Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խե­լա­հեղ խա­ղեր

Խե­լա­հեղ խա­ղեր
29.09.2020 | 00:57

Հանգս­տ­յան օ­րերն այս ան­գամ ոչ միայն ազ­գա­յին ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րի դի­մա­կա­յութ­յուն­նե­րով էին նշա­նա­կա­լի։ Կար և խա­ղե­րի խա­ղը, որն իր լար­վա­ծու­թ­յամբ թերևս միայն Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի եզ­րա­փա­կիչ մր­ցակ­ցու­թ­յանն է զի­ջում։ Ա­յո, ա­յո, չեք սխալ­վում, խոս­քը ՈՒԵ­ՖԱ-ի սու­պեր­գա­վա­թի խա­ղար­կու­թ­յան մա­սին է։ Հենց դրա­նից էլ սկ­սենք, թե­պետ ներ­քին ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րում ոչ պա­կաս ապ­շե­ցու­ցիչ գե­ղեց­կու­թ­յան ու լար­վա­ծու­թ­յան հան­դի­պում­ներ են ե­ղել։

ՍԵՆ­ՍԱ­ՑԻԱ ՉԵ­ՂԱՎ
ՈՒԵ­ՖԱ-ի սու­պեր­գա­վա­թի հա­մար պայ­քա­րում, ա­յո, սեն­սա­ցիա չե­ղավ, Եվ­րո­պա­յի լի­գա­յի թիվ մեկ թիմ «Սևի­լիան» չկա­րո­ղա­ցավ ծն­կի բե­րել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում նման կար­գա­վի­ճակ ու­նե­ցող «Բա­վա­րիա­յին»։ Եվ այ­սու­հան­դերձ հա­վուր պատ­շա­ճը մա­տու­ցենք ան­դա­լու­զա­կան թի­մին, ո­րը գեր­մա­նա­կան ա­մեն ինչ «ծա­մող», քան­դող, ոչն­չաց­նող մե­քե­նա­յին պար­տադ­րեց դի­մել լրա­ցու­ցիչ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցի օգ­նու­թյա­նը։ Նկա­տենք՝ սույ­նով «Սևի­լիան» դար­ձավ Եվ­րա­գա­վա­թի այս խա­ղար­կու­թյու­նում միակ թի­մը, ո­րը «Բա­վա­րիա­յին» պար­տադ­րեց նման «ստո­րա­ցում»։
Ա­վարտ­ված խա­ղի բար­ձուն­քից նա­յե­լով՝ փաս­տենք՝ գե­րա­զանց մր­ցակ­ցու­թյուն ստաց­վեց։ Ինչ վե­րա­բե­րում է իս­պա­նա­ցի­նե­րի՝ ա­ռա­ջի­նը գոլ հե­ղի­նա­կե­լուն, այն ցն­ցում­նե­րի մեջ չգ­ցեց մյուն­խե­նյան գե­րա­կում­բին՝ պա­հե­լով խե­լա­հեղ ճն­շում ու­նե­ցող նույն խա­ղա­յին տո­նու­սում, քայ­լե­րում մնալ նույն հա­վա­սա­րակ­շռ­ված, սե­փա­կան ու­ժի գի­տակ­ցումն ու­նե­ցող թի­մը։ Ա­վե­լին, «Բա­վա­րիան» ան­գամ ան­կիրք ե­ղավ այն դեպ­քե­րում, երբ դար­պա­սի եր­կու գրա­վու­մը մր­ցա­վա­րը չար­ձա­նագ­րեց։ Հաշ­վեր մր­ցա­վա­րը Մյուլ­լեր-Լևան­դովս­կի զույ­գի կա­տար­մամբ ե­ղա­ծը, հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լը խփած գոլ-գլուխ­գոր­ծոց կու­նե­նար։
Դժ­վար է ա­սել՝ ե­թե խա­ղա­վար­տին մոտ ու­նե­ցած ապ­շե­ցու­ցիչ հնա­րա­վո­րու­թյու­նը «Սևի­լիան» օգ­տա­գոր­ծեր, հան­դի­պումն ինչ­պի­սի՞ ա­վարտ կու­նե­նար, բայց որ դրա­նով ան­դա­լուզ­ցի­ներն ի­րենց վերջ­նա­կան դա­տավ­ճի­ռը կա­յաց­րին, ան­վի­ճե­լի է։ Ի դեպ, լրա­ցու­ցի­չում էլ այն ևս մեկ փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ, սա­կայն դա էլ ա­վարտ­վեց նույն ել­քով, մինչ­դեռ «Բա­վա­րիան» իր շան­սը բաց չթո­ղեց։ Փո­խա­րին­ման ե­լած Խա­վի Մար­տի­նե­սը խփեց հաղ­թա­կան գո­լը։
Այս­տեղ, թերևս, հե­տաք­րք­րա­կան մի բա­նի մա­սին հատ­կա­պես նրանց հաս­ցեագր­ված, ով­քեր կա­տա­րե­լա­պես հա­մոզ­ված են, թե նույն գե­տը եր­կու ան­գամ մտ­նել չի լի­նում։ Սրա­նից ու­ղիղ յոթ տա­րի ա­ռաջ, այս նույն սու­պեր­գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նում, լոն­դո­նյան «Չել­սիի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում այս նույն Խա­վի Մար­տի­նե­սը հան­դիպ­ման 120-րդ րո­պեին գոլ խփեց` հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րով դի­մա­կա­յու­թյան ել­քը վճ­ռե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լով իր թի­մին, ո­րը 2013-ից այս կողմ այլևս նման հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­ցել։
Սույ­նով հար­կավ ես չեմ ա­սում, թե դրեք ու հու­նա­կան դա­սա­կան փի­լի­սո­փա­յու­թյան փաս­տած ճշ­մար­տու­թյու­նը հիմ­նի­վեր քլն­գեք, բայց դե ա­մեն բա­նին խիար ա­սո­ղին էլ մի հա­վա­տա­ցեք ու աղն ա­ռած վա­զեք, քան­զի կյան­քը չա­փա­զանց խոր­քա­յին բան է, ո­տից գլուխ բա­ցա­սում­նե­րի բա­ցա­սում։ Ի­հար­կե, այս վեր­ջի­նի կտր­ված­քով միտքն իմ սե­փա­կա­նու­թյու­նը չէ, որ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի հայտ ներ­կա­յաց­նեմ, սա­կայն ցան­կու­թյան դեպ­քում ինձ էլ կա­րե­լի կլի­ներ հի­շել պարզ ճշ­մար­տու­թյուն­ներ բար­բա­ռած­նե­րի ե­թե ոչ կո­հոր­տա­յում, գո­նե ցու­ցա­կում, բայց այս աշ­խար­հում ի՜նչն է դուզ, որ ուղ­տի կու­զը դուզ լի­նի։ Հետևա­բար, թե­պետ չմ­խի­թար­ված, այ­նուա­մե­նայ­նիվ անց­նենք ա­ռաջ։
Ի­հար­կե, կա­րե­լի է «Սևի­լիա»-«Բա­վա­րիա» տան­դե­մի առն­չու­թյամբ բա­վա­կա­նին հե­տաք­րք­րիր վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ հի­շա­տա­կել՝ խն­դի­րը դի­տար­կե­լով այս գա­վա­թի խա­ղար­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում թի­մե­րի ու­նե­ցած ցու­ցա­նիշ­նե­րի վկա­յա­բե­րում­նե­րով, սա­կայն ստորև շա­րադր­վե­լիք մնա­ցած նյու­թին տեղ գտ­նե­լու հա­մար ո՞ր մի սր­բի դռա­նը չո­քենք։

ԱՆԳ­ԼԻԱ
«Բրայ­տոն»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» մր­ցա­վե­ճի հա­վե­լյալ ժա­մա­նա­կում կող­մե­րը մե­կա­կան գոլ փո­խա­նա­կե­ցին, ու ե­թե տան­տե­րե­րի խփածն ըն­դա­մե­նը նշա­նա­կեց հաշ­վի հա­վա­սա­րե­ցում, «կար­միր սա­տա­նա­ներն» ի­րենց խփա­ծով հան­դիպ­ման հաղ­թա­կան ելքն ա­պա­հո­վե­ցին՝ 3։2։
Ար­տագ­նա­յում «Կրիս­տալ Պա­լա­սի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը (2։1) ե­ղավ «Է­վեր­տո­նի» գե­րա­զանց մեկ­նար­կի շա­րու­նա­կու­թյու­նը, որն 9 միա­վո­րով ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րող­նե­րի թվում է։
Ա­ռա­վել քան գեր­լար­ված էր «Վեստ Բրոմ­վիչ»-«Չել­սի» դի­մա­կա­յու­թյու­նը։ Ակն­հայ­տո­րեն աշ­նա­նա­յին թեթև զբո­սան­քի տրա­մադր­ված «ազն­վա­կան­ներն» ա­ռաջ­նու­թյան նո­րե­կին հան­դիպ­ման ար­դեն 27-րդ րո­պեին զի­ջում էին 0։3 հաշ­վով։ Երկ­րորդ խա­ղա­կե­սին «ազն­վա­կան­նե­րը» փոք­րիկ հրաշ­քի հե­ղի­նակ դար­ձան։ Քամ­բե­կը կա­յա­ցավ, ու թե­պետ այն թի­մին մեկ միա­վոր ար­ժե­ցավ, այ­նուա­մե­նայ­նիվ ե­ղա­ծը նշա­նա­կա­լից էր։
Գա­վա­թի հա­մար խա­ղում «Ար­սե­նա­լից» «Լես­տե­րի» կրած պար­տու­թյու­նը մենք բա­ցատ­րել էինք ա­ռաջ­նու­թյու­նում «Ման­չեստր Սի­թիի» հետ ու­նե­նա­լիք խա­ղից ա­ռաջ ու­ժե­րի տն­տե­սու­մով, խա­ղա­քար­տեր չբա­ցե­լով ու պարզ­վում է՝ լավ էլ դի­պուկ էինք ե­ղել մեր դի­տար­կու­մում։ Ար­տագ­նան «Լես­տերն» ա­վե­լի քան վս­տահ է անց­կաց­րել, ու ե­թե ու­զում եք ե­ղա­ծի ճիշտ բնու­թագ­րումն ի­մա­նալ, փշ­րել է երկ­րի փոխ­չեմ­պիո­նին՝ հաղ­թե­լով 5։2 հաշ­վով։ Սա նշա­նա­կում է, որ Ռո­ջեր­սի գլ­խա­վո­րած թի­մը ե­րեք խա­ղից հե­տո ար­դեն 9 միա­վո­րով է գլ­խա­վո­րում մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։
«Լես­տե­րի» ու «Է­վեր­տո­նի» ու­նե­ցած 9 միա­վո­րի բնա­գի­ծը կա­րող է հա­սա­նե­լի լի­նել և «Ար­սե­նա­լի» հա­մար, ո­րը ե­րեկ հյու­րըն­կալ­վել էր «Լի­վեր­պու­լին»։ Ի դեպ, այդ նույն 9 միա­վորն իր ան­վան դի­մաց կա­րող է ու­նե­նալ և «Լի­վեր­պու­լը»։ Բնա­կա­նա­բար՝ «Ար­սե­նա­լին» հաղ­թե­լու դեպ­քում։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Պար­տու­թյամբ ա­վարտ­վեց Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» ա­ռա­ջին ար­տագ­նան՝ 2։0։ Նրան վշ­տաց­րածն «Աուգս­բուրգն» էր։ Նույն ար­տագ­նան միա­վո­րի կորս­տով ա­վարտ­վեց և «Լայպ­ցի­գի» հա­մար։ «Բա­յե­րը» հյու­րե­րին չթո­ղեց մեկ միա­վո­րից ա­վե­լի վաս­տա­կել։
Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յից» ու «Լայպ­ցի­գից» ա­վե­լի ծանր է մեկ­նար­կել Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»։ Հյու­րըն­կալ­վե­լիս ա­կումբն ա­ռա­ջին մր­ցակ­ցու­թյու­նում ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ զի­ջել էր դորտ­մունդ­ցի­նե­րին, այս մե­կում էլ, որ տնա­յին հան­դի­պում­նե­րի շար­քից էր, բա­վա­րար­վեց «ՈՒ­նիոն Բեռ­լի­նի» հետ միա­վոր կի­սե­լով՝ 1։1
Այն, ինչ ա­րեց Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի» հետ նրան հյու­րըն­կա­լած «Հո­ֆեն­հայ­մը», ֆուտ­բո­լա­յին ան­հա­վա­նա­կա­նու­թյուն­նե­րի շար­քից էր։ Հա­մե­նայն դեպս, 4։1 հա­շի­վը եր­կար ժա­մա­նակ մյուն­խեն­ցի­նե­րի հա­մար կլի­նի խել­քի բե­րած սա­ռը ցն­ցու­ղը, ու այս ան­պատ­վու­թյու­նը, նկա­տենք, ՈԻԵ­ՖԱ-ի գա­վա­թը նվա­ճե­լուց ան­մի­ջա­պես հե­տո։ Հաղ­թա­նա­կը «Հո­ֆեն­հայ­մին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց եր­կու խա­ղից հե­տո վեց միա­վո­րով գլ­խա­վո­րե­լու մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։ Նույն­քան միա­վո­րով նրան հա­ջոր­դում է «Աուգս­բուր­գը»։

Ի­ՏԱ­ԼԻԱ
«Ա­տա­լան­տան» չի կորց­րել ան­ցած մր­ցաշր­ջա­նի գո­լա­յին ծա­րա­վը, ինչն ա­ռար­կայ­նո­րեն ի տես դրեց «Թու­րի­նի» հետ ար­տագ­նա խա­ղում՝ 4։2։ Ի դեպ, սա ա­ռաջ­նու­թյու­նում նրա ա­ռա­ջին մր­ցե­լույթն էր։ Նույն­քան գոլ գրանց­վեց և «Նա­պո­լի»-«Ջե­նո­վա» դի­մա­կա­յու­թյու­նում, սա­կայն այս­տեղ գոլ խփե­լու պատ­վա­բեր գոր­ծին լծ­ված էին միայն տան­տե­րե­րը։ Նրանք եր­կու խա­ղից հե­տո ու­նեն 100-տո­կո­սա­նոց ար­դյունք։ 100-տո­կո­սա­նոց ար­դյուն­քով են շարժ­վում և «Մի­լանն» ու «Վե­րո­նան»։ Ա­ռա­ջի­նը հյու­րըն­կալ­վե­լիս 2։0 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Կրո­տո­նեին», երկ­րոր­դը նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «ՈՒ­դի­նե­զեի» նկատ­մամբ։
«Մի­լա­նի» հան­դիպ­ման օ­րի­նա­կով նույն 2։0 հա­շիվն է գրանց­վել և «Կա­լյա­րի»-«Լա­ցիո» մր­ցակ­ցու­թյու­նում։ Սա ար­տագ­նա հան­դի­պում ու­նե­ցած հռո­մեա­ցի­նե­րի մեկ­նար­կա­յին խաղն էր։
Ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­նե­րով աչ­քի ըն­կավ «Ին­տեր»-«Ֆիո­րեն­տի­նա» դի­մա­կա­յու­թյու­նը։ «Մա­նու­շա­կա­գույն­նե­րը» տան­տե­րե­րին ա­ռա­ջին ա­նակն­կա­լը մա­տու­ցե­ցին դեռևս հան­դիպ­ման սկզբ­նա­մա­սում՝ պար­տադ­րե­լով մի ողջ խա­ղա­կես չար­չար­վել հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։ Երկ­րոր­դի սկիզբն ար­դեն հա­ջող էր Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րի հա­մար։ Գո­լը թեև խփ­վեց հյու­րե­րի մի­ջամ­տու­թյամբ, բայց դե ինք­նա­գոլն էլ է գոլ։ Ան­ցավ ըն­դա­մե­նը հինգ րո­պե, ու «Ֆիո­րեն­տի­նան» 7-րո­պեա­նոց հրա­շա­լի հատ­ված ու­նե­ցավ եր­կու գո­լով։ Ժա­մա­նակն անց­նում էր ու տան­տե­րե­րի հա­մար ար­դեն լա­վա­գույ­նի ակն­կա­լու­մը դառ­նում էր գո­նե հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լը՝ խու­սա­փե­լու հա­մար ե­րեք միա­վոր կորց­նե­լուց։ 87-րդ րո­պեին Լու­կա­կուն ա­րեց այդ բա­նը, իսկ եր­կու րո­պե անց Ա­լեք­սիս Սան­չե­սը հաղ­թա­կան փո­խան­ցում ա­րեց դ՛Ամբ­րո­զիո­յին՝ ա­պա­հո­վե­լով խե­լա­գար այդ հան­դիպ­ման հաղ­թա­կան հա­շի­վը։
«Ին­տե­րի» օ­րի­նա­կով մեկ­նար­կա­յին հան­դի­պու­մը հաղ­թա­նա­կով ա­վար­տեց և «Կա­լյա­րիին» հյուր գնացած «Լա­ցիոն»՝ 2։0։
«Ռո­մա»-Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյունն ու­նե­ցել է խա­ղաղ ա­վարտ, թե­պետ խա­ղը փո­թոր­կուն է ե­ղել։ Ան­շուշտ, 2։2 հա­շի­վը ի վնաս «Ռո­մա­յի» պի­տի դի­տար­կել, ո­րով­հետև 30 րո­պե շա­րու­նակ թվա­յին գե­րա­զան­ցու­թյուն է ու­նե­ցել մր­ցակ­ցի նկատ­մամբ (Մխի­թա­րյա­նի դեմ կո­պիտ խա­ղա­լու հա­մար երկ­րորդ տե­ղին քարտն է ստա­ցել ու հե­ռաց­վել Ռա­բիոն) ու փո­խա­նակ այն ա­ռա­վե­լու­թյան վե­րա­ծի, ա­վե­լին, գն­դակ է բաց թո­ղել։ Ի դեպ, Ռո­մա­յի» երկ­րորդ գո­լը ծն­վել է Մխի­թա­րյա­նի փո­խան­ցու­մից հե­տո։ «Յու­վեն­տու­սի» եր­կու գո­լի հե­ղի­նակն էլ Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն է։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
«Բե­տի­սի» հետ ու­նե­ցած ար­տագ­նա խա­ղում Մադ­րի­դի «Ռեա­լը» չթո­ղեց այն­պի­սի ծան­րակ­շիռ տպա­վո­րու­թյուն, որ ա­սես՝ սա գա­լակ­տի­կոսն է, որ կա։ Ա­վե­լին, չլի­ներ տան­տե­րե­րից Է­մեր­սո­նի հե­ռա­ցու­մը, խո­շոր հարց է՝ «ար­քա­յա­կա­նը» ե­րեք միա­վոր վաս­տա­կա՞ծ կդառ­նար տուն, թե՞ ստիպ­ված կլի­ներ միա­վոր կի­սե­լու։ Իր թի­մի հաղ­թա­կան եր­րորդ գո­լը 11-մետ­րա­նո­ցից խփել է Սեր­խիո Ռա­մո­սը՝ դառ­նա­լով այս տու­գա­նա­յին­ներն անվ­րեպ ի­րա­կա­նաց­նո­ղը։
«Աթ­լե­տի­կոն» հյու­րըն­կա­լել ու քա­րը քա­րի վրա չի թո­ղել մինչ այդ եր­կու խա­ղից եր­կու հաղ­թա­նակ տո­նած «Գրա­նա­դա­յից»։ Մադ­րիդ­ցի­նե­րի նոր ձեռք­բե­րու­մը՝ Լուիս Սուա­րե­սը, խա­ղա­դաշտ է մտել այն ժա­մա­նակ, երբ լու­սա­տախ­տա­կին ե­ղել է 3։1 հա­շի­վը։ Մտ­նե­լուց եր­կու րո­պե հե­տո ու­րուգ­վայ­ցին ա­րել է գո­լա­յին փո­խան­ցում, ո­րից հե­տո հե­ղի­նա­կել է եր­կու գոլ։ Դե ինչ, «շնոր­հա­վո­րենք» «Բար­սե­լո­նի» նա­խա­գահ Ժո­զեպ Բար­տո­մեուին մադ­րիդ­ցի­նե­րին նման հաղ­թա­կան «զենք» տա­լու հա­մար։
Սու­պեր­գա­վա­թում կրած պար­տու­թյու­նից ա­ռանձ­նա­պես չըն­կճ­ված «Սևի­լիան» կա­մա­յին հաղ­թա­նակ է տո­նել` ար­տագ­նա­յում՝ պար­տու­թյան մատ­նե­լով «Կա­դի­սին»՝ 3։1։ Հաղ­թա­նա­կով է մեկ­նար­կել և «Բար­սե­լո­նը»՝ չորս ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով «Վի­լիա­ռեա­լի» դար­պա­սը, որն իր մար­զիչ ՈՒ­նաի Է­մե­րիով այս մր­ցաշր­ջա­նում ցան­կա­նում է մաս կազ­մել ա­ռա­ջին քա­ռյա­կի։ Նշենք, որ գո­լի հե­ղի­նակ է դար­ձել Մե­սին։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին թոփ տե­րու­թյուն­նե­րից ա­մե­նա­շատ հան­դի­պում­ներ անց­կաց­րել է Լի­գա 1-ը՝ հինգ տուր։ Տու­րի հան­գու­ցա­յին դի­մա­կա­յու­թյու­նը տա­սա­կան միա­վոր ու­նե­ցած «Սենտ Է­տիե­նի» ու «Ռե­նի» միջև էր։ Վեր­ջինս ան­զի­ջող ե­ղավ՝ ան­տե­սե­լով մր­ցակ­ցի տան­տեր լի­նե­լու պա­րա­գան։ Ար­դյուն­քում հաղ­թա­նակ՝ 3։0, ու միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյուն 13 միա­վո­րով։
Ա­ռաջ­նու­թյան երկ­րորդ տու­րում «Պա­րի Սեն Ժեր­մե­նին», այն էլ նրա հար­կի տակ հաղ­թե­լուց հե­տո «Մար­սե­լը» վերց­րել է չար­դա­րաց­ված «ար­ձա­կուրդ» ու միա­վոր­ներ է, որ շաղ է տա­լիս։ «Մե­ցի» հետ տնա­յին խա­ղը հա­րավ­ցի­նե­րի հա­մար կլի­ներ վեր­ջին ե­րեք խա­ղում երկ­րորդ պար­տու­թյու­նը, ե­թե մր­ցա­վա­րի սու­լո­ցից ա­ռաջ չխ­փեին գոլ ու չհա­վա­սա­րեց­նեին հա­շի­վը։ Հա­մե­նայն դեպս, «Մար­սե­լը» գո­նե ներ­կա փու­լում չի թող­նում մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րող թի­մի տպա­վո­րու­թյուն։
Չորս խա­ղից հե­տո զրո միա­վոր ու­նե­ցող «Դի­ժո­նի» հետ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյան 90-րդ րո­պեին, այն էլ 11-մետ­րա­նո­ցից միայն, «Մոն­պե­լիեն» կա­րո­ղա­ցավ հա­վա­սա­րեց­նել հա­շիվն ու խու­սա­փել պար­տու­թյու­նից՝ 2։2։ Փր­կած այս միա­վո­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, օգ­նեց մեր հայ­րե­նակ­ցի գլ­խա­վո­րած թի­մին 10 միա­վո­րով մնա­լու ա­ռա­ջին ե­ռյա­կում։
Եր­րորդ ա­նը­նընդ­մեջ հաղ­թա­նակն է տո­նել «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»։ Մր­ցա­կի­ցը ե­ղել է չոր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը կրած «Ռեյմ­սը»՝ 2։0։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 7948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ