Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սպանել եք, պատասխան տվեք, ոչ մի բեկում, ոչ մի ներում

Սպանել եք, պատասխան տվեք, ոչ մի բեկում, ոչ մի ներում
17.09.2019 | 22:16

«Եթե իրենք ասել են, այո՛, մենք ենք սպանել, ո՞նց կարելի է այդպիսի մարդկանց թողնել ազատության մեջ, խստագույնս դատեք. 10 քաղաքացի սպանվել է, ո՛չ մի բեկում, ո՛չ մի ներում: Էս հոդվածը, էն հոդվածը, մեզ չի վերաբերում, սպանել եք, պատասխան տվեք»՝ դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ խոսելով Քոչարյանին գրավով ազատելու պաշտպանական կողմի միջնորդության մասին:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ