Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն»

    «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն»

    01.11.2013| 11:16
    Եդեմի պարտեզի կամ դրախտի աստվածաշնչային սկզբնական նկարագրությունից Աստվածաշնչի հեղինակները շատ խորհրդանիշեր և կերպարներ են վերցրել: Մեր ասածի օրինակ կարող է ծառայել Եսայի մարգարեի` արդարների վերադարձը նկարագրող դրվագը. «Որովհետև Տերը պիտի մխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները, նրա անապատը դրախտի նման պիտի շինի, նրա ամայի տեղը` Տիրոջ պարտեզի պես. ցնծություն և բերկրություն պիտի գտնվի նրանում, գովերգություն և օրհներգության ձայն» (Ես. 51.3): Հովել մարգարեն իր հրապարակավ ապաշխարելու հորդորում Աստծո խոստմունք-օրհնությունը ևս կապում է Եդեմի պարտեզի հետ, «Եդեմի դրախտի պես կլինի երկիրը նրա առաջին, իսկ նրա հետևից՝ ամայի անապատի պես» (Հովել 2.3):
  • Նյու էյջ

    Նյու էյջ

    01.11.2013| 11:06
    Աշխարհում մի նոր մոլորություն է տարածվում, մանավանդ մտավորական համարվողների շրջանում, և հոգևոր ավերածության պատճառով զրկում է նրանց հավիտենական արքայությունից։
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.11.2013| 00:02
    Ծագեա, Տեր, զլուսավորութիւն և զխաղաղութիւն շնորհաց քոց ի սրտի իմում, և զցավագին գիշեր մեղաց ի մտաց իմոց հալածեա. և մարմնոյ իմոյ շնորհեա զարիական վարս՝ առաքինությամբ կեալ ի հաճոյս կամաց քոց յամենայն ժամ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2013| 00:01
    Բայց մեկը կասի՝ ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։
  • Փրկություն տանող ուղին մեկն է`  հավատ առ Քրիստոս

    Փրկություն տանող ուղին մեկն է` հավատ առ Քրիստոս

    29.10.2013| 10:38
    Սուրբ ծննդյան տոներից առաջ սովորաբար ընթերցվում-հիշատակվում է Հիսուս Քրիստոսի տոհմաբանությունը, թվարկվում են անցած բոլոր սերունդները։ Իսկ ի՞նչն է տարբերում այն մարդկանց, որոնց անունները հնչուն են բոլոր մյուսներից։ Հավա՛տը, որ գալու է Փրկիչը։ Այդ մեծ հավատն է, որը կապում է հիշատակված շղթան ոչ միայն արյունով, այլև հավատով։ Երբ հարությունից հետո Տերն իջավ դժոխք, բոլոր նրանք, որ սպասում էին Փրկչի խոստացած գալուստին, ցնծացին։ Տերը նրանց դուրս բերեց դժոխքից ու Իր այդ քայլով միավորեց երկու եկեղեցիները` հին ուխտի և նոր ուխտի։
  • Աստծո շունչը

    Աստծո շունչը

    29.10.2013| 10:37
    Նա է ամենքին կյանք ու շունչ և ամեն բան Տվողը, ասվում է Գործերի գրքում (17.25): Բանաստեղծը գիտի, որ ինչպես չենք կարող ապրել առանց շնչելու, այնպես էլ չենք կարող գոյատևել առանց Աստծո տված կենարար զորության, առանց Աստծո ներկայության: Նա կենդանի Աստծո բաժնետերերից է: Աստված է նրան կյանք ու շունչ տվողը: Աստծո Հոգին է ստեղծել նրան, և Ամենակարողի շունչն է կյանք տվել նրան (Հոբ 33.4): Առաջին մարդը` Ադամը, կենդանի շունչ եղավ, այսինքն` երկրային մարդ, իսկ Վերջին Ադամը` Քրիստոսը` կենդանարար հոգի, այսինքն` հոգևոր մարդ: Ադամը ստեղծվեց հողից, Քրիստոսը ծնվեց Սուրբ Հոգուց: Ադամից մենք ստացել ենք մեր երկրային մարմինը, Քրիստոսից կստանանք մեր երկնային մարմինը: Առաջին մարդը` Ադամը, երկրից է, հողեղեն, իսկ Վերջին Մարդը` Տերը` Երկնքից:
  • «Ո՛վ մեղավոր, իմացիր, որ այժմ քաղցրությամբ  կանչում եմ քեզ ապաշխարության, և դու չես լսում ինձ. զգուշացիր, թերևս մեռնես առանց զղջալու»

    «Ո՛վ մեղավոր, իմացիր, որ այժմ քաղցրությամբ կանչում եմ քեզ ապաշխարության, և դու չես լսում ինձ. զգուշացիր, թերևս մեռնես առանց զղջալու»

    29.10.2013| 10:30
    Պարոնայք իշխանավորներ Քանի դեռ ուշ չէ, սթափվե՛ք և անցողիկ այս աշխարհի հաճույքների, տենչանքների ու իշխանատենչ մոլուցքների մուժ-մշուշը վանեք ձեզնից։ Թոթափե՛ք ձեր վրայից սին հույսերն ու պատրանքները, ինքնակործան դեգերումներն օտարածին ու մերժելի իզմերի միջև, բդեշխական գորշությունն ու գորշությունը ցուցադրական խաչակնքումների։ Արթնացե՛ք այդ մահաբեր, աղտեղածին նինջ կոչվածից, որ կուրացրել է ձեր բոլորի սիրտն ու հոգին։
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.10.2013| 00:02
    Արբո, Տէր, զծարաւ հոգւոյ իմոյ յառատաբուխ շնորհաց քոց. և մի՛ անտես առներ զտոչորումն սրտի իմոյ, որ պապակիմ ի տապոյ աստի չարեաց իմոց. զովացո և լուա զապականեալ և զհոտեալ շրթունս իմ ջրո ողորմութեան քո։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.10.2013| 00:01
    Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
  • Կոնստանտ մեծություն

    Կոնստանտ մեծություն

    25.10.2013| 12:11
    ՀՀ մշակույթի նախարարության հոգևոր երաժշտության կենտրոնը (տնօրեն՝ Անահիտ Պապայան) շարունակում է իր լուսավորչական գործունեությունը։ Բացի զուտ գիտական ուսումնասիրություններից և գիտաժողովներին մասնակցելուց, իրականացնում է համերգ-դասախոսություններ, կազմակերպում համերգաշարեր, որտեղ հանդես են գալիս այնպիսի անվանի երաժիշտներ, որպիսիք են Մեդեա Աբրահամյանը, Անահիտ Ներսիսյանը, Զավեն Վարդանյանը և այլ երախտավորներ։