Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­կա­քայ­լե­րը ծան­րակ­շիռ են

Հա­կա­քայ­լե­րը ծան­րակ­շիռ են
11.02.2020 | 03:42
Չնա­յած ողջ իշ­խա­նու­թյու­նը խառն­վել է ի­րար, էլ բան չի մնա­ցել գոր­ծի դնե­լու, որ վերջ­նա­կա­նա­պես ա­զատ­վի Հրայր Թով­մա­սյա­նից ու ՍԴ մյուս դա­տա­վոր­նե­րից, իսկ ընդ­դի­մա­խոս­ներն էլ ա­նընդ­հատ հայ­տա­րա­րում են, թե հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լեր են ա­նում, կար­միր գծեր են խախտ­վում, պարզ­վում է՝ միակ խա­ղաղ «օա­զի­սը» ՍԴ-ն է։ Հրայր Թով­մա­սյա­նին ոչ ապ­րի­լի 5-ի հան­րաք­վեն է մտա­հո­գում, ոչ էլ իշ­խա­նու­թյան քայ­լե­րը։ Պատ­ճա­ռը, ըստ մեր աղ­բյու­րի, այն է, որ ՍԴ-ի «հին» կազ­մը հաս­կա­նում է` ի­րենց հա­կա­քայ­լերն ա­վե­լի մեծ օ­րի­նա­կան հիմ­քեր և ա­վե­լի ա­մուր կռ­վան­ներ ու­նեն։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, այս պա­հին, երբ երկ­րում ի­րա­վա­կան կա­տա­րյալ քաոս է, ոչ մե­կը չգի­տի` ապ­րի­լի 5-ից հե­տո Սահ­մա­նադ­րու­թյու­նը «կմորթ­վի՞», թե՞ մայր օ­րեն­քի «ե­րաշ­խա­վոր» Թով­մա­սյա­նը ի­րա­վա­կան ու­շագ­րավ սցե­նար է մշա­կել՝ որ­պես իշ­խա­նա­կան սցե­նա­րի մր­ցակ­ցա­յին տար­բե­րակ. ե­թե իշ­խա­նու­թյունն ա­ռաջ­նորդ­վում է խիստ վի­ճա­հա­րույց սահ­մա­նում­նե­րով, քայ­լում հա­կաօ­րի­նա­կան ճա­նա­պարհ­նե­րով, Թով­մա­սյա­նի տար­բե­րա­կը ոչ միայն ծանրակ­շիռ է ու բո­լոր օ­րի­նա­կան քայ­լե­րով հաշ­վարկ­ված, այլև խիստ շա­հե­կան վի­ճակ է ա­պա­հո­վե­լու ՍԴ-ի հա­մար։ «Ե­թե ան­գամ հան­րու­թյու­նը մեկ մար­դու նման «ա­յո» ա­սի Հրայր Թով­մա­սյա­նի հե­ռաց­մա­նը, միևնույն է, օ­րի­նա­կան դաշ­տում հաղ­թե­լու է նա»,- ա­սաց մեր աղ­բյու­րը՝ հա­վե­լե­լով, թե դեռ հարց է` հան­րաք­վեն կկա­յա­նա՞, մար­դիկ կվս­տա­հե՞ն Փա­շի­նյա­նի խոս­քին ու, ի վեր­ջո, դր­սից ի՞նչ ճն­շում­ներ կլի­նեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ