Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երկ­կող­մա­նի ան­հա­ջող գոր­ծարք

Երկ­կող­մա­նի ան­հա­ջող գոր­ծարք
06.12.2019 | 01:26
Գաղտ­նիք չէ, որ այս իշ­խա­նու­թյան ա­քի­լե­սյան գար­շա­պա­րը կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն է, իսկ կադ­րե­րը, ինչ­պես հայտ­նի է, շատ բան են ո­րո­շում։ Այ­սօր, երբ այս կամ այն ո­լոր­տի ան­հա­ջող ղե­կա­վա­րի մա­սին ենք խո­սում, ինք­ներս մեզ հարց տվե՞լ ենք` այդ տե­ղում հայ­տն­ված մար­դու ճա­նա­պարհն ինչ­պե՞ս ենք հար­թել, դրա­նում չկա՞ մեր մեղ­քի բա­ժի­նը։
Մեր ի­րա­կա­նու­թյու­նում չի ե­ղել այն­պի­սի ընտ­րու­թյուն, երբ որևէ քա­ղա­քա­կան ուժ, իշ­խա­նու­թյան գա­լու հայտ ներ­կա­յաց­նե­լով, հայ­տա­րա­րի, թե ի­րեն ընտ­րե­լու դեպ­քում ով­քեր են լի­նե­լու իր կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես կարևոր ո­լորտ­ներ ղե­կա­վա­րող ան­ձինք։ Քա­ղա­քա­ցի­նե­րը միշտ ընտ­րել են մեկ հո­գու, ոչ թե թի­մ, իսկ այդ մեկ ան­ձը սե­փա­կան քիմ­քին ու նա­խա­սի­րու­թյուն­նե­րին հա­րիր ձևա­վո­րել է իր կա­ռա­վա­րու­թյու­նը։ Այս հար­ցում միայն քա­ղա­քա­կան ու­ժե­րը չեն մե­ղա­վոր, հա­սա­րա­կու­թյու­նը ևս եր­բեք քա­ղա­քա­կան ու­ժի ա­ռաջ պա­հանջ չի դրել, թե իշ­խա­նու­թյան գա­լով, ով­քեր են լի­նե­լու նրա ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րը։ Այ­սինքն երկ­կող­մա­նի ան­հա­ջող «գոր­ծարք» է ե­ղել։ Դրա հա­մար հի­մա պետք չէ այս կամ այն նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջել՝ ա­ռանց նրա այն­տեղ հայ­տն­վե­լու հա­մար սե­փա­կան մե­ղա­վո­րու­թյան չա­փը գնա­հա­տե­լու։ Ի դեպ, երբ քա­ղա­քա­կան ու­ժը մինչ ընտ­րու­թյուն­ներ առն­վազն ռազ­մա­վա­րա­կան կարևոր ո­լորտ­նե­րի ղե­կա­վար­նե­րի իր թեկ­նա­ծու­նե­րին է ներ­կա­յաց­նում հան­րու­թյա­նը, ըն­տր­վե­լուց հե­տո իշ­խա­նու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կադ­րե­րի հար­ցում կիս­վում է։ Այդ պա­րա­գա­յում իշ­խա­նու­թյու­նը լիո­վին ի­րա­վունք ու­նի ա­սե­լու հան­րու­թյա­նը. «Դուք գի­տեիք՝ ում եք ընտ­րում, ին­չու՞ եք հի­մա դժ­գո­հում»։
Իսկ կադ­րե­րը, ինչ­պես միշտ, այս իշ­խա­նու­թյան օ­րոք էլ ըն­տր­վել են բա­րե­կամ-խնա­մի-ծա­նոթ սկզ­բուն­քով, տվյալ դեպ­քում` քայ­լե՞լ է, թե՞ ոչ։ Այս սկզ­բուն­քով կա­ռա­վար­ման օ­ղա­կում էին և են հայ­տն­վել մար­դիկ, ո­րոնք պետք է կի­լո­մետ­րե­րով հե­ռու լի­նեին այդ պաշ­տոն­նե­րից։
Ան­շուշտ, ան­գամ ժո­ղովր­դի ու­ղիղ ընտ­րու­թյամբ դժ­վար է կան­խո­րո­շել` այս կամ այն մար­դը կա­րո՞ղ է լավ նա­խա­րար, ԱԱԾ պետ լի­նել, թե՞ ոչ, բայց առն­վազն նրա քայ­լե­րի հա­մար հա­սա­րա­կու­թյու­նը սե­փա­կան մե­ղա­վո­րու­թյու­նը կզ­գա։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ