Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Օգնի՛ր, վարչապե՛տ, որ գազանները սովից չսատկեն»

«Օգնի՛ր, վարչապե՛տ, որ գազանները սովից չսատկեն»
22.01.2016 | 01:42

Այս հուսահատ կոչով Գյումրու կենդանաբանական այգու սեփականատեր Ստյոպա Վարդանյանն է դիմում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բառացիորեն սովի մատնված երկու արջերին, երեք առյուծներին ու երկու ծովախոզուկներին փրկելու ակնկալիքով: Սրանք են այսօր կենդանաբանական այգի կոչվող վագոն-տնակների վերջին բնակիչները, որոնց ողբալի վիճակի մասին պատմող տեսանյութը վերջին օրերին ցնցեց աշխարհը: Արձագանքը չուշացավ: Տարբեր երկրներից օգնության ձեռք մեկնելու առաջարկներ եղան` հիմնականում կենդանիներին տեղափոխելու պատրաստակամությամբ, սակայն գյումրեցին գյումրեցի չէր լինի, եթե թասիբը գլուխ չբարձրացներ ներսում:
«Մենք չենք վաճառում մեր կենդանիներին, ուղղակի ճարահատյալ նվիրում ենք: Իմ ուժերից վեր է նրանց պահելը,- aravot.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստյոպա Վարդանյանը:- Մոսկվայի կենդանաբանական այգուց ուզում են գան տանեն, հենց այսօր են ինձ զանգել, թե գանք, տեղափոխենք, փրկենք գազաններին, բայց ո՞նց ասեմ, որ մեր երկիրը չի կարող էս երկու կենդանիներին պահել, խայտառակ վիճակ է: Վրացիների մոտ ջրհեղեղ էր եղել, ոչ մի օգնություն չուզեցին… Ես գումարային պահով սպասելիք չունեմ, ես բիզնես չեմ ուզում անել, ուզում եմ, որ կենդանիներին վերցնեն ու պարտավորվեն նորմալ պահել: Առյուծի ձագերը Գյումրիում են ծնվել, ծնված օրվանից փայփայել ենք, տղաս իր ձեռքով է կերակրել, մեծացրել, հիմա տանք ռուսների՞ն: Էս ի՞նչ անճար վիճակ է»:
Իսկ անճար վիճակից դուրս գալու համար օրական 25-30 հազար դրամ է պետք, տասը տարվա հաշվարկով` մոտ 1 մլրդ դրամ: Եվ, որ ամենակարևորն է, բարի կամք, ինչն էլ ՀՀ վարչապետից ակնկալում է Գյումրու կենդանաբանական այգու սեփականատերը:
«Իրատեսը» միանում է այս կոչ-հորդորին` Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը սևեռելով այս հույժ կարևոր խնդրի վրա: Սա մասնավոր հարց չէ, պարո՛ն վարչապետ, սա պետության հեղինակության հարց է: Մի պահ պատկերացրեք` կենդանիներին նվիրաբերեցին (չվաճառեցին, է՜, նվիրաբերեցին) մեկ այլ երկրի գազանանոցի, այդ երկրի վարչապետը, Ձեզ հետ հանդիպման ժամանակ իրավունք կունենա՞ ասելու` եթե ձեր պահած գազանների վիճակն էս է, ձեր ժողովրդի վիճա՞կն ինչ կլինի:
Կարծում ենք` կունենա:
Այն էլ` լիարժեք իրավունք:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 11502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ