Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քանդ­ված աս­ֆալ­տի մա­սին ե­րե­խա­նե­րը չէ, որ պետք է բարձ­րա­ձայ­նեն

Քանդ­ված աս­ֆալ­տի մա­սին ե­րե­խա­նե­րը չէ, որ պետք է բարձ­րա­ձայ­նեն
06.12.2019 | 01:27
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հրա­շա­լիո­րեն է տի­րա­պե­տում մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը գրա­վե­լու, նրանց շո­յե­լու, ա­կան­ջա­հա­ճո բա­ներ ա­սե­լու ար­վես­տին: Օ­րերս Ա­րա­րա­տի մար­զի Սիս հա­մայնք այ­ցե­լե­լը նրա հեր­թա­կան PR ակ­ցիան էր: «Մար­տի 16-ին Ա­րա­րա­տի մար­զի Սիս գյուղ կա­տա­րած չնա­խա­տես­ված այ­ցի ըն­թաց­քում գյու­ղի ե­րե­խա­նե­րին խոս­տա­ցել էի, որ կնո­րո­գենք ավ­տո­ճա­նա­պար­հը։ Ե­կել եմ ե­րե­խա­նե­րին զե­կու­ցե­լու՝ խոս­տու­մը կա­տար­ված է»,- Facebook-ի իր է­ջում գրել էր Փա­շի­նյանն ու ու­ղիղ ե­թե­րում ցու­ցադ­րել, թե ինչ­պես է փոք­րիկ տղա­յի հետ ստու­գում նոր վե­րա­նո­րոգ­ված ավ­տո­ճա­նա­պար­հի ո­րա­կը: Փա­շի­նյա­նին ձոն նվի­րե­լուց, շի­նա­րար­նե­րի կա­տա­րած աշ­խա­տան­քին գնա­հա­տա­կան տա­լուց հե­տո, ե­րե­խան, որ բարձ­րա­ձայ­նել էր ի­րենց գյու­ղի վատ ճա­նա­պար­հի մա­սին, ան­ցավ լրագ­րող­նե­րի հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լուն: «Մենք պա­րոն Փա­շի­նյա­նին կա­րող ենք է­լի «տու­պի­կը գցել»,- ա­սում է մոտ 10-ա­մյա մա­նու­կը,- բայց դե չենք ա­նի, կարևո­րը ճա­նա­պարհն է, հի­մա ար­դեն մեր գյուղն ինք­ներս կծաղ­կեց­նենք»: Ե­րե­խան խո­սում է նաև գլո­բա­լի­զա­ցիա­յից, վաղ­վա պայ­ծառ օր­վա­նից ու «մե­ծա­կան» մի շարք թե­մա­նե­րից, ո­րոնք, վս­տա­հա­բար, սեր­տել էր ու­սու­ցիչ­նե­րի կամ ծնող­նե­րի օգ­նու­թյամբ: Ե­րե­խա­նե­րին տար­բեր տե­սա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րի մեջ ներ­քա­շե­լը, նրանց մի­ջո­ցով ղե­կա­վար­նե­րին ու «շե­ֆե­րին» գո­վա­բա­նե­լը նոր բան չէ:
Տա­րի­ներ ա­ռաջ էլ հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից մեկն այ­ցե­լած նախ­կին վար­չա­պետ Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նին մեկ այլ ե­րե­խա էր բա­նաս­տեղ­ծու­թյուն ձո­նում: Գրե­թե վս­տահ եմ, որ ար­դեն պա­տա­նի դար­ձած տղան, նույն խան­դա­վա­ռու­թյամբ այժմ չի աս­մուն­քի որևէ պաշ­տո­նյա­յի հա­մար: Ե­րե­խա­նե­րին ճա­նա­պարհ­նե­րի, սո­ցիա­լա­կան ա­նար­դա­րու­թյան, գլո­բա­լի­զա­ցիա­յի հար­ցե­րը ա­մե­նա­քի­չը պետք է հու­զեն: Ա­յո, ճիշտ էր ա­սում Գա­լուստ Սա­հա­կյա­նը՝ ե­րե­խա­նե­րը պար­տա­վոր են մե­ծա­նալ, պար­տա­վոր են ման­կու­թյուն ու­նե­նալ, խա­ղալ, վայր ընկ­նել, քերծ­վածք ստա­նալ, վա­զել, քրտ­նել, հի­վան­դա­նալ, ար­ժա­նա­նալ ծնո­ղի և ու­սուց­չի հան­դի­մա­նան­քին ու, ի վեր­ջո, դաս սո­վո­րել: Իսկ քանդ­ված աս­ֆալ­տի ու գյու­ղի հիմ­նախն­դիր­նե­րի մա­սին, վս­տահ եմ, այլ բարձ­րա­ձայ­նող­ներ կլի­նեն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ