Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իշխանությունը նորից ընկած է փողոցում

Իշխանությունը նորից ընկած է փողոցում
11.06.2019 | 00:20

Երբ ֆարսը կրկնվում է, ողբերգության է վերածվում։ Պարզապես անհասկանալի է, թե հայաստանյան իրադարձությունները ո՞ր պահից սկսեցին սպասարկել ժանրը:
Հայաստանում պարբերաբար է իշխանությունը հայտնվում փողոցում: Պատճառն առաջին հերթին «հայու գենն» է, որը պետականություն գրեթե չի հանդուրժում: Երկրորդ էական պատճառը գեոքաղաքական է: Երբ գենդ ինքնապաշտպանության ամենացածր նոմինանտն ունի, հարկավ, շահագրգիռները իրենց առաջնահերթությունները պարտադրելու են քեզ, մանավանդ որ դու ոչ միայն քաղաքակրթությունների խաչմերուկում ես, բայց չես գիտակցում քո առաքելությունը և ապա` դու արժեհամակարգային այս լրջագույն պայքարում, ուզում-չես ուզում, առաջին քրիստոնեական ազգն ես, իսկ հին ազգերը, մի քանի անգամ արդեն ասել ենք, խանգարում են նանո-մտածողություն «կրողներին», որոնք աշխարհին տիրապետելու իրենց գործիքակազմն ունեն, որի մեջ քրիստոնեությունը իսպառ բացասվում է:


Դառնանք քաղաքական իրողություններին: Այն, որ Հայաստանում իշխանությունը կրկին, հեղափոխության «տարին չտված», հայտնվեց փողոցում, ակնառու էր արդեն իսկ դատարանները փակելու հակասահմանադրական գործողության ժամանակ անտեր մնացած փողոցից: «Չլվացվեց» փողոցը իշխանական ամբիցիաները բավարարող «ժողովրդով». իշխանությւնը մնաց իր անօրինականության հետ մեն-միայնակ: Այնուհանդերձ, դա չխանգարեց «հեղափոխությամբ ծնվածին», Հայաստանին` դրսից պարտադրված օրակարգն առաջ մղելու թե՛ Ղարաբաղի, թե՛ արտքաղաքական, թե՛ արդարադատական համակարգը քանդել-հավաքելու ուղղություններով:


Ասել ենք, ասում ենք, ասելու ենք. Փաշինյան Նիկոլը խիստ հետևողական կյանքի է կոչում սորոսյան բոլոր կոնցեպտները` Հայաստանը, մեծ հաշվարկով` տարածաշրջանը, Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելուն, մենթալ դաշտը փոխելուն առնչվող: Առ ոչինչ են նրա բոլոր կարգի ժամանակավոր ժպիտ-ռևերանսները հանդեպ Վլադիմիր Պուտին, Ռուսաստան։ Ոչինչ չենք ասելու Մարիա Զախարովայի, այն է` Ռուսաստանի իրական վերաբերմունքի ու մեծ անվստահության մասին` առ Նիկոլ Փաշինյանի իշխանություն, հիշեցնելու ենք` Հայաստանն առաջին անգամ ՄԱԿ-ում չմասնակցեց Վրաստանի, այսպես ասած, հակառուսական բանաձևի քվեարկությանը, ինչն արդեն խոր կոդային իրավիճակ է: Ճիշտ է, Վրաստանն ընդհանրապես բանի տեղ չդրեց Նիկոլի այդ անձնազոհ քայլը, վերջինիս սորոսյան ձայնով հասկացնելով` դա շատ չնչին բան է մեր ուզածի մեծ օվկիանոսում, բայց հո՞ Ռուսաստանը տեսավ, որ ՀԱՊԿ-ից, Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ իրականում ինչքան «հանդուգն» է հերթական անգամ իրեն պահում հայաստանյան իշխանությունը:


Այս ամենը թողնենք մի կողմ, խոսենք ամենակարևորից. ի՞նչ է կատարվում այսօր Ղարաբաղում, ընդ որում, Նիկոլի թեթև ձեռքով նաև: Ղարաբաղյան գեներալիտետի, «դավադրության տեսության», մինչ ինքը եղած ժամանակահատվածում ղարաբաղյան իշխանությունների հայաստանյան «պարի ընկերոջ» կողմից բանակցային որևէ դետալի չբացահայտման ¥ինչն ուղղակիորեն ոչ թե ծիծաղ, այլ հռհռոց կարող է առաջացնել, եթե մոտեցումն այդքան ողբերգական չլիներ` ինքնին¤, մի կողմ թողնենք ամենաուղիղ տեքստով Բակո Սահակյանին նույն «դավադրության տեսության» մեջ մեղադրելու խելահեղությունը։ Շեշտենք ամենակարևորը. Փաշինյան Նիկոլի ակտիվ մասնակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ստեղծվում են սաղմեր` միմյանց դեմ ¥չէ՛, չասենք քաղաքացիական առճակատում. բառը ճակատագիր է բերում¤ կենաց-մահու անհանդուրժողականության դրսևորումների:

Նկատենք` Ղարաբաղում միմյանց դեմ դանդաղ, մասամբ դեռ չբրգացած «շարժվում» են Սամվել Բաբայանը, որպես ռուսական «կրեատուրա». հիշենք, որ վերջինս կողմնակից է, որ Ղարաբաղը գտնվի ռուսական «պրոտեկտորատի» տակ:
Նրա դիմաց Ղարաբաղում կանգնած են «Ծռերը»։ Վերջիններս էլ պնդում են, որ ամեն ինչ պետք է անել Հայաստանն ու Արցախը ռուսական «գաղութատիրության» տակից հանելու համար: Ասել է` գեոքաղաքական` հյուսիս-արևմուտք վեկտորը խիստ սահուն եկել, տեղակայվել է փոքրիկ Արցախում, իսկ այդ ամենի վրա «յուղ» է լցնում Նիկոլ Փաշինյանը: Ինչու՞: Հասկանալի է:


Իսկ կիրակի օրը ևս մեկ շտրիխով Փաշինյանի իշխանությունը հայտնվեց փողոցում: ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես Աբովյանում, իշխող ՔՊ-ն խայտառակ պարտություն կրեց: Ընդ որում, ԲՀԿ-ից, չնայած քաղաքապետի թեկնածուն ԲՀԿ-ական չէր:
Այնուհանդերձ, արձանագրենք նաև. ճիշտ է, իշխանությունը փողոցում է, սակայն ոչ մեկը դեռ չի շտապում վերցնել այն:
Ինչու՞։ Իսկ այդ մասին` հաջորդ դասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ