Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը
17.09.2019 | 11:59

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 13-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակ է հեռացել սեպտեմբերի 12-ին, նույն օրը վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ