Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը․ Սանասարյանը միացավ ցուցարարներին

Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը․ Սանասարյանը միացավ ցուցարարներին
20.05.2019 | 12:16

Ցուցարարներ են հավաքվել նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ։ Ցուցարարներին է միացել նաև ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը․


«Իմ քաղաքացիական բողոքն եմ իրականացնում։ Ես կարծում եմ, որ մենք կարող էինք այս գործողություններն անել նաև հետհեղափոխական անմիջական շրջանում, բայց շանս տրվեց, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք մի բան ապացուցեցինք, որ ազդեցություն չենք ունենում առհասարակ դատական համակարգի վրա, բայց դրանից դատական համակարգը չի առողջանում։ Այսօր քաղաքացիների հետ մենք այստեղ ենք։ Ես, գիտեք, պաշտոնյա չեմ, ես ազատ քաղաքացի եմ, և եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնենք ու սպասենք մինչև ժամը 12-ին վարչապետը ելույթ կունենա։ Հուսանք, որ ծրագրային կոնկրետ քայլերը կներկայացվեն, և նրանք, ովքեր կամուկացի մեջ են, թե ինչ համար է սա, նույնպես կմիանան»։ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը։ Նա նշեց, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ակտիվ մասնակցում էին դատական իշխանության խեղմանը, այսօր դատական իշխանության պաշտպաններ են հանդես գալիս»:

Դիտվել է՝ 203

Մեկնաբանություններ