ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մաաս. Անօրինական ներգաղթյալների հոսքը Թուրքիայից Հունաստան մտահոգիչ է

Մաաս. Անօրինական ներգաղթյալների հոսքը Թուրքիայից Հունաստան մտահոգիչ է
17.09.2019 | 11:55

«Թուրքիայից Հունաստան անցնող անօրինական ներգաղթյալների թվի աճը մտահոգիչ է»՝ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը: Բեռլինում հույն պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում նա նշել է. «Մեզ մտահոգում է, որ Թուրքիայից դեպի Հունաստան մարդկանց թիվը աճում է: Խոսքը ծովային ուղիներից օգտվողների մասին է: Մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ներգաղթի թեմային վերաբերող ԵՄ - Թուրքիա համաձայնագրին և մեկ անգամ ևս ընդգծում ենք մեր հստակ ակնկալիքը` թուրքական կողմը պետք է հարգի իր ստանձնած պարտավորությունները»:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ