Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ցանկացած կառավարություն,եթե չի մոբիլիզացնում կարող ուժերը, լուրջ դժվարություններ կունենա»

«Ցանկացած կառավարություն,եթե չի մոբիլիզացնում կարող ուժերը, լուրջ դժվարություններ կունենա»
05.04.2019 | 04:00

Աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում, իսկ պարենային ապրանքների գները սլանում են վեր ու վեր։ Թվում էր, թե թավշյա հեղափոխությունից հետո կգտնվեն գնաճը զսպող ինչ-ինչ մեխանիզմներ, և ժողովուրդը որոշակիորեն կզգա դրական փոփոխությունը։ Բայց, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, այնպես էլ հիմա իշխանություններն ունեն հստակ հիմնավորումներ գնաճի վերաբերյալ, որոնք չեն տարբերվում նախորդների հիմնավորումներից։ Իսկ արդյունքում բարձրանում է հացի գինը, թանկանում են թռչնամիսը, միսը... Ցանկը կարելի է շարունակել։ Տնտեսական առկա իրավիճակի շուրջ զրուցեցինք «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ։


-Գնաճին նորմալ պետք է վերաբերվել, եթե այն սահմանվածի չափից դուրս չէ,- ասաց տնտեսագետը։- Եթե հարցը զուտ տնտեսականորեն դիտարկենք, ապա անգամ սահմանված 4 %-ից բարձր, ասենք, 5 % գնաճ արձանագրվելու դեպքում այն կարող է նաև խթանել տնտեսության զարգացումը։
-Կարծու՞մ եք։
-Իհարկե, բայց, միևնույն ժամանակ, սա պետք է կարևորենք այն դեպքում, եթե մնացած պարամետրերը, պայմանները իսկապես բավարարում են տնտեսության զարգացմանը։ Այդ դեպքում իսկապես գնաճը նորմալ երևույթ է։ Անկեղծ ասած, ինձ մեկ ուրիշ բան է մտահոգում. վերջին տասը տարիներին մոտ 500 ապրանքատեսակների գների տատանումներ են եղել և դրանց մեջ այնպիսի ապրանքներ կան, որոնց երեսն էլ չենք տեսել, ու դրանց գինը անընդհատ նվազում է, իսկ մյուս ապրանքատեսակների գները բարձրանում են։ Ընդհանուր հաշվարկի արդյունքում արձանագրվում է 4 % գնաճ, և ֆիքսվում է նորմալ գործընթաց։ Սակայն ամենամտահոգիչը պարենային ապրանքատեսակների առաջին տասը խմբի գների մեծ տատանումներն են։ Դրանց գները, գոնե ներքին սպառման համար, կառավարությունը պետք է թիրախավորի, որպեսզի երկնիշ ցուցանիշի չհասնի։ Եթե մենք կարողանանք այդ խնդիրը կառավարել, ապա գնաճը սարսափելի չի լինի։ Ինչու՞ եմ այս հարցը կարևորում, որովհետև ունենք աղքատության շեմ և գնողունակության խնդիր։
-Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գինն արդեն բարձրացել է, բայց և այնպես Դուք կարևորեցիք տնտեսության զարգացումը. այդպիսի միտում այս պահին նկատու՞մ եք և, ըստ Ձեզ, տարեվերջին կունենա՞նք դրական արդյունք։
-Ես երբեք հոռետես չեմ եղել, բայց եթե շիտակ նայենք գործընթացներին, ապա կտեսնենք, թե ինչ է կատարվում։ Տեսեք, գլոբալ առումով իրականացվող քաղաքականությունը` տնտեսական հանցագործությունների բացահայտում, ստվերի կրճատում շատ կարևոր գործընթաց է, ինչն իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության վրա։ Սակայն դա չի նշանակում, թե տնտեսությունում նոր արժեքներ են ստեղծվում։ Նոր արժեք ստեղծելը դժվար գործընթաց է և ամեն մարդու բան չէ, դրանով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք գիտեն ինչպես ստեղծել այդ արժեքը։ Այդ մարդկանց` մասնագետների հետ հետադարձ կապ ունենալն առաջնային խնդիր է։ Մենք չենք կարող, կոպիտ ասած, «նավաստիներով» ասել, որ ամեն ինչ կարող ենք անել. չի կարելի, բեռը շատ ծանր է։ Ցանկացած, անգամ ամենաարհեստավարժ, կառավարություն, եթե չի մոբիլիզացնում բոլոր կարող ուժերը, լուրջ դժվարություններ կունենա։
-Ամեն դեպքում, տնտեսության զարգացումը նկատելի՞ է։
-Նոր ստեղծված արժեք, որպես այդպիսին, չեմ տեսնում։ Այն լուրջ նախաձեռնությունները, որոնք պետք է տանեն բեկման, չեմ տեսնում։ Այդ իսկ պատճառով ինձ համար անհասկանալի է «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը։ Չկան տեսլականներ և դրանցից բխող խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Ասեմ ավելին, եթե խոսում ենք զարգացման մասին և չենք ուզում տեսնել սպառնալիքները, որոնցով շրջապատված ենք, չենք կարող զարգացում ունենալ։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ