Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռաշիդ Նուրգալիև. Հայ-ադրբեջանական հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է նաև հարևան երկրներին

Ռաշիդ Նուրգալիև. Հայ-ադրբեջանական հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է նաև հարևան երկրներին
20.01.2021 | 21:44

«Տարածաշրջանի պետությունները կարող են օգտվել ղարաբաղյան հակամարտության շրջանակներում վերաբացվող տարանցիկ հաղորդակցության ուղիներից», - «Ռոսիյսկայա գազետային» հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը։

«Որպես առաջնահերություն սահմանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը։ Այդ ուղիներից կարող են օգտվել նաև հարևան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը», - ասել է Նուրգալիևը։ Նրա խոսքով. «Հաղորդակցության վերականգնումը հիմնարար նախադրյալներ կստեղծի ձգձված ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման համար»։

Դիտվել է՝ 3391

Մեկնաբանություններ