Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ապացուցեք ու օր առաջ մանդատից զրկեք

Ապացուցեք ու օր առաջ մանդատից զրկեք
07.05.2019 | 12:46

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր կրկին անդրադարձել է մանդատից զրկման մասին հայտարարություններին։ Նա չի հստակեցրել, թե այս ամենը քաղաքական հետապնդում է, թե ոչ, բայց պատկերավոր կերպով ասել է․ «Բայց նախանձողներ, չար մարդիկ, ով չի կարում անի, կան։ Մի հատ պատմություն էլ ասեմ՝ հայը ոսկե ձկնիկին բռնում ա, ձկնիկն ասում ա՝ ինչ ուզես, կանեմ, մենակ ինձ բաց թող։ Ասում է՝ մենակ քեզ ինչ տամ, քո հարևանին կրկնակի եմ տալու՝ մեքենաներ, տներ։ Մտածում-մտածում ա, ինչ ասի, ասում ա՝ մի աչքս հանի»։ Եթե Ծառուկյանի անեկդոտը «տեղակայենք» քաղաքականության մեջ, նա վստահեցնում է, թե իր հարստությունը «հարևանի» աչքը հանել է։ Իրականում այսօր շատերն են կարծում, որ սեփականության վերաբախշման միտումներ կան։ «Նախանձները» չեն ուզում թողնել, որ նա աշխատի, ավելին, մի բան էլ ուզում են մանդատից զրկել։


Իր խոսքում ԲՀԿ խմբակցության ղեկավարն արդարացիորեն արձանագրում է․«Սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը, երկրի խնդիրները լուծվել, պրծե՞լ են»։ Անշուշտ, բիզնեսն ու քաղաքականությունը պետք է առանձնացնել, ու դա մեկ հարվածով կամ մի պատգամավորի մանդատից զրկելով, չի լուծվի։ ՈՒր էին այդ մարդիկ, երբ ընտրություններ էին ու Ծառուկյանը քաղաքական հայտ էր ներկայացրել, թող այն ժամանակ ասեին, որ նա խորհրդարան հայտնվելու իրավունք չունի։ Երկրի տնտեսական կյանքը փոխելու քայլերից հաստատապես առաջին տասնյակում չէ Ծառուկյանի մանդատազրկումը, ինչու են կարևոր, էական խնդիրները թողած աղմուկի հետևից վազում, ի՞նչ է, օրինակ, շարքային քաղաքացու կյանքում փոխվում, երբ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկեցին ու համարեցին, որ գործարարը չի կարող խորհրդարանում լինել։ Կփոխվի՞ նրա սոցիալ-տնտեսական վիճակը։ Եթե իշխանությունը կապացուցի, որ փոխվելու է, ուրեմն բոլոր գործերը թողեք ու Գագիկ Ծառուկյանին օր առաջ հեռացրեք խորհրդարանից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ