ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նիկոլ Փաշինյան. Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ

Նիկոլ Փաշինյան. Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ
20.05.2019 | 12:17

«Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ»՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ ոչ մի բան հետ չի պահի Հայաստանն իրոք ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն դարձնելու ճանապարհից։


Վարչապետը հայտարարեց՝ վաղը 8։30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ «Եթե որպես ակցիա արգելափակում ենք ինչ-որ շենքերի մուտքեր, ամեն ինչը պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ, և այս գործողություններում որևէ բռնություն, որևէ սադրանքի չարձագանքել, որևէ սադրանքի չտրվել,- ասաց Փաշինյանը: -Վաղը ոստիկանությունը պարտավոր է և իմ հրամանն է՝ ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ ակցիայի անվտանգությունը, ակցիայի մասնակիցները նույնպես պետք է այս հրամայականն ունենան, որ ոչ մի սադրանքի չտրվեն, ոչ մի բռնություն պետք է չլինի, մենք մեր երկրից բռնությունը բացառել ենք։ Ես գիտեմ, տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ կարող են բռնությամբ հարցեր լուծել, և գուցե կան նաև դատարաններ, որ այդ մարդկանց աջակցություն են ցուցաբերում, որպեսզի նրանք մտածեն, որ կարող են բռնությամբ հարցեր լուծել, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն ապացուցել ենք, որ բռնությունը բացառող, ատելությունը բացառող քաղաքական պայքարը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն»։


«Ոչ մի բան մեզ հետ չի պահի մեր նպատակներին հասնելուց, ոչ մի բան մեզ հետ չի պահի Հայաստանն իրոք ազատ, իրոք ժողովրդավարական, իրոք իրավական պետություն դարձնելու ճանապարհից։ Ես ինձ համարում եմ պարտավորված բոլորիդ առաջ, այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ և ոչ մի բանի առաջ չեմ կանգնի, քանի դեռ ժողովուրդը վստահում է ինձ, քանի դեռ ժողովուրդը լիազորում է ինձ՝ ծառայություններ մատուցել, ես այդ ծառայությունները կմատուցեմ ամբողջ ծավալով, միայն մի խնդրանք՝ փոխադարձ հարգանք, նույնիսկ նրանք, ովքեր կփորձեն սադրանքի դիմել, չտրվել որևէ սադրանքի, վաղը 8։30-ից արգելափակվում են հանրապետության բոոր դատարանների մուտքերն ու ելքերը և ես 12։00-ին ես բոլոր հարցերի պատասխանները կփորձեմ տալ»,- ասաց վարչապետը։


Փաշինյանը նշեց՝ վաղը ելույթից հետո կհայտարարի նաև հետագա անելիքների մասին։ «Ելույթը տեղի է ունենալու Կառավարությունում, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրել եմ խորհրդակցության՝ քննարկելու ընթացիկ իրավիճակը և մեր հետագա անելիքները,- ասաց վարչապետը: - Մենք պետք է գործենք Սահմանադրության էության համաձայն, միջազգային իրավունքի տառին համապատասխան և մեր վերջնական նպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը, ես հավատում եմ դրան, մեր հեղափոխության իդեալներին և վստահ եմ, որ դրանք կիրականացնենք։ Ինձ խամաճիկային դատարան պետք չէ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չի»։

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ