Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Հոլանդիան «Եվրատեսիլ-2019»

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Հոլանդիան «Եվրատեսիլ-2019»
19.05.2019 | 18:12

երգի համաեվրոպական մրցույթում մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 492 միավորով հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը «Arcade» երգով:


Երկրորդը Իտալիան էր, երրորդը՝ Ռուսաստանը: Եզրափակչում հաղթանակի համար պայքարեց 26 երկիր՝ Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդեռլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան:


Հայաստանի քվեարկության արդյունքները հայտարարեց 2014 -ին մրցույթին մասնակցած Արամ MP3-ն: Մեր երկիրը 12 միավորը տվեց Շվեդիային:
Որպես հատուկ հյուր եզրափակչում տպավորիչ ելույթ ունեցավ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան՝ կատարելով «Future» (Ապագա) երգը:
Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը դուրս էր մնացել եզրափակչից:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ