Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է

Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է
17.09.2019 | 22:12

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում եռակողմ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիան ազդեցության ոլորտների բաժանելու անթույլատրելիության մասին: Նա մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա: Պուտինի կարծիքով՝ Սիրիայի բաժանումն ազդեցության ոլորտների անթույլատրելի է։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ