«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ելույթ կունենան Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Մարիո Բրունելոն և բազմաթիվ այլ աշխարհահռչակ մենակատարներ

Ելույթ կունենան Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Մարիո Բրունելոն և բազմաթիվ այլ աշխարհահռչակ մենակատարներ
18.10.2019 | 22:30

Աշխարհահռչակ մենակատարների մի իսկական աստղաբույլ կհյուրընկալվի Հայաստանում։ Դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ մեծանուն մենակատարներ ելույթ կունենան Երևանում դասական երաժշտության սիրահարների համար՝ նոյեմբերի 1-9 անցկացվելիք «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում։ Փառատոնը համախմբելու է նաև մեր օրերի հայտնի կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանին, Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին։

Փառատոնի շրջանակներում իրենց կատարումներով հանդես կգան նաև ջութակահար Ջու-Յոնգ Բիքը, թավջութակահարներ Գիեդրե Դիրվանաուսկայտեն, Կլաուդիո Բոհորքեսը, Վիկտոր Ժուլիեն Լաֆերիերը, դաշնակահարներ Ռեմի Ժընիեն, Ինգոլֆ Վունդերը, Ռոբերտո Կոմինատին, Կոնստանցիա Պրինչիպեն, Դարիա Չայկովսկայան։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կներկայանա կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրված առանձին երեկոյով, որի ընթացքում կհնչեն հեղինակների լավագույն սիմֆոնիկ ստեղծագործությունները։


Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ՚ դպրոցի երգչախումբը։


«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ