Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացմանը

Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացմանը
24.04.2019 | 23:49

Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում կայանալիք ակցիային՝ հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի կայքը: «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղը, ամեն տարվա նման, այսօր էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել հավաքվել»,-գրել է պարբերականը:
Իրավապաշտպաններն ու Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը բողոքել են ոստիկանության գործողությունների դեմ:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ