«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • Լիվոռնոյի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին

    Լիվոռնոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

    14.02.2014| 11:05
    Կառուցվել է Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո «ազատ նավահանգստում», 120 հայ վաճառականների ֆինանսական հանգանակությամբ: Օծվել է 1714-ին: Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու համար պարտական ենք Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը սերում էր Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից և որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ, ապա ինքնուրույն գործել: Հանգանակության գումարը կազմել է 3245 պեցցա, իսկ նա իր քսակից տրամադրել է 53032 պեցցա:
  • Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ,  Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված,  և քարոզեցին փրկական գալուստը

    Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ, Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված, և քարոզեցին փրկական գալուստը

    14.02.2014| 11:04
    Սբ Էջմիածնում 2001-ին Արամ Դիլանյանի աշխատասիրությամբ տպագրված «Տերունական տոներ» գրքում կարդում ենք, որ այս տոնը միշտ նշվում է փետրվարի 14-ին: Կատարվում է նաև «Տյառնընդառաջի մոմի օրհնության» կարգը: Քահանան օրհնում է մոմերը և բաժանում ժողովրդին: Մարդիկ օրհնված մոմերը վառում են ու պահում իրենց ձեռքերում, իմաստուն կույսերի վառվող լապտերների օրինակով, որպեսզի Տիրոջ երկրորդ գալստյանը իմաստուն կույսերի հետ իրենք էլ արժանանան Քրիստոսին ընդառաջ ելնելուն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.02.2014| 00:24
    Զգեցո ինձ, Տէր, զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք իմովք, ցոյց զանոխակալութիւնդ քո յիս և լուսափայլ ողորմութեամբ քո զարդարեա զմերկութիւնս իմ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.02.2014| 00:23
    Լսեցե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։ Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցեք։ Ծաղկեցե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցեք, օրհնության ե՛րգ երգեցեք, Տիրո՛ջն օրհնեցեք իր բոլոր գործերի մեջ։
  • Մարիամը նորից արտասվում է Սուրբ Երկրում

    Մարիամը նորից արտասվում է Սուրբ Երկրում

    13.02.2014| 16:10
    Հազարավոր քրիստոնյա ուխտագնացներ շտապել են Իսրայելի Մաալոտ Թարշիհա քաղաք, որի բնակիչներից մեկի տանը հրաշք է կատարվել: Daily Mail-ը հաղորդել է, որ Օսմա Խուրիի հյուրասենյակում դրված Մարիամ Աստվածածնի արձանն անսպասելիորեն սկսել է «արտասվել»՝ աչքերից արցունքների փոխարեն յուղ թափելով: Տանտիրուհին ասել է, որ արձանն իր հետ խոսել է ու խնդրել չվախենալ:
  • Համերգային ծրագիր՝ Տյառնընդառաջի տոնի առիթով

    Համերգային ծրագիր՝ Տյառնընդառաջի տոնի առիթով

    13.02.2014| 15:23
    Այսօր՝ ժամը 19-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հարակից տարածքում տեղի կունենա Տյառնընդառաջի տոնի առիթով նախաձեռնված 10-օրյա միջոցառումներն ամփոփող համերգային ծրագիր: Կմասնակցեն Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Դավիթ Ամալյանը, «Կարին» պարախումբը, «Հայ աստղեր» պարային համույթը, «Հավատամք» երգչախումբը և «Հավատամք» պարախումբը:
  • Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

    Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

    12.02.2014| 13:55
    Փետրվարի 12-ին Տյառնընդառաջի տոնին նախընթաց 10-օրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էր հյուրընկալվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը՝ առաջնորդությամբ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի։ Հիմնադրամում կատարվեց Տնօրհնեքի արարողություն, օրհնվեցին քրիստոնեության խորհրդանիշներ հացն ու գինին և բաժանվեցին երիտասարդներին ու հիմնադրամի աշխատակիցներին։
  • Մարդ կապրի ոչ միայն հացով, այլև Աստծո ամենայն խոսքով

    Մարդ կապրի ոչ միայն հացով, այլև Աստծո ամենայն խոսքով

    11.02.2014| 10:50
    Մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններից է Հիսուսի փորձությունն անապատում: Առաջին հայացքից թվում է մի սովորական պայքար մարդու և խավարի ուժերի միջև, բայց իրականում այդ հոգևոր պատերազմում Հիսուսի հաղթանակը շրջադարձային նշանակություն ունեցավ մարդկության համար, և խավարի հրեշտակը լիովին պարտված ու ջախջախված հեռացավ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.02.2014| 00:58
    Նայեա, Տէր, ի մերկութիւն անձին իմոյ զոր կողոպտեաց թշնամին, և այժմ խայտառակ և ամօթալից կամ առաջի քո աստուածային գթութեանդ, մարդասիրեա և զգեցո ինձ զհանդերձ հարսանեաց, և մոյծ և ուրախացո զիս ի կոչումն բազմելոց քոց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.02.2014| 00:57
    Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից։ Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ։