Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալեն Սիմոնյան. Այո, դպրոցները վատ վիճակում են, տիկին Զոհրաբյան, որովհետև նաև դուք այստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել

Ալեն Սիմոնյան. Այո, դպրոցները վատ վիճակում են, տիկին Զոհրաբյան, որովհետև նաև դուք այստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել
10.12.2019 | 14:31

«Այո, դպրոցները վատ վիճակում են, բայց ինչո՞ւ են վատ վիճակում, տիկին Զոհրաբյան: Այն պատճառով են այս վիճակում, որովհետև նաև դուք այստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել»,- ՍԴ դատավորներին կամավոր կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ դպրոցները կվերանորոգվեն, ինչպես ճանապարհներն են վերանորոգվում և ինչպես բանակի հարցն է լուծվում: Որևէ մեկը թող չանհանգստանա: «Այսօր մենք ունենք խնդիր, և այդ խնդրի մասին խոսում են բոլորը: Ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ պարոն Գորգիսյանն ասում է՝ դա կեղծ օրակարգ ա: Էդ էն տրամաբանությունից ա էլի, որ Սերժը մեղավոր չի, կողքիններն են մեղավոր: Էդ ո՞նց ա ստացվում, որ ՀՀ ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու, ոչ մի կապ չունի ՍԴ դիմած դիմումների պատասխանների հետ, որ տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս ինչ են գրել: Տիկին Տոնոյանն ասում է՝ նրանցից որևէ մեկը մեր աչքի լույսը չէ: Ինչո՞ւ, բա դրա պատասխանն ինչո՞ւ չեք տալիս, որ ձեր աչքի լույսը չեն: Հարմար չի դրա մասին հիմա խոսելը, հա՞»,- նշեց Ալեն Սիմոնյանը:


Ըստ նրա՝ հարկատուներն իրենց 71 տոկոս ձայն են տվել, ասել են՝ գնացեք սաղ փոխեք: Ու հիմա էլ իշխանությանը մեղադրում են, ասում են՝ ավելի արագ փոխեք:
«Ու վստահեցնում եմ՝ ավելի արագ փոխելու ենք: Ու ոչ միայն այդտեղ, բոլոր տեղերում, ամենափոքր թերմացքից, որ մնացել է նախկինից: Տիկին Սամսոնյանն ասում է՝ ոչ մի դատավորի մարդիկ չեն վստահում: Ո՞վ է ասում, չկա ըտենց բան: Ո՞նց կարելի ա ամբողջ դատական համայնքին նման գնահատական տալ, դուք ի՞նչ իրավունք ունեք: Հերիք է գալ այս ամբիոնից խոսել՝ գեղեցիկ բառեր օգտագործելու համար, միկրոֆոններ ծռել նրա համար, որպեսզի յութուբում հայտնվես կամ որևէ ձևով աչքի ընկնես: Ժողովուրդն էդ ամենը զգում է, չի լինում խաբել: ՀՀ-ում կա ճգնաժամ, և մենք պարտավոր ենք, իշխող խմբակցությունը պարտավոր է այդ հարցը լուծել և լուծելու ենք»,- հայտարարեց նա:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ