Լոռու մարզում հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում
14.02.2020 | 01:24
Լոռու մարզում նոր հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում նաև այս իշխանությունների ժամանակ: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից անմիջապես հետո ալավերդցիներին վստահեցրել էր, որ Դեբեդ գետի վրա առանց համայնքի համաձայնության հէկ չի կառուցվի, բայց փաստերն ու գործողություններն այլ բանի մասին են վկայում: Դեռ ամիսներ առաջ «Իրատեսը» գրել էր, որ «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ն հետ չի կանգնել Դեբեդի վրա հէկ կառուցելու մտադրությունից: Նախարարությունից էլ չէին հերքել, որ տարածքի ուսումնասիրման աշխատանքները դադարեցված չեն, հէկ կառուցելու ծրագիրն էլ չի չեղարկվել:
Օրեր առաջ Լոռու մարզում երկու այլ հէկ կառուցելու թեմայով քննարկում է տեղի ունեցել շրջակա միջավայրի նախարարությունում: Խոսքը «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին Ձորագետի վրա 2 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին է: «Հէկերի կառուցման դեպքում Ձորագեսի ևս 18 կմ հատվածը կհայտնվի խողովակի մեջ։ Ինչու ևս, որովհետև 67 կմ երկարությամբ գետի վրա արդեն իսկ գործում են 4 Փհէկ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «Ձորահէկ»: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա Լոռվա գեղեցիկ բնաշխարհի գեղատեսիլ վայրերից մեկը՝ հայտնի կիճը, կկորցնի իր ամբողջ հմայքը, քանզի ձորն առանց գետի կմնա, էլ չենք խոսում բուսական աշխարհի ու կենսոլորտի կրելիք վնասների մասին»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը։
Մեր տեղեկություններով՝ Ձորագեսի վրա հէկեր հիմնելու ջատագովն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանն է: Դեռևս 2006-ին նրա անմիջական մասնակցությամբ է կառուցվել «Կուրթան» փոքր հէկը, որտեղ բաժնեմաս է ունեցել: Նա նաև «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այժմ, սակայն, ՍՊԸ-ի բաժնետերերի առաջին ու երկրորդ հորիզոնականում Սամվել Հունանյանն ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն են:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ