«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց ՍԴ դատավորներին

Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց ՍԴ դատավորներին
10.12.2019 | 14:33

«Դպրոցների վերանորոգման համար մեր կառավարությունը գումարներ չի գտել նաև այս տարվա բյուջեով: Եվ հիմա բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, վերևից ներքև քաղաքական է: Եվ որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է, այդ մասին բաց և հրապարակային ասաց ՀՀ փոխվարչապետը՝ պարոն Ավինյանը»,- ԱԺ-ում ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի քննրակման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հավելեց, որ ստացվում է՝ իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմը և հատկապես նրա նախագահը:

«Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար, շատ մեծ շռայլությունն կլինի, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական, և որևէ քաղաքական պրեսսինգ, ինչպես եղել է նախկինում, այլև չլինի: Հիմա հարգելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներին, ի՞նչ է առաջարկվում մեզ և ձեզ: Առաջարկվում է, որ մեր հարկերից 630 մլն դրամ մենք վճարենք Հրայր Թովմասյան ընդ քոմփնիին, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին և ամսական Հրայր Թովմասյանը ստանա 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրը ամսական ստանա 1 մլն 031 հազար 784 դրամ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, էդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ կանտորան և դուք ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով, մենք՝ հարկատուներս չպետք է լուծենք դպրոցների խնդիրները և գումարները պետք է տանք մարդկանց, ովքեր մատնվելու են անգործության: Մի ռեպլիկ ՍԴ բոլոր այն դատավորների համար, ովքեր կգայթակղվեն այս նախագծով՝ հիշեք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, և իշխանության փոփոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու եք այս գումարները, որը տրվել է որպես կոմպենսացիա կամ շառից փորձանքից ազատվելու համար, այլ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ