«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 
  • «Տե՛րն իմ լույսն է ու կյանքը, ես  ումի՞ց վախենամ, Տե՛րն իմ կյանքի  ապավենն է, ես ումի՞ց դողամ»

    «Տե՛րն իմ լույսն է ու կյանքը, ես ումի՞ց վախենամ, Տե՛րն իմ կյանքի ապավենն է, ես ումի՞ց դողամ»

    04.02.2014| 11:06
    Հիսուսը մեր ունեցած վախը համարում է ոճիր Իր Սիրո դեմ, քանի որ Իր Սերը մեր հանդեպ անսահման է: Քանզի Ինքն ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստյան մատնել հոգին և մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշված են: Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք (Մատթեոսի Ավետարան 10. 28-31):
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.02.2014| 23:27
    Պահեա զիս, Տէր, ի բանից և ի գործոց, ի տեսութեանց և ի գերիչ խորհրդոց. և զերկիւղ դատաստանի քո տպաւորեա ի սրտի իմում` անզբաղ յօժարութեամբ մտօք փութալ և պահել զպատուիրանս քո։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.02.2014| 23:26
    Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումն արհամարհված է. հաճելի չէ անօրենների մատուցած զոհը։ Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։
  • Եվ նշանը տրվեց

    Եվ նշանը տրվեց

    31.01.2014| 10:57
    Ավետարաններում Հիսուս Քրիստոսի մանկության մասին սակավ տեղեկություններ են պահպանված: Թեև որոշ պարականոն ավետարանների հեղինակներ ծավալուն ներկայացրել են Նրա մանկությունը՝ նկարագրելով մանուկ Հիսուսի բազմաթիվ հրաշագործությունները, այդուհանդերձ այդ ամենը սոսկ երևակայական ստեղծագործություններ են, այլ ոչ հավաստի պատմական փաստեր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.01.2014| 00:43
    Յորժամ երթայցեմ, Տեր, ի ճանապարհս, մի՛ թողուր զիս միայն. այլ առաքեա զօգնականութիւն քո զհետ իմ՝ պահել զիս յամենայն փորձութեանց սատանայի ի տուէ և ի գիշերի. և մի՛ տալ թոյլ մեղանչել մտաց իմոց, այլ կոծել զկոծ մեծ ի վերայ մեղաց և անօրէնութեանց իմոց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.01.2014| 00:43
    Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ, և բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։ Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։ Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստությունն ավելին է, քան իմ խոսքը։ Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։
  • Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոսը չէ

    Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոսը չէ

    27.01.2014| 11:59
    Վատիկանում կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոս պապի օրինակով երեխաների հետ երկու սպիտակ աղավնի է երկինք ուղարկել` որպես խաղաղության նշան: Աղավնիների վրա, սակայն, անմիջապես հարձակվել են ճայերն ու ագռավները:
  • Եթե մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին

    Եթե մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին

    27.01.2014| 11:56
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթում է Ուկրաինայում այս օրերին բոլոր մահացածների և նրանց հարազատների համար: Առաքելական պալատի պատուհանից ելույթ ունենալով կիրակնօրյա Angelus քարոզով՝ նա ցանկություն է հայտնել, որ «մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին»:
  • Պատարագ բանակի օրվա առիթով

    Պատարագ բանակի օրվա առիթով

    27.01.2014| 11:52
    Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
  • Հողագործը

    Հողագործը

    24.01.2014| 13:09
    Մի հողագործ եզները լծած, իր մեծ գութանով արտերն է հերկում: Նայում է երկնքին ու մտածում. «Տեր Աստված, հուսով եմ, որ այս տարի ինչ էլ ցանեմ, առատ բերք կունենամ և անցյալ տարիների երաշտից ու անհաջողություններից կխուսափեմ»: