Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սպաս­ված ու չս­պաս­ված ար­դ­յունք­ներ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում

Սպաս­ված ու չս­պաս­ված ար­դ­յունք­ներ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում
25.10.2019 | 01:38

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի հեր­թա­կան տու­րի ա­ռա­ջին օր­վա դի­մա­կա­յու­թյուն­նե­րում ֆիքս­ված գո­լե­րի ա­ռա­տու­թյու­նը չկրկն­վեց երկ­րոր­դում, սա­կայն դա ոչն­չով չազ­դեց օր­վա մր­ցակ­ցու­թյուն­նե­րի ո­րա­կա­կան կող­մի վրա։ Ֆուտ­բո­լա­սե­րը դար­ձյալ լիու­լի վար­ձա­հա­տույց ե­ղավ այս մար­զաձևի նկատ­մամբ ու­նե­ցած իր սի­րո հա­մար։

A ԽՈՒՄԲ
Հյու­րըն­կալ­վե­լիս հինգ ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով «Բրյու­գեի» դար­պա­սը՝ «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» 9 միա­վո­րով, գն­դակ­նե­րի 9։0 հա­րա­բե­րակ­ցու­թյամբ գլ­խա­վո­րում է խմ­բա­յի­նը՝ խո­շոր հայտ ներ­կա­յաց­նե­լով այն ա­ռա­ջին տե­ղով էլ ա­վար­տե­լու հա­մար։
Չա­սենք ա­ռանձ­նա­պես լուրջ խն­դիր­նե­րի ա­ռաջ կկանգ­ներ Մադ­րի­դի «Ռեա­լը», ե­թե «Գա­լա­թա­սա­րա­յի» հետ ար­տագ­նա դի­մա­կա­յու­թյու­նում չհաղ­թեր, բայց որ դա սար­սա­փե­լի հար­ված կլի­ներ թի­մի գլ­խա­վոր մար­զիչ Զի­նե­դին Զի­դա­նի հե­ղի­նա­կու­թյա­նը, այս մեկն ան­կաս­կած է։ Հեն­վե­լով իս­պա­նա­կան մա­մու­լի տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյան վրա՝ ա­սենք, որ լու­րեր էին շր­ջա­նառ­վում, թե իբր լց­վել է «ար­քա­յա­կան» ա­կում­բի նա­խա­գա­հի համ­բե­րու­թյան բա­ժա­կը, ու իբր թե այդ խա­ղից էր կախ­ված Զի­դա­նի հե­տա­գա գոր­ծու­նեու­թյու­նը ա­կում­բում։ Ինչևէ։ Բո­լոր դեպ­քե­րում վատ­թա­րա­գույ­նը հետևում է, «Ռեա­լը» չորս միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, խմ­բա­յի­նից դուրս գա­լու պրոբ­լեմ պի­տի որ չու­նե­նա։

B ԽՈՒՄԲ
«Պա­րի Սեն Ժեր­մե­նի» խփած հինգ ան­պա­տաս­խան գն­դա­կը վա­րա­կիչ ե­ղավ «Տո­տեն­հե­մի» հա­մար, ո­րին հյուր էր ե­կել բալ­կա­նյան «Ցր­վե­նա զվեզ­դան»։ Այս հաղ­թա­նա­կով անգ­լիա­ցի­նե­րը հա­վա­քած չորս միա­վո­րով ե­րեք միա­վոր ու­նե­ցող հյու­րե­րին դուրս մղե­ցին երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նից։ Սա­կայն այս խո­շոր հաշ­վով հաղ­թա­նա­կը Մաու­րի­սիո Պո­չե­տի­նո­յի հա­մար կա­րևոր էր ոչ այն­քան նրա­նով, որ զրո­յա­կան վի­ճա­կի բե­րեց խփած-բաց թո­ղած գո­լե­րի հա­րա­բե­րու­թյու­նը, այլ նրա­նով, որ նա­խորդ տու­րում բա­վա­րա­ցի­նե­րից կրած սար­սա­փե­լի խո­շոր հաշ­վով պար­տու­թյու­նից հե­տո կա­րո­ղա­ցան, այս­պես ա­սած, կոն­դի­ցիա­յի գալ, վե­րա­դառ­նալ պայ­քար։
Խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րի հետ հու­սա­հատ կռ­վի բռն­վեց հու­նա­կան «Օ­լիմ­պիա­կո­սը»։ Հա­մե­նայն դեպս թիմն իր մեջ ուժ գտավ 3։1 հաշ­վով հաղ­թող «Բա­վա­րիա­յին» գցե­լու ցն­ցում­նե­րի մեջ, միայն ափ­սոս որ հա­շի­վը հա­վա­սա­րեց­նող եր­րորդ գո­լը տան­տե­րերն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան խփել։ Ե­րեք խա­ղից հե­տո բա­ցար­ձակ ար­դյուն­քով մյուն­խեն­ցի­ներն ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում են։

C ԽՈՒՄԲ
Մեկ խա­ղի հաշ­վար­կով հինգ գն­դա­կի սահ­մա­նա­գի­ծը մր­ցու­մա­յին ա­ռա­ջին օ­րը հաղ­թա­հա­րե­ցին նաև «քա­ղա­քաբ­նակ­նե­րը»՝ «Ա­տա­լան­տա­յին» հաս­կաց­նե­լով, որ ե­թե թի­թի­զու­թյուն ես ու­նե­նում ու խախ­տում ես դի­մա­ցի­նի օ­լիմ­պիա­կան ան­դոր­րը (ա­ռա­ջի­նը գոլ են խփել հյու­րե­րը), պի­տի կա­րո­ղա­նաս ե­ղա­ծի հա­մար պա­տաս­խան տալ։ Մի խոս­քով՝ հաղ­թա­նակ 5։1 հաշ­վով ու ե­րեք խա­ղից հե­տո բա­ցար­ձակ ար­դյունք գն­դակ­նե­րի փայ­լուն 10։1 հա­րա­բե­րակ­ցու­թյամբ, ին­չը «Ման­չեստր Սի­թիի» հա­մար տրա­մա­բա­նա­կան զար­գա­ցում­նե­րի շր­ջա­նա­կից է։
Խմ­բա­յին մյուս՝ «Շախ­տյոր»-Զագ­րե­բի «Դի­նա­մո» դի­մա­կա­յու­թյու­նում գրանց­վել է մար­տա­կան ոչ-ո­քի՝ 2։2, ո­րը, բնա­կա­նա­բար, հօ­գուտ ուկ­րաի­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րի չի կա­րե­լի դի­տար­կել, քան­զի սե­փա­կան դաշ­տի ա­ռա­վե­լու­թյու­նը են­թադ­րում էր միան­գա­մայն այլ ար­դյունք։ Նկա­տենք, որ «Շախ­տյորն» է ե­ղել պար­տու­թյու­նից խու­սա­փող կող­մը։ Եր­կու թիմն էլ ու­նի չոր­սա­կան միա­վոր, ինչն ա­ռա­վել քան հե­տաք­րք­րա­կան է դարձ­նում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու ի­րա­վունք տվող երկ­րորդ ու­ղեգ­րի հա­մար մր­ցակ­ցու­թյու­նը։

D ԽՈՒՄԲ
«Յու­վեի» ու «Աթ­լե­տի­կո­յի» հեր­թա­կան հաղ­թա­նակ­նե­րից հե­տո ա­ռա­ջի­նը սե­փա­կան հար­կի տակ կա­մա­յին հաղ­թա­նակ է տա­րել Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տի­վի» նկատ­մամբ՝ եր­կու րո­պեի ըն­թաց­քում նախ հա­վա­սա­րեց­նե­լով հա­շիվն ու ա­պա ա­ռաջ անց­նե­լով (դուբ­լով աչ­քի է ըն­կել Դի­բա­լան), երկ­րոր­դը նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել գեր­մա­նա­կան «Բա­յե­րին»: «Ծեր սի­նյո­րան» ու մադ­րիդ­ցի­նե­րը ե­րեք խա­ղից հե­տո հա­վա­քել են յո­թա­կան միա­վոր, ու կաս­կած չկա, որ այս տան­դե­մով էլ դուրս են գա­լու խմ­բա­յի­նից։ Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար ոչ մի միա­վոր չու­նե­ցող գեր­մա­նա­կան ա­կում­բից ան­հա­մե­մատ շա­հե­կան է մոս­կո­վյան թի­մի վի­ճա­կը (ե­րեք միա­վո­րը քիչ բան չէ), սա­կայն չշ­տա­պենք, սպա­սենք խմ­բա­յին հան­դի­պում­նե­րի ա­վար­տին։

E ԽՈՒՄԲ
Այս­տեղ ա­ռա­ջա­տա­րը մնում է ի­տա­լա­կան «Նա­պո­լին», ո­րը գեր­լար­ված պայ­քա­րում ե­րեք միա­վոր պո­կեց «Զալց­բուր­գից»՝ հաղ­թե­լով 3։2 հաշ­վով։ Կառ­լո Ան­չե­լո­տիի սա­ներն ու­նեն յոթ միա­վոր։ Նրան­ցից ըն­դա­մե­նը մեկ նի­շով է հետ անգ­լիա­կան «Լի­վեր­պու­լը», որն ար­տագ­նա­յում 4։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց «Գեն­կին», այն ա­կում­բին, ո­րը նա­խորդ տու­րում «Նա­պո­լիին» ստի­պեց գո­հա­նալ գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։ Թերևս այս­տեղ էլ ա­ռա­ջին եր­կու ու­ղեգ­րե­րի տե­րե­րի ով լի­նե­լը կաս­կած չի հա­րու­ցում, սա­կայն կար­ծում ենք, որ չա­փա­զանց լար­ված է լի­նե­լու Եվ­րո­պա­յի լի­գա­յի ու­ղեգ­րի հա­մար պայ­քա­րը։ Հի­շեց­նենք, որ «Զալց­բուրգն» ու­նի ե­րեք, «Գեն­կը»՝ մեկ միա­վոր։

F ԽՈՒՄԲ
«Սլա­վիա»-«Բար­սե­լոն» դի­մա­կա­յու­թյու­նում կա­տա­լո­նյան ա­կում­բը, ինչ­պես և ակն­կալ­վում էր, հաղ­թեց, սա­կայն այդ հաղ­թա­նա­կը, ան­կեղծ ա­սած, այն­քան էլ տպա­վո­րիչ չե­ղավ, ու չեխ ֆուտ­բո­լիստ­նե­րը կա­րող էին և միա­վոր պո­կել խմ­բա­յի­նի ա­ռա­ջա­տա­րից, ո­րի ան­վան դի­մաց ար­դեն յոթ միա­վոր է։ Նկա­տենք, որ գո­լե­րից մե­կի հե­ղի­նա­կը Մե­սին է. ար­գեն­տի­նա­ցի կա­խար­դը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի այս խա­ղար­կու­թյու­նում խփեց իր ա­ռա­ջին գո­լը։
Ա­ռանց­քա­յին մր­ցա­վեճ ծա­վալ­վեց «Ին­տեր»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ հյու­րերն ու­նեին չորս, տան­տե­րե­րը՝ մեկ միա­վոր։ Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը բա­վա­կա­նին ա­րագ հա­սան հա­ջո­ղու­թյան ու ողջ խա­ղը կա­ռու­ցե­ցին հա­շիվ պա­հե­լու վրա, մի բան, որ այս թի­մը հրա­շա­լի է կա­րո­ղա­նում ա­նել։ Ի­տա­լա­ցի­նե­րը խա­ղը տա­նում էին նման հան­գու­ցա­լուծ­ման, սա­կայն հյու­րե­րը բռն­վե­ցին տան­տե­րե­րի հա­կա­հար­ձակ­ման վրա ու երկ­րորդ գոլն էլ բաց թո­ղե­ցին։ Ար­դյուն­քում՝ պար­տու­թյուն 0։2 հաշ­վով, միա­վոր­նե­րի հա­վա­սա­րու­թյուն, սա­կայն լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րով ա­վե­լի վե­րին հո­րի­զո­նա­կա­նում են մի­լան­ցի­նե­րը։

G ԽՈՒՄԲ
­Սան­կտ­պե­տեր­բուր­գյան «Զե­նի­թը» բա­վա­կա­նին եր­կար է հի­շե­լու, թե ինչ­պես, ու­նե­նա­լով հաղ­թե­լու հնա­րա­վո­րու­թյուն, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ տեր կանգ­նել հա­ջո­ղու­թյանն ու մր­ցակ­ցին՝ տան­տի­րոջ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող «Լայպ­ցի­գին», զի­ջեց 1։2 հաշ­վով։ Նմա­նա­տիպ ար­դյունք է գրանց­վել նաև խմ­բա­յին մյուս դի­մա­կա­յու­թյու­նում, ու սրա­նում թերևս ա­նակն­կալ չպի­տի տես­նել, ո­րով­հետև քաջ հայտ­նի է, թե որ­քան հզոր է սե­փա­կան հար­կի տակ խա­ղում «Բեն­ֆի­կան», ին­չը չես ա­սի պոր­տու­գա­լա­կան թի­մի ար­տագ­նա խա­ղե­րի մա­սին։ Այն­պես որ, «Լիո­նը» եր­կու շա­բա­թից սպաս­վող հան­դի­պու­մում վրեժ­խն­դիր լի­նե­լու բո­լոր շան­սերն ու­նի։ Միա­ժա­մա­նակ նկա­տենք, որ այս խումբն այն ե­զա­կին է, որ­տեղ այն կազ­մած բո­լոր թի­մերն էլ պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն։ «Լայպ­ցիգն» ու­նի 6, «Զե­նիթն» ու «Լիո­նը»՝ 4-ա­կան, «Բեն­ֆի­կան»՝ 3 միա­վոր։

H ԽՈՒՄԲ
Եր­կու խա­ղից հե­տո վեց միա­վոր ու­նե­ցող «Ա­յաք­սը» հյու­րըն­կա­լել էր «Չել­սիին»՝ փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­լով հե­տապն­դող թի­մե­րից պոկ­վա­ծու­թյու­նը հասց­նե­լու ա­ռա­վե­լա­գույ­նի, սա­կայն «ազն­վա­կան­ներն» ա­վե­լի քան հա­մառ ե­ղան ու դրա հա­մար վար­ձատր­վե­ցին։ Խա­ղա­վար­տին մոտ անգ­լիա­ցի­նե­րը գոլ հե­ղի­նա­կե­ցին ու միա­վոր­նե­րով հա­վա­սար­վե­ցին հո­լան­դա­ցի­նե­րին։
Դրա­մա­տիկ պայ­քար ծա­վալ­վեց «Լիլ»-«Վա­լեն­սիա» մր­ցակ­ցու­թյու­նում։ Չորս միա­վոր ու­նե­ցող իս­պա­նա­ցի­նե­րը վս­տահ գնում էին ի­րենց հաղ­թա­նա­կին, սա­կայն խա­ղա­վար­տին մոտ մնա­ցին տա­սը հո­գով, ու, մր­ցա­վա­րի եզ­րա­փա­կիչ սու­լո­ցի հետ գրե­թե հա­մա­տեղ, ֆրան­սիա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը՝ 1։1։ Ար­դյուն­քը ե­ղավ այն, որ այս խմ­բում նույն­պես առ­կա է բա­վա­կա­նին խճճ­ված ի­րա­վի­ճակ։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ