­ցած և օ­լի­գարխ դար­ձա­ծի ներ­քին խոս­տո­վա­նանք: Հա­վեր­ժա­կա՜ն թե­մա…
Բայց Ծա­տու­րյա­նը մի մնա­յուն ար­ժեք էլ է ստեղ­ծել. նա հե­ղի­նակն է «Հէ՜յ, նա­ւա­վար» եր­գի, ո­րը մշ­տա­պես ե­ղել է մի շարք ժո­ղովր­դա­կան եր­գեր կա­տա­րող­նե­րի եր­գա­ցան­կում: Եվ մեղ­մօ­րոր մե­ղե­դիով պատ­մում է նա­վա­վա­րի ջրա­խեղդ ե­ղած հոր ու եղ­բայր­նե­րի մա­սին:
Ա­սածս հետևյալն է: Ըն­թեր­ցող ջան, հետդ վերց­րու թեր­թի այս հա­մա­րը, եր­կու տուփ... ծխա­խոտ և ա­րի ինձ այ­ցե­լու­թյան: Ես իմ կող­մից կդ­նեմ... մի շիշ ա­րաղ, կմիաց­նեմ «Հէ՜յ, նա­ւա­վա­րը», Ծա­տու­րյա­նի հի­շա­տա­կին օ­ղոր­մա­թաս կբարձ­րաց­նենք, կծ­խենք ու կկար­դանք «Մե­ղա՜յ քեզ, Աս­տուած» քերթ­ված­քը:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ


ՄԵ­ՂԱ՜Յ ՔԵԶ, ԱՍ­ՏՈՒԱԾ
Կուշտ եմ եւ ա­ռողջ, կեան­քից բա­ւա­կան,
Սե­ղանս ա­ռատ, ճաշս պա­տուա­կան,
Բայց թէ ի՞նչ­պէս եմ այդ կեան­քին հա­սած-
Այդ մի՛ հարց­նէք... Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Շատ կարճ մի­ջո­ցում ես հա­րուստ դա­ռայ,
Հո­ղեր, կա­լուած­ներ, կառ­քու­ձի ա­ռայ,
Բայց ի՞նչ փո­ղե­րով, ի՞նչ­պէս վաս­տա­կած-
Այդ մեր մէջ մնայ... Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Տներ շի­նե­ցի շքեղ, փա­ռա­ւոր,
Ապ­րում եմ մէ­ջը, ինչ­պէս թա­գա­ւոր:
Բայց քա­նի՜ մար­դու եւ տուն եմ քան­դած-
Այդ մի՛ հարց­նէք... Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Կեան­քում ես գտայ մի «ազ­նիւ ըն­կեր».
Գոր­ծիս մէջ դրեց տաս­նեակ հա­զար­ներ.
Բայց վե՜ր­ջը... վեր­ջը նա քաղ­ցած մնաց.
Իսկ ես կշ­տա­ցայ... Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Ես միշտ ա­սում եմ եւ միշտ քա­րո­զում.
«Աղ­քատն էլ մարդ է, ու­տել է ու­զում».
Բայց քա­նի՜ մարդ եմ ես քաղ­ցած թո­ղած-
Այդ մի՛ հարց­նէք... Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Երբ տեղն է գա­լիս, սուրբ եմ ձե­ւա­նում,
Ժա­մում ծն­կա­չոք ա­ղօթք եմ ա­նում.
Բայց հո­գիս վա­ղուց սա­տա­նին ծա­խած,
Աշ­խարհք եմ խա­բում... Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Թէ մէ­կը պա­տուիս դպ­չի աշ­կա­րա,
Ես կրակ կը­թա­փեմ այդ մար­դու վրայ.
Բայց ծա­ծուկ ինչ­քա՜ն ես թուք եմ կե­րած-
Այդ մեր մէջ մնայ... Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Է՜հ, բա­ւա­կան է ձեր գլու­խը տա­նեմ,
Ախր. «զո՛րն ա­սեմ, զո՛րն խոս­տո­վա­նեմ...»
Ի՜նչ մեղ­քեր ա­սէք, որ ես չեմ ա­րած...
Մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ, մե­ղա՜յ քեզ, Աս­տուա՛ծ:

Դիտվել է՝ 14180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ