Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպման հավանականությունը

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպման հավանականությունը
19.05.2019 | 21:08

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիրմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպման անցկացման նախաձեռնությունը պետք է ամերիկյան կողմից լինի՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ Արգենտինայում 24 ժամում չեղարկվել է երկու նախագահների համաձայնեցված հանդիպումը: Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ է Պուտինի հետ հանդիպելու Թրամփի ցանկության մասին, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչի այցի ժամանակ հստակ առաջարկներ չի արել Օսակայում անցկացվելիք G20-ի գագաթնաողովում հանդիպում կազմակերպելու մասին: Պեսկովը հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա: Նա նշել է, որ այն կարող է տեղի ունենալ «ոտքի վրա» կամ լիարժեք ձևաչափով:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ