Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետք է գործել, բայց Սահմանադրության համապատասխան, վերջնանպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը

Պետք է գործել, բայց Սահմանադրության համապատասխան, վերջնանպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը
20.05.2019 | 12:30

Այն, ինչ մենք անելու ենք, մեր գործունեության տրամաբանությունը, գործիքակազմը չի փոխվում։ Եթե մենք ինչ-որ շենքերի մուտքերը արգելափակում ենք որպես ակցիա, ուզում եմ հիշեցնել, որ ամեն ինչը պետք է լինի ոչ բռնի, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այսօրվա հայտարարությանը։


Վարչապետը նշեց, որ վաղը դատարանների ելումուտն արգելափակելու ակցիայի մասնակիցներից որևէ մեկի գործողություններում չպետք է սադրանք լինի․ «Մենք որևէ սադրանքի չենք տրվի, բայց որևէ բան մեզ հետ չի պահում մեր երկիրն իրոք իրավական, ժողովրդավարական պետություն դարձնելու համար։ Ես հավաստիացնում եմ, որ այդ ճանապարհով ես կգնման, ոչ մի բանի առաջ չեմ կանգնի»։ ՀՀ վարչապետը նաև նշեց, որ ոստիկանությունը պետք է աջակցի հավաքին, քանի որ խաղաղ բնույթ ունի․ «Սահմանադրության համաձայն ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ հավաքը»։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում նաև նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրել է խորհրդակցության՝ հետագա քայլերը քննարկելու և հասկանալու համար։ Վարչապետն ասաց՝ վաղը՝ ժամը 12։00-ի իր ելույթից հետո, կտեղեկացնի հետագա քայլերի մասին։ «Երբևէ չմտածեք, որ ես երկնչել եմ, գուցե աշխատելաոճս էնպիսին է, որ ոչ բոլորն են համաձայն, որ ես երբեմն սիրում եմ մինչև վերջ համոզված լինել, մինչև վերջին վայրկյանը շանս տալ ուրիշներին, որ ամեն ինչ ընթանա առանց իմ միջամտությունների, ժողովրդի միջամտությունների, բայց երբ տեսնում ենք, որ սպառվել են բոլոր հնարավորությունները, պետք է գործել։ Բայց պետք է գործել Սահմանադրության, միջազգային իրավունքի տառին համապատասխան։ Մեր վերջնանպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը։ Ես հավատում եմ մեր իդեալին ու վստահ եմ՝ կունենանք»։


Վարչապետը հիշեցրեց՝ առաջին օրից ասել է՝ Կառավարությանը խամաճիկային դատարան պետք չէ․ «Այստեղ դնում եմ վերջակետ, մնացածը կասեմ վաղվա ելույթիս ժամանակ»։

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ