Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեքսիս Ցիպրասը համաշխարհային հանրությանը խնդրում է ճանաչել հույների ցեղասպանությունը

Ալեքսիս Ցիպրասը համաշխարհային հանրությանը խնդրում է ճանաչել հույների ցեղասպանությունը
19.05.2019 | 18:08

Արդարությունը պահանջում է, որ պոնտացի հույների նկատմամբ թուրքական իշխանությունների՝ 1914-23-ին գործած բռնությունները ճանաչվեն բոլորի կողմից՝ մայիսի 18-ին պոնտացի հույների հետ հանդիպմանը հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Հանդիպումը նվիրված էր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, որ հարգում են Հունաստանում մայիսի 19-ին: 1919-ի այդ օրը համարվում է Քեմալի կողմից պոնտական հարցի վերջնական լուծման սկիզբ: Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հիշեցրել է հարյուր հազարավոր տեղահանված հույների մասին, որոնց մեծ մասը, նրա խոսքով, զոհվել են բռնության հետևանքով:

«Դա հելլենիզմի մարմնին մեծ վերք էր»,- նշել է նա: Ցիպրասը չի պահանջում վրիժառություն այդ դեպքերի համար: «Բայց մենք պահանջում ենք արդարություն: Մենք խնդրում ենք նվազագույնը՝ իրական, պատմական դեպքերի ճանաչում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ