Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Շառլ Ազնավուր. Արտիստը և հայը»

«Շառլ Ազնավուր. Արտիստը և հայը»
20.05.2019 | 13:52

Մայիսի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված ֆրանսիական շանսոնի հայազգի արքա Շառլ Ազնավուրին: Բանախոսությամբ հանդես կգա բանասեր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը: «Շառլ Ազնավուր. Արտիստը և հայը» խորագիրը կրող բանախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա Ազնավուրի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին՝ հանդիսականին նորովի ներկայացնելով Ազնավուր արվեստագետի դիմանկարը: Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել Շառլ Ազնավուրի լավագույն երգերը, բանաստեղծությունները և նրա մասնակցությամբ կինոնկարներից ծաղկաքաղ արված դրվագները: Անդրադարձ կկատարվի նաև Ազնավուրի գերդաստանի պատմությանը, մանկությանը, Հայ դատի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերին։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 19.00: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ