Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օպերային թատրոնում ռումբի ահազանգը կեղծ է եղել

Օպերային թատրոնում ռումբի ահազանգը կեղծ է եղել
19.05.2019 | 21:13

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 13:03-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին: Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ