Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտությամբ. մեկնարկել է հայտերի ընդունումը

Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտությամբ. մեկնարկել է հայտերի ընդունումը
21.10.2019 | 21:17

2020թ. հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Միջազգային այս ստուգատեսին մասնակցել ցանկացողները կարող են դիմել info@khachaturian-competition.com էլեկտրոնային հասցեին՝ ուղարկելով իրենց փաստաթղթերը։ Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը։

Կարող են դիմել մրցույթի մեկնարկի պահին (հունիսի 6, 2020թ.) 16-32 տարեկան (ներառյալ) ջութակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից:


Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։


Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ:


Խաչատրյանի մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռել։
Խաչատրյանի միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Տարեցտարի ընդլայնվում է մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ու աշխարհագրությունը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Մրցույթին դիմելու կարգի մասին և այլ տեղեկություններ կարելի է ստանալ Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում:


Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ