Ծնոտներին խփելուց հետո ծամել ականջները
27.09.2019 | 01:28
«Սիրո և հանդուրժողականության» իշխանությունը դեռ երկար կխոսի չար ուժերի կողմից իրենց վերաբերյալ «վատ-վատ» բաներ գրելու, սպառնալու, սաբոտաժ անելու և այլնի մասին: Ոչ թե՝ որովհետև դա է իրականությունը, այլ՝ մարդիկ դեռևս «զմայլվում» են նման հայտարարություններով: Պետության կառավարիչներից շատերը կդժգոհեն, թե սոցիալական ցանցերում համընդհանուր բացասական ֆոն է, որ «ֆեյքերի» բանակը բզկտում է իրենց, ու չեն նկատի իրենց իսկ թիմակցի՝ բռնություն պարունակող կոնկրետ հայտարարությունը կամ սպառնալիքը:
«Ես, որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»,- Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը: Ի դեպ, նրանց հայրը՝ Գևորգ Վարդանյանը (Ժոկո), հենց այդ «սարսափի» տարիներին կարևորագույն մի քանի պաշտոններ է զբաղեցրել:
«Մահացածի հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքով չենք ցանկանում շահարկել պաշտպանության նախարարի տեղակալի, այնուհետ՝ բնապահպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած մարդու անունը, բայց դստերը բարեկամաբար խնդրում ենք պահպանել վարչապետի հայտարարած սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը:
Լավ եմ հիշում՝ ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին անարգանքի սյանը գամեցին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում բանակի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություն անելու համար մի օգտատիրոջ էջում գրել էր. «Աչքերդ կհանեմ»: Բայց, ի տարբերություն երգչուհու, որի հանդիմանանքը, սվիններով ընդունվելուց զատ, քննարկվեց նաև Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում, Նուարդ Վարդանյանի՝ ականջ ծամելու մասին գրառումը խիստ բնական, առանց էմոցիաների ու հույզերի ընդունվեց: Դեռ ավելին՝ նրան միանալ ցանկացողներ էլ եղան:
Նուարդ Վարդանյանի գրառումը, երևի, չարյաց փոքրագույնն ու տրամաբանական շարունակությունն է երկրի թիվ մեկ ղեկավարի՝ «ասֆալտին փռելու» և «ծնոտներին խփելու» հայտարարությունների:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ